3-Ի ՄԻՋԵՎ Սեպ 14,2011 00:00 ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ WikiLeaks կայքի վերջին բացահայտումներին: Ըստ նրա` այդ հրապարակումները, թերեւս, պայմանավորված են ԱԺ 2012-ի ընտրությունների վաղուց տրված մեկնարկը թեժացնելու եւ 2013-ի նախագահական ընտրությունների հետ կապված ներհայաստանյան քաղաքական կոնֆիգուրացիան հնարավորինս գծագրելու տենդենցով: «Հատկանշական է, որ այդ հրապարակումներին որոշ քաղաքական շրջանակներ արձագանքեցին ընտրողաբար ու տենդենցիոզ ձեւով: Հայաստանի քաղաքական …
ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ Սեպ 14,2011 00:00 «Հրապարակ» օրաթերթը մինչեւ հիմա չի ստացել տեղեկատվական արգելանքի մասին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական դատարանի որոշումը: Եթե նախորդ մի քանի օրերին փաստը կարող էր մեկնաբանվել հանգստյան եւ ոչ աշխատանքային օրերով, ապա երեկ արդեն աշխատանքային օր էր: Նկատենք, որ դատարանի որոշումը ստանալուն պես թերթի խմբագիրը պատրաստվում է անմիջապես արգելանքը հանելու միջնորդություն ներկայացնել: Օրաթերթի խմբագրությունում կասկածում են, որ …
SMS-ՆԵՐ «HZH»-ԻՆ Սեպ 14,2011 00:00 ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է «Օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի» գործով «ՀԺ» վճռաբեկ բողոքը: Թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կարծիքով, սա նշանակում է, որ Հայաստանի դատարաններն օլիգարխների խամաճիկն են: «Եւ օլիգարխիայի դատական համակարգն իր հերթական ծառայությունն է մատուցում տերերին»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա: Փաշինյանի խոսքերով` իրենց հաջորդ քայլը լինելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելը: …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Սեպ 14,2011 00:00 ՏԵՐԸ ՍԵՐԺՆ Է «Այս գործընթացը, որին համաձայնել է ընդդիմություն կոչեցյալը, միայն ու միայն օգուտ է տալու իշխող վարչակազմին: Այս պրոցեսի տերն ու տիրականն անձամբ Սերժ Սարգսյանն է, նա երբ ուզում է, լարում է մտցնում այդ դաշտում, երբ չի ուզում, թուլացնում է»,-հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ նրա` երկխոսության գործընթացը նախաձեռնելով` Սերժ …
ԲՀԿ-ԻՆ ԿԱՐԾԵՍ ՇՐՋԱՆՑՈՒՄ ԵՆ Սեպ 14,2011 00:00 Կրկին քաղաքական օրակարգում է հայտնվել առաջիկա ԱԺ ընտրություններին կոալիցիոն կուսակցությունների մասնակցության ձեւաչափի հարցը: Թվում էր` այս թեման արդեն փակ է, քանի որ կոալիցիոն կուսակցություններից ԲՀԿ-ն ապրիլին հայտարարեց ընտրություններում առանձին մասնակցելու մասին: Սակայն այսօր կրկին չի բացառվում, որ առաջիկայում երեք կուսակցություններն ընտրությունների գնան միասնական ցուցակով:Երբ տարեսկզբին կոալիցիոն կուսակցությունները հայտարարություն ստորագրեցին` նախագահական ընտրություններում գործող նախագահին սատարելու, իսկ …
ՄԻՇՏ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ Սեպ 14,2011 00:00 «Ոչ մի բան էլ շփոթված չենք, գտնում եմ, որ Կարեն Կարապետյանը խելացի, բանիմաց մարդ է, ինքը որոշել է, եւ նախագահն էլ ասաց, որ որեւէ կոնֆլիկտ չկա, մարդն ուզում է իր աշխատանքի բնույթը փոխել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասաց Կարեն Կարապետյանի մտերիմ ընկեր, ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը` պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ պատգամավորական …
ԱՆԱԿՆԿԱԼ ՆԱԵՎ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՀԱՄԱՐ Սեպ 14,2011 00:00 ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իր համար եւս անակնկալ է եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը: «Վերադասավորումների մասին կուսակցությունում քննարկումներ չեն եղել,-ասաց Շարմազանովը` հավելելով,-ես նման փաստեր չունեմ` դա ինչի հետ էր կապված, որքանով տեղյակ եմ` պարոն Կարապետյանի հրաժարականն իր սեփական նախաձեռնությունն էր»:
«ԳՐԵՅԹ ՎԵԼԻ»-Ն ՎԱՃԱՌՎԵԼ Է Սեպ 14,2011 00:00 ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը կրկին առաջադրվելու է Գավառի ընտրատարածքում: Նա օրենսդրական կամ այլ կաշկանդող հանգամանք չի տեսնում, որոնք կարող են իր որոշումը փոխելու առիթ դառնալ: «Ժողովուրդ»-ի այն դիտարկմանը, թե բիզնեսը անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության եւ պատգամավորական գործունեության հետ, պարոն Արզաքանցյանը պատասխանեց. «Ճիշտ է, անհամատեղելի է, բայց ես ի՞նչ գործ ունեմ բիզնեսի հետ… Լիազորագրային կառավարում չունեմ, …
ԹՈՂ ԳԱՆ, ՍՏԱՆԱՆ ԻՄ ԲԻԶՆԵՍՆԵՐԸ Սեպ 14,2011 00:00 ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ լրագրողներին հարցազրույց տվեց: -«Վիկիլիքս»-ի հետ կապված հրապարակումների վերաբերյալ մեր պաշտոնյաները երկու կերպ են արձագանքում` կա՛մ որ դա կայք է, սուտ է, կա՛մ որ պաշտոնյաների սուբյեկտիվ ընկալումներն են: Դուք եւս կաք «Վիկիլիքս»-ում:-«Վիկիլիքս»-ի բոլոր բացահայտումներից ելնելով` ուզում եմ խորհուրդ տալ որոշ քաղաքական գործիչների. որ միշտ խոսում են պատերի տակ, ժողովրդի հետ կամ …
ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ Սեպ 14,2011 00:00 ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մտերիմ ընկեր, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Կարապետյանի հրաժարականից հետո Հայաստանում արտագաղը կմեծանա: -Պարո՛ն Խաչատրյան, գոնե հայտնի՞ է, թե ինչու հրաժարական տվեց Կարեն Կարապետյանը:-Կարծում եմ, կոռուպցիան ու կաշառակերությունը պարզապես մեծամասնություն են կազմում այսօր, պատճառը դա է: -Այսինքն` նա շրջապատված էր կոռումպացված չինովնիկներով եւ …
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
07 Մայիս 08:21 Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման թափը.«Ժողովուրդ»
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց