Ըստ ամենայնի, վաղը կայանալիք զորահանդեսը Հայաստանի անկախ հանրապետության պատմության մեջ աննախադեպ է լինելու թե՛ իր մասշտաբով, թե՛ ցուցադրվող զինտեխնիկայով եւ թե՛ իր դիտարժանությամբ: Ինչն, իհարկե, հուզելու է յուրաքանչյուր հայի` անկախ նրա քաղաքական հայացքներից կամ սոցիալական վիճակից: Ընդհանրապես, Հայաստանի քսանամյա հանրապետությունն ինքնին արդեն աննախադեպ իրողություն է, որը, թերեւս, պահանջում է նաեւ աննախադեպ լայնախոհություն, աննախադեպ պետական մտածողություն …