Փյունիկ գյուղի մի խումբ բնակիչներ սեպտեմբերի 9-ին դիմել են ոստիկանություն` հայտնելով, որ 50-ամյա Հարություն Ա.-ն, չարաշահելով իրենց վստահությունը, խաբեությամբ տիրացել է իրենց գույքին ու անհետացել: Պարզվել է, որ այս տարվա օգոստոսի 15-26-ն ընկած ժամանակահատվածում Հարություն Ա.-ն, ներկայանալով որպես ռադիոտեխնիկա, սառնարան եւ բջջային հեռախոս նորոգող մասնագետ, խաբեությամբ վերցրել է ձեռքի ժամացույց, ոսկյա մատանի, 10.000 դրամ ու …