Սեպտեմբերի 27-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները “Զվարթնոց” օդանավակայանում, Խարկով-Երևան չվերթի ուղևորահոսքում, հայտնաբերել և բերման են ենթարկել 52-ամյա Արամայիս Լալազարյանին, որը ս/թ հուլիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 193 հոդվածի (կանխամտածված սնանկությունը) 1-ին մասի մեղադրանքներով: