Հայտնաբերվել է Կանեփանման զանգված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների  ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Նոր-Կյուրին գյուղից, “ԳԱԶել” մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել երթուղիներից մեկի միկրոավտոբուսի վարորդ, նախկինում դատապարտված մի տղամարդու: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է 12.2 գրամ, ավտոմեքենայից`  2.9 գրամ, իսկ  նրան պատկանող վագոն-տնակից և դրան կից օժանդակ շինություններից` 163.3 գրամ կանեփանման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է նախաքննություն:




Լրահոս