ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԵՐՈՒՄ Սեպ 09,2011 00:00 ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանը Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ծագումով ղարաբաղցի, Սերժ Սարգսյանի մտերիմ, տնօրեն Բենիկ Հարությունյանին մեղադրում է խարդախության մեջ: Նույն պահանջով նա դիմել է նաեւ դատախազություն, որը կարճել է խարդախության մեղադրանքով Բենիկ Հարությունյանի նկատամբ քրեական գործ հարուցելու նրա դիմումը:Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Նունեի ընկերներից Արեւշատը, Հրազդանի քննչականի պետը, ով «Բենիկի վարորդի …
ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՏՐԵԼ ԵՆ Սեպ 09,2011 00:00 ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այցելել է Շիրակի մարզ` մասնակցելու տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված ցուցահանդեսին, սակայն նրա ճանապարհը փակել են: Մարալիկ քաղաքում փոխվարչապետին դիմավորել են մարալիկցի ցուցարարները, ովքեր փակել են Գյումրի-Երեւան մայրուղին: Անօթեւան կամ չորրորդ աստիճանի վթարային շենքերում բնակվող ցուցարարները փոխվարչապետի առաջ բարձրացրել են իրենց բնակարանային եւ սոցիալական խնդիրները:
ՀԱՂԹԻԼ ՏԵՆՔ Սեպ 09,2011 00:00 Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն իրեն քաղաքական գործիչ չի համարում, բայց իրենց քաղաքական գործիչ համարող շատ անձանցից ավելի է հասկանում քաղաքականությունից: Բռնցքամարտիկն ասում է, որ այսօր Հայաստանը հեղափոխության ամենալավ ճանապարհն է ընտրել ու հիմա մոտեցել է իր ծրագրի ավարտին: «Եգիպտոսում, Լիբիայում արդյունքի հասան զոհերի գնով, բայց մենք հաղթելու ենք, մենք …
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ Սեպ 09,2011 00:00 «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ իշխանությունները չեն պատասխանում WikiLeaks-ի բացահայտումներին, քանի որ չգիտեն` ինչ ասել: «Նրանք այս օրերին միահամուռ լռում են, հրաժարվում են այդ բացահայտումների մասին խոսելուց, որովհետեւ չեն կարող, որովհետեւ չունեն պատասխան, որովհետեւ չգիտեն՝ ինչ ասել: Նրանք պարզապես Սերժ Սարգսյանի հրահանգով կիրառում են նրա «լռության տեխնոլոգիան»»,-ասաց Սմբատ …
ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ Սեպ 09,2011 00:00 «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն` ոստիկանության հատկապես Կենտրոնի բաժնի աշխատակիցներին հրահանգել են այսօր՝ հանրահավաքի ու երթի ժամանակ, չխուսափել ընդդիմության ակտիվիստների հետ պրովոկացիաների գնալուց: Ըստ մեր տեղեկությունների` այդ հրահանգն իջեցվել է չորս օր առաջ: Ընդ որում, պրովոկացիաներից, իրենց իսկ ձեւակերպմամբ, «չպետք է խուսափեն» հիմնականում քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք մեծամասամբ լինում են հանրահավաքի վերջին շարքերում: ՀՀ ոստիկանության լրատվության …
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՍԹԵԲԼԻՇՄԵՆԹԻ ԲԱՑԲԵՐԱՆՆԵՐԻՑ Սեպ 09,2011 00:00 Վերնագրվածը վիկիլիքսյան հրապարակումների վերաբերյալ արդեն կամ դեռեւս ապակուսակցական Կարապետ Ռուբինյանի կողմից տրված հավաքական գնահատականն է: Նրան մի փոքր զարմացրել է, որ ՀՀ պետական համակարգը ներկայացնող պաշտոնյաները, քաղաքական գործիչները, իրենց բուն պարտականությունները կատարելու փոխարեն, «օտարերկրյա դեսպանատան աշխատակիցներին են հարազատ մոր տեղ ընդունում»: -Պարո՛ն Ռուբինյան, դեռ ապակուսակցականի կարգավիճակում եք: Ինչո՞ւ «Ազատ դեմոկրատներ»-ին չեք անդամակցել` ի տարբերություն Ալեքսանդր …
ԳԵՆԵՐԱԼՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ Սեպ 09,2011 00:00 ՀՀ պաշտպանության նախկին նախարար, այժմ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը պնդում է, որ բանակում արտակարգ պատահարները՝ սպանություններն ու ինքնասպանությունները, անհնար է լիովին վերացնել, սակայն ըստ նրա՝ նախորդ տարվա առաջին ութ ամիսների համեմատությամբ` բանակում արտակարգ պատահարները կրճատվել են քառասուն տոկոսով:-Որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, որպես գլխավոր ռազմական տեսուչ` ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում բանակում կատարվող դեպքերը` …
Սեպ 09,2011 00:00 Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցները չեն դադարում քննարկել «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնո լուսանկարների շուրջ առաջացած սկանդալը: «Ժողովուրդ»-ի` ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին նույնիսկ բացվել է հատուկ կայք (որի անունը չենք հրապարակում), որտեղ տեղադրվել են Անժելայի աղմկահարույց լուսանկարները: Սա նշանակում է, որ Անժելա Սարգսյանին …
Սեպ 09,2011 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ՝ Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքին ընդառաջ` կրկին չեն գործելու միջմարզային երթուղիները: Օրինակ՝ երեկ նման հարց է քննարկվել ոստիկանության Աշտարակի բաժնում: Նույն ահազանգերն ունենք նաեւ հանրապետության մյուս մարզերից: Այնտեղ եւս հիմնականում ոստիկանապետերը հրահանգել են հանրահավաքի օրը գծից հանել մեքենաները՝ առավելագույնս խուսափելով Երեւան ուղեւոր բերելուց: Ոստիկանությունը, սակայն, պաշտոնապես հերքում է այս տեղեկությունները: Ոստիկանության լրատվության …
ՄԵՆՔ ՄԵՐ ԽՂՃԻ ԱՌԱՋ ՀԱՆԳԻՍՏ ԵՆՔ Սեպ 09,2011 00:00 Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի առաջարկով ՀՀ կառավարությունը որոշեց այս տարի Էրեբունի-Երեւան տոնակատարությունն անցկացնել ոչ թե հոկտեմբերին, այլ սեպտեմբերի 21-ին` այս անգամ բացառության կարգով այն համատեղելով ՀՀ անկախության քսանամյակի տոնակատարության հետ: Իր այս առաջարկով Կարեն Կարապետյանը ոչ միայն տնտեսեց տոնակատարության համար ծախսվելիք համայնքային միջոցները, այլեւ խուսափեց նախորդ տարի Գագիկ Բեգլարյանի կողմից մեծ շուքով անցկացված «Երեւանի օրվա» …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին