Թալիբանը պատերազմ է հայտարարել Պակիստանին Հոկ 21,2011 23:51 The Express Tribune թերթը գրում է, որ ԹԱԼԻԲԱՆ շարժման առավել հզոր ղեկավարներից մեկը` Մաուլավի Ֆազլուլլան, ով ազգությամբ պակիստանցի է, հայտարարել է, որ պատեազմ է սկսում Պակիստանի իշխող վարչակազմի դեմ: Ֆազլուլլան ասել է, որ իրենք հանուն շարիաթի արյուն են թափել, կորցրել են իրենց տունն ու ընտանիքներին և այժմ ամեն ինչ անելու են, որ մահմեդական կարգեր հաստատվեն …
Լավրովը դատապարտել է Քադաֆիի սպանությունը Հոկ 21,2011 23:44 ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լովրովը հարցազրույց է տվել ”Գոլոս Ռասիի”, ”Ռադիո Ռասիի” և ”Էխո Մոսկվի” ռադիոկայաններին: Ի թիվս այլ հարցերի Լավրովն անրադարձել է նաև Լիբիայի նախկին առաջնորդ Մուհամադ Քադաֆիի սպանությանը: Ըստ Լավորվի Քադաֆին ռազմական պատանդ էր և Լիբիայի անցումային խորհուրդը պարտավոր էր նրա հետ վարվել միջազգային օրենսդրությանը համաձայն: Հիշեցնենք, որ Անցումային խորհրդի վարչապետ Մահմուդ Ջիբրիլն արդեն …
ՀՀԿ նիստն ավարտվեց Հոկ 21,2011 21:31 Քիչ առաջ ավարտվեց իշխող Հանրապետական կուսակցության գործկոմի նիստը: armlur ի տեղեկություններով` նիստի ընթացքում քննարկվել է տնտեսական ներկա վիճակին վերաբերող հարցեր: Նիստին մասնակցել է նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստան – Սլովակիա` 2:1 Հոկ 21,2011 20:29 Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Մեր պատանեկան ընտրանին այսօր Երևանի ”Հանրապետական” մարզադաշտում Սլովակիայի հասակակիցների թիմի նկատմամբ առավելության հասավ 2:1 հաշվով: Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Հովհաննես Հովհաննիսյանը, իսկ սլովակներից հաշիվը բացեց Յակոբ Վոյտուշը: Մեր խմբում այս պահին առաջատարը Հունաստանի ընտրանին է, ով 10-0 խոշոր հաշվով հաղթեց Անդորրայի թիմին:
Սարկոզին դստերը Ջուլիա է անվանել Հոկ 21,2011 19:02 “Բրունի-Սարկոզի” պաշտոնական կայքում ավելացել է Ջուլիա անունը. այդպես են նրանք անվանել իրենց նորածին աղջկան:Կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ամուսինները շնորհակալություն են հայտնում բազմաթիվ շնորհավորանքների համար:Հավելենք, որ օրեր առաջ, երբ Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով գտնվում էր Հարավ-Կովկասյան տարածաշրջանում` (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) Ադրբեջանում, նրա գտնվելու պահին, լուրեր տարածվեցին Ֆրանսիայի առաջին տիկնոջ ծննդաբերության մասին, որոնք կեղծ էին, քանի որ Կառլա …
Չի ստացվել Գրավել Մելբուռնը Հոկ 21,2011 18:15 Ավստրալիայի Մելբուռն քաղաքի ոստիկանությունը խոչընդոտել է “Գրավիր Մելբուռնը” ակցիային, որ կազմակերպվել էր “Գրավիր Ուոլ սթրիթ”-ի նմանողությամբ: Ավստրալական կառավարության ֆինանսական քաղաքականության դեմ բողոքողները` ավելի քան 100 հոգի, վրանային ճամբար են խփել Մելբուռնի ուղիղ կենտրոնում: Քաղաքի իշխանությունները պահանջել են հեռանալ, մերժում են ստացել եւ ուժի կիրառմամբ ցրել են վրանային ճամբարը:
Ճապոնական կղզին դեռ շարունակվում է ցնցվել Հոկ 21,2011 17:51 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Հոնսյու կղզում այսօր առավոտյան,- հաղորդում է Interfax -ը `հղում անելով Ճապոնիայի Մետեորոլոգիական գործակ ալությանը: Մասնագետների խոսքերով, էպիկենտրոնը գտնվել է Նայորո քաղաքից 48 կմ հեռավորության վրա: Թույլ ստորգետնյա ցնցումներ են եղել նաև երկրի ծայրամասերում: Ցունամիի մասին ոչինչ չի հաղորդվում:
Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին Հոկ 21,2011 17:41 Հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին եւ գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոյին: Ողջունելով հյուրերին` Աժ նախագահը կարեւորեց «Խթանելով քաղաքացիական հասարակության դերը հետագա եվրոպական ինտեգրման գործընթացում Արեւելյան գործընկերության երկրներում» …
Պլյւշենկոն կոտրել է ձեռքը Հոկ 21,2011 17:41 Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի համար անհաջող են անցել պարապմունքները:Նոր ապաքինվելով ծնկի վնասվածքից` կոտրել է իր ձեռքը: “Կոտրել եմ սառույցի վրա, իր բլոգում գրել է Եվգենին: Միանգամից չեմ զգացել եւ շարունակել եմ պարապել” – գրել է նա իր բլոգում:
Մեկ օրում 4 ինքնասպանություն է տեղի ունեցել Հոկ 21,2011 17:22 Ադրբեջանում մեկ օրում քաղաքացիների 4 ինքնասպանության դեպք է գրանցվել: Բաքվի Քիշլը ավանի 30-ամյա բնակիչ Հուսեին Հուսեյնովը կախվել է իր տանը: Բաքվի Նիզամիի շրջանի դատախազությունում նշել են, որ Հուսեյնովը մեկ ամիս առաջ ամուսնացել է: Ինքնասպանության պատճառները հայտնի չեն:Ինքնասպանության երկրորդ դեպքը տեղի է ունեցել Բաքվի Սաբունչիի շրջանի Մաշտաղա ավանում: Շրջանային դատախազության հաղորդմամբ՝ Նիզամի ավանի 31-ամյա բնակիչը մորթել …
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ