ՀԱՐՑ. ՀՀ բնակիչ եմ, ապրում եմ Երեւանում, բայց Երեւանի գրանցում չունեմ: Հետաքրքիր է իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի հղիության ընթացքում Երեւանի պոլիկլինիկայի ծառայություններից օգտվեմ անվճար հիմունքներով: Մարինե Ասատրյան, 28 տարեկան, լրագրող ՊԱՏԱՍԽԱՆ. Անվճար սպասարկման համար նախ Մարինե Ասատրյանը պետք է իր մարզի պոլիկլինիկայից, որտեղ գրանցված է, բերի տեղեկանք, որ ինքն այնտեղ չի սպասարկվում: …