ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ բնակիչ եմ, ապրում եմ Երեւանում, բայց Երեւանի գրանցում չունեմ: Հետաքրքիր է իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի հղիության ընթացքում Երեւանի պոլիկլինիկայի ծառայություններից օգտվեմ անվճար հիմունքներով:

Մարինե Ասատրյան, 28 տարեկան, լրագրող

ՊԱՏԱՍԽԱՆ. Անվճար սպասարկման համար նախ Մարինե Ասատրյանը պետք է իր մարզի պոլիկլինիկայից, որտեղ գրանցված է, բերի տեղեկանք, որ ինքն այնտեղ չի սպասարկվում: Այս պահին, որտեղ նա ապրում է, այդ թաղամասի համատիրությունից պետք է բերի համապատասխան փաստաթուղթ, որ ինքը ժամանակավորապես բնակվում է վարձով տվյալ հասցեում, այնուհետեւ պետք է գնա տվյալ հասցեի տեղամասային պոլիկլինիկա եւ անվճար հաշվառման  կանգնի:

ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Շուշան Հունանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեռ լավ է, որ երեխայի սպասող մայրը ստիպված չէ պարբերաբար իրենց մարզի պոլիկլինիկա այցելել: Հուսանք, որ վերոնշյալ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առանց լրացուցիչ դժվարությունների բնակության գրանցման վայրում չբնակվողներին հաշվառման կվերցնեն եւ անվճար կսպասարկեն: Ամեն դեպքում, կարծում ենք` բնակչության աճի լուրջ խնդիր ունեցող մեր երկրում պետք է էլ ավելի պարզեցվեն հղիության ընթացքում բժշկական վերահսկողության հետ կապված բոլոր գործընթացները:




Լրահոս