Օպել-ը գլխիվայր շրջվել է Նոյ 24,2011 11:12 Նոյեմբերի 23-ին, ժամը 2.30-ի սահմաններում, Օպել մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկում բախվել է մայթեզրին կայանված մեկ այլ ավտոմեքենայի և գլխիվայր շրջվել: Օպել-ի վարորդը ենթարկվել է բժշկական հետազոտության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում: Կատարվում է քննություն:
94-ի վարորդը կտրուկ արգելակել է. ուղեվորը ստացել մարմնական վնասվածքներ Նոյ 24,2011 11:10 Նոյեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, թիվ 94 երթուղու “ՌԱՖ-22031” մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորներից մեկը մեքենայի սրահում վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն:
Հայպետհիդրոմետ. Եղանակն այսօր Նոյ 24,2011 11:08 Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների նոյեմբերի 24-ին եղանակը պայմանավորված կլինի հյուսիսից ներխուժող ցուրտ ճակատի ազդեցությամբ:Նոյեմբերի 24-ի գիշերը հյուսիսային շրջաններում, ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Լոռիում, Տավուշում և Սյունիքում զգալի: Առանձին վայրերում ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն: Նոյեմբերի 25-ին …
Պահանջում են 4 տարվա ազատազրկում Նոյ 24,2011 11:05 Մեղադրող կողմը խնդրել է դատավորին Մայքլ Ջեքսոնի նախկին բժիշկ Քոնրադ Մյուրային դատապարտել առավելագույն՝ 4 տարի ազատազրկման՝ անզգուշությամբ մարդասպանություն գործելու մեղադրանքով,-գրում է The Telegraph-ը :Դատական նիստը, որտեղ դատավորը կներկայացնի իր վճիռը, տեղի կունենա նոյեմբերի 29-ին:
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Նոյ 24,2011 10:53 ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունն armlur.am -ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի, ժամը 08.30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են:
Հայաստանում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձեվավորված միջազգային փորձագիտական խումբը Նոյ 24,2011 10:46 armlur.am -ին ՀՀ ՊՆ -ից հայտնում են, որ նոյեմբերի 23-ից 26-ը հերթական այցով Երևանում է գտնվում ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակելու նպատակով ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը: Խմբում ընդգրկված են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Չեխիայի, Լիտվայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական և քաղաքացիական բաղադրիչների ներկայացուցիչները:Այցի առաջին օրը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպված …
Ինտեր ՌԱՈ-ն դժգոհում է հայաստանյան պայմաններից Նոյ 24,2011 10:41 “Ինտեր ՌԱՕ” -ն դժգոհ է այն պայմաններից, որոնց հիման վրա ընկերությունն իրականացնում է Հայաստանի ատոմակայանի կառավարումը, և ցանկանում է ժամկետից շուտ դադարեցնել ատոմակայանի շահագործման վերաբերյալ պայմանագիրը։ Այս մասին “Կոմերսանտի” հետ զրույցում ասել է “Ինտեր ՌԱՕ”-ի աղբյուրը։Աղբյուրը թերթին ասել է, որ “Ինտեր ՌԱՕ”- ի միակ այլընտրանքը “Ռոսատոմ” պետական կորպորացիան է։ Սակայն “Ռոսատոմը” առայժմ հետաքրքրված է ոչ …
Samsung-ը ծաղրում է Apple- ին (տեսանյութ) Նոյ 24,2011 10:34 Samsung ընկերությունը թողարկել է Galaxy S II սմարթֆոնի գովազդային հոլովակը, որը ծաղրանքի է ենթարկում Apple-ի սարքերն օգտագործողներին: Հոլովակում Apple-ի երկրպագուներն են, որոնք iPhone 4S-ի համար պատրաստ են երկար հերթ կանգնել Apple Store-ի դիմաց:Բացի այդ՝ հոլովակում ծաղրվում է այն միտքը, որ “խնձորային” արտադրանքներն ավելի հաճախ ընտրում են ստեղծագործող մարդիկ:Սպասվում է, որ դեկտեմբերի ընթացքում ԱՄՆ-ում վաճառքի դուրս …
Ժողովուրդ. Զորամասի մոտի միջադեպի մասնակցին այնքան են ծեծվել, որ դեմքն անճանաչելի է դարձել Նոյ 24,2011 10:31 Ըստ մամուլի հրապարակումների` Լուսակերտի զորամասի անցագրային կետի մոտ օրերս տեղի ունեցած ծեծկռտուքի անմիջական մասնակիցներ են եղել նաև “Մարիաննա” կաթնամթերք արտադրող ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին և “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի ազգականները, որոնք Չորրորդ գյուղի` Հաղթանակի բնակիչներ են: Սմբատ Այվազյանը թերթի հետ զրույցում ասել է, որ միջադեպի մասնակիցներից մի քանիսն իր համագյուղացիներն են և …
Լիբիայում ժողովրդավարության համար կարեվոր քայլն արված է Նոյ 24,2011 10:24 ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ողջունել է Լիբիայի ժամանակավոր կառավարության ստեղծումը: Քլինթոնը նշել է, թե նոր կառավարության ստեղծումը կարեւոր քայլ է՝ Լիբիայում ժողովրդավարություն հաստատելու համար: Նշենք, որ նորընտիր կառվարությունում կարեւոր պաշտոնները զբաղեցնում են այն ապստամբները, ովքեր տապալեցին Քադաֆիի իշխանությունը:
22 Հունվար 21:57 Վթարված ՊՆ «Կամազ»-ում եղել է 25 զինվոր. վիրավորները «Toyota»-ի ուղևորներն են․ Բացառիկ լուսանկարներ
22 Հունվար 18:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում ենք ռեստորան, հետո ինձ մարդա 20․000 փոխանցում են, պե՞տք է հայտարարագրեմ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
16 Հունվար 15:14 Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է միանալ գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից