Պահանջում են 4 տարվա ազատազրկում Նոյ 24,2011 11:05 Մեղադրող կողմը խնդրել է դատավորին Մայքլ Ջեքսոնի նախկին բժիշկ Քոնրադ Մյուրային դատապարտել առավելագույն՝ 4 տարի ազատազրկման՝ անզգուշությամբ մարդասպանություն գործելու մեղադրանքով,-գրում է The Telegraph-ը :Դատական նիստը, որտեղ դատավորը կներկայացնի իր վճիռը, տեղի կունենա նոյեմբերի 29-ին:
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Նոյ 24,2011 10:53 ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունն armlur.am -ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի, ժամը 08.30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են:
Հայաստանում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձեվավորված միջազգային փորձագիտական խումբը Նոյ 24,2011 10:46 armlur.am -ին ՀՀ ՊՆ -ից հայտնում են, որ նոյեմբերի 23-ից 26-ը հերթական այցով Երևանում է գտնվում ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակելու նպատակով ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը: Խմբում ընդգրկված են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Չեխիայի, Լիտվայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական և քաղաքացիական բաղադրիչների ներկայացուցիչները:Այցի առաջին օրը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպված …
Ինտեր ՌԱՈ-ն դժգոհում է հայաստանյան պայմաններից Նոյ 24,2011 10:41 “Ինտեր ՌԱՕ” -ն դժգոհ է այն պայմաններից, որոնց հիման վրա ընկերությունն իրականացնում է Հայաստանի ատոմակայանի կառավարումը, և ցանկանում է ժամկետից շուտ դադարեցնել ատոմակայանի շահագործման վերաբերյալ պայմանագիրը։ Այս մասին “Կոմերսանտի” հետ զրույցում ասել է “Ինտեր ՌԱՕ”-ի աղբյուրը։Աղբյուրը թերթին ասել է, որ “Ինտեր ՌԱՕ”- ի միակ այլընտրանքը “Ռոսատոմ” պետական կորպորացիան է։ Սակայն “Ռոսատոմը” առայժմ հետաքրքրված է ոչ …
Samsung-ը ծաղրում է Apple- ին (տեսանյութ) Նոյ 24,2011 10:34 Samsung ընկերությունը թողարկել է Galaxy S II սմարթֆոնի գովազդային հոլովակը, որը ծաղրանքի է ենթարկում Apple-ի սարքերն օգտագործողներին: Հոլովակում Apple-ի երկրպագուներն են, որոնք iPhone 4S-ի համար պատրաստ են երկար հերթ կանգնել Apple Store-ի դիմաց:Բացի այդ՝ հոլովակում ծաղրվում է այն միտքը, որ “խնձորային” արտադրանքներն ավելի հաճախ ընտրում են ստեղծագործող մարդիկ:Սպասվում է, որ դեկտեմբերի ընթացքում ԱՄՆ-ում վաճառքի դուրս …
Ժողովուրդ. Զորամասի մոտի միջադեպի մասնակցին այնքան են ծեծվել, որ դեմքն անճանաչելի է դարձել Նոյ 24,2011 10:31 Ըստ մամուլի հրապարակումների` Լուսակերտի զորամասի անցագրային կետի մոտ օրերս տեղի ունեցած ծեծկռտուքի անմիջական մասնակիցներ են եղել նաև “Մարիաննա” կաթնամթերք արտադրող ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին և “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի ազգականները, որոնք Չորրորդ գյուղի` Հաղթանակի բնակիչներ են: Սմբատ Այվազյանը թերթի հետ զրույցում ասել է, որ միջադեպի մասնակիցներից մի քանիսն իր համագյուղացիներն են և …
Լիբիայում ժողովրդավարության համար կարեվոր քայլն արված է Նոյ 24,2011 10:24 ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ողջունել է Լիբիայի ժամանակավոր կառավարության ստեղծումը: Քլինթոնը նշել է, թե նոր կառավարության ստեղծումը կարեւոր քայլ է՝ Լիբիայում ժողովրդավարություն հաստատելու համար: Նշենք, որ նորընտիր կառվարությունում կարեւոր պաշտոնները զբաղեցնում են այն ապստամբները, ովքեր տապալեցին Քադաֆիի իշխանությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիասթափված է Ռուսաստանից Նոյ 24,2011 10:19 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հիասթափված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ ԱՄՆ-ի կողմից ՀՊՀ–ի ստեղծման ծրագրի վերաբերյալ արած հայտարարությունից: Գլխավոր քարտուղարն ասել է, թե ՌԴ–ի նման քայլը հիշեցնում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախկին քաղաքական հարաբերությունները: “Ռուսաստանի այս քայլն ավելի շատ տանում է դեպի առճակատման, ոչ թե՝ համագործակցության”,- ասել է Ռասմուսենը:
“”168 ժամ””. Վարչապետը սկսել է անհանգստացնել Սերժ Սարգսյանին Նոյ 24,2011 09:41 Թերթը գրում է, որ ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների՝ իշխանական վերնախավում բավական լուրջ, դեռեւս թաքնված խմորումներ են ընթանում, որոնք այս կամ այն կերպ կապված են վերջին օրերին կատարվող իրադարձությունների հետ: “”Խոսքը վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանին, ավելի կոնկրետ՝ նրա նկատմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքի փոփոխությանը: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ իշխանական վերնախավում այս օրերին քննարկվում է Տ. …
Հայկական Ժամանակ. Նախագահականին մեքենայով բախումը քաղաքացիական անհնազանդության ակցիա է Նոյ 24,2011 09:36 Թերթը գրում է, որ 39-ամյա Վաչագան Իսոյանը նոյեմբերի 17-ին իր “”ԳԱԶ-2410″” մակնիշի ավտոմեքենայով ոչ թե պատահաբար է բախվել նախագահական նստավայրի դարպասին, այլ դա արել է որպես բողոքի նշան: Այս մասին երեկ թերթին հայտնել է նրա մտերիմ ընկեր Հայկը: “”Ինքը դա հասկանալով ա արել: Թեկուզ հարբած, բայց հասկանալով: Ինքը ուղղակի իր վրդովմունքն ա արտահայտել: Բողոքել ա իր …
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից