Իտալիան ևս հետ է կանչում իր դեսպանին Թեհրանից Դեկ 02,2011 11:56 Իտալիան որոշել է Իրանից հետ կանչել իր դեսպանին, այն բանից հետո, երբ երիտասարդ ակտիվիստները հարձակում էին իրականացրել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա: Իտալիայի ԱԳ գերատեսչության որոշումն հնչեցրել է ԱԳ նախարար Ջուլիո Տերցին: Այս մասին հաղորդում է “”Ռիա Նովոստի”” գործակալությունը:
Խորվաթիան կանդամակցի ԵՄ-ին 2013թ.-ին Դեկ 02,2011 11:26 Եվրոպական խորհրդարանն իր նստաշրջանում հավանության է արժանացրել Խորվաթիայի` ԵՄ-ին անդամակցելու որոշումը: Այդ որոշման օգտին է քվեարկել 564 պատգամավոր, դեմ են քվեարկել 38-ը, ձեռնպահ` 32-ը: Իր հերթին, Խորվաթիան պարտավորվել է իրականացնել բարեփոխումներ արդարադատության ոլորտում: Զագրեբը խոստացել է բարելավել իրավիճակը մարդու իրավունքների և ազատությունների տեսանկյունից, ինչպես նաև նվազեցնել կոռուպցիայի մակարդակը:
Էդուարդ Շարմազանովին ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում կփոխարինի Գագիկ Մելիքյանը Դեկ 02,2011 11:24 Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարի պաշտոնում էդուարդ Շարմազանովին կփոխարինի Գագիկ Մելիքյանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ինքը Շարմազանովը Նրա խոսքով, ՀՀ նախագահ և ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կուսակցության Խորհրդի նիստը միաձայն հաստատեցին Մելիքյանի՝ այդ պաշտոնում նշանակումը:
Ուժեղ բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ հատվածը Դեկ 02,2011 11:18 Այսօր` ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ` Բերդ-Ճամբարակի, որը փակ է ուժեղ բքի պատճառով: Այս մասին հայտնեցին ԱԻ նախարարությունից:
Հրապարակ. Նախարար Երիցյանը փոխել է մեքենան Դեկ 02,2011 09:40 Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մինչև վերջերս շրջում էր «Ֆոլկսվագեն Պասատ» մակնիշի մեքենայով։ Այս մեքենան պատկանում է «սեդան» դասին։ Կառավարության երեկվա նիստից հետո, սակայն, Արմեն Երիցյանն ուրիշ մեքենայով էր՝ “”Ֆոլկսվագենի”” փոխարեն “”Նիսան Պատրուլ”” ջիպ էր։ Երբ մեր թղթակիցը փորձել է լուսանկարել նախարարի նոր մեքենան, վարորդը նախ խանգարել է, ապա ասել, որ ձմեռ է, դրա համար …
Երկիր. Օլիգարխային խաղեր Դեկ 02,2011 09:31 Թերթը գրում է, որ վերջին օրերին Հանրապետականների թիվ մեկ մտահոգությունն այն է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցությունն ինչ ցուցակով է գնալու: “”Ինչպես հայտնի է, ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ներկայիս խորհրդարանի օլիգարխ պատգամավորները չեն առաջադրվելու: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, վերջիններս փորձում են մի հնար գտնել` իրենց թեեւ ոչ անմիջական, այնուամենայնիվ ներկայությունն …
Հայկական ժամանակ. Կաթողիկոսը ռուսերեն է ստորագրել Դեկ 02,2011 09:28 Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ռուսերեն է ստորագրել Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին հղած նամակը։ Կաթողիկոսը սեփական ձեռքով գրել է նամակի ներքն Гарегин II։ Նամակի տեքստն էլ, իհարկե, ռուսերեն է, բայց սա իրերի դրությունը չի փոխում, որովհետև անձի ինքնագիրը թարգմանության ենթակա չէ։
Հրապարակ. Ծաղիկ Ռուբոյի ընտանեկան բիզնեսը բարգավաճում է Դեկ 02,2011 09:26 “”Հրապարակ””-ը գրում է, որ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ընտանեկան բիզնեսը բարգավաճում է: “”Վերջերս էլ Դավիթաշեն թաղամասում Գևորգյանի տղան, “”Մագնում”” անունով սաունա է բացել: Հայր Գևորգյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրը` որոշ պարզաբանումներ տալով. “”Դա մակարդակով հյուրանոցային համալիր է, որը Երևանում անկրկնելի է: Եթե իմն է, ուրեմն ես ընենց սովորական բան կառուցած չեմ …
Ժողովուրդ. ԲՀԿ-ն ցանկանում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմել միայն 50/50 սկզբունքով. Դեկ 02,2011 09:25 Թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ն չի ցանկանում ՀՀԿ-ի հետ համամասնական ցուցակ կազմել, քանի որ մեկ հիմնական հարցի շուրջ չեն կարող գալ ընդհանուր հայտարարի: “”ԲՀԿ-ն ցանկանում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմել միայն 50/50 սկզբունքով և դեմ է ՕԵԿ-ի` ցուցակում լինելուն: Քննարկումներից հետո խոսք է եղել նաև 40 տոկոս ՀՀԿ-ին, 40` ԲՀԿ-ին և 20 տոկոս ՕԵԿ-ին հարաբերակցության մասին: Իսկ այդ …
Հայ մարմնավաճառի մոտ մեծ քանակությամբ պահպանակ է հայտնաբերվել Դեկ 02,2011 01:13 Թուրքական Doğan լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Տրապիզոնի անվտանգության աշխատակիցները տեղի հյուրանոցներից մեկում իրականացրած գործողության արդյունքում ձերբակալել են իրենց իսկ պնդմամբ Հայաստանի մի քաղաքացուհու։Խոսքը Թովուզ Մ.-ի մասին է, որի թիվ 206 սենյակում հայտնաբերվել ու առգրավվել է 2160 պահպանակ։ Թովուզ Մ.-ն հյուրանոցային իր համարում զբաղվել է մարմնավաճառությամբ, ինչի համար էլ այնտեղ պահել է նմանատիպ քանակությամբ պահպանակներ։ …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում