6 րդ վարչության պետն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից Դեկ 20,2011 01:04 Armlur ին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության պետ Գագիկ Ավետիսյանը մոտ ժամանակներս ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Բանն այն է, որ Ավետիսյանը նախկինում Մալաթիայի-Սեբաստիա համայնքի ոստիկանապետն էր և ինչ-ինչ կապեր է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբոր որդու` Վովա Գասպարյանի ասած “”արտոնյալ հետախուզվողների”” գործի հետ: …
Դեկ 20,2011 00:00 Լուսանկարն արվել է Իջեւան քաղաքի գետափնյա` Վալանսի փողոցումԻջեւանում էլեկտրական հոսանքագծերի հենասյուները «զարդարված են» Հայ ազգային կոնգրեսի պաստառներով, որոնք մարդկանց հրավիրում են հանրահավաքի: Հանրահավաքի մասին հին եւ նոր հայտարարությունները շատ ամուր են սոսնձված եւ դժվար թե առաջիկայում սյուներից պոկվեն: ՀԱԿ-ի պաստառներից մեկի վրա նաեւ Արտաշ Ասատրյանի համերգի «աֆիշան» է հայտնվել: Այս իրավիճակի պատճառն այն է, որ …
Դեկ 20,2011 00:00 ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ կարգով են հողի հարկ վճարողների եւ հողերի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում հարկային մարմիններին: Վահրամ Բաբայան, 78 տարեկան, թոշակառու ՊԱՏԱՍԽԱՆ. Հողի հարկ վճարողների եւ հողերի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններին ներկայացնելու կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 19.04.2007թ. N465-Ն որոշմամբ, համաձայն որի` մինչեւ գնահատման (վերագնահատման) տարվա oգոuտոuի 1-ը տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ …
Դեկ 20,2011 00:00 ՀԱՐՑ. Ամուսինս պատերազմական գործողությունների ժամանակ ստացած հիվանդությունից 1996 թվականին մահացել է: Ստանում եմ ՊՆ-ի կողմից տրվող 10.000 դրամ նպաստ, արդեն չորս ամիս է, ինչ այն պետք է եռակի բարձրանար, սակայն մինչ օրս ոչ մի փոփոխություն չկա: Պահանջված բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ նշված ժամկետում, ուզում եմ իմանալ, թե որն է պատճառը, որ ձգձգվում է: Կխնդրեի մի …
Դեկ 20,2011 00:00 ՀԱՐՑ. Ճանապարհային ոստիկանն իրավունք ունի՞ վարորդին տուգանել մեքենայի աջ կողմի լուսարձակի անսարքության դեպքում, քանի որ լսել եմ, որ տուգանք գրվում է ձախակողմյան լուսարձակի անսարքության դեպքում: Հովհաննես Պետրոսյան, 28 տարեկան, ինժեներ ՊԱՏԱՍԽԱՆ. Վարորդին խորհուրդ կտայի կարդալ երթեւեկության կանոնները, որտեղ մանրամասն նշվում է, թե որ անսարքությունների դեպքում կարող են վարորդին տուգանել: Այո՛, ճանապարհային ոստիկանն իրավունք ունի տուգանել …
ՆՈՒՅՆԻՍԿ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ Դեկ 20,2011 00:00 Օրերս Julienևs աճուրդում վաճառվեց փոփ արքա Մայքլ Ջեքսոնին պատկանող կահույքի մի մասը: Վաճառքի հանված սպասքը, լուսամփոփը, հայելին ու բազկաթոռը Մայքլն անձամբ օգտագործել է իր տանը: Այդ ամենի գինն ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիոն դոլար, բայց ամենից շատ Ջեքսոնի երկրպագուները պայքարել են հայելու համար, որի սկզբնական արժեքը եղել է 8000 դոլար, սակայն բուռն աճուրդի արդյունքում …
ՏՈՆԱԾԱՌԻ «ՕԳՈՒՏԸ» Դեկ 20,2011 00:00 Կպատկերացնեի՞ք, որ տոնական ծառը` եղեւնին, կարող է մարդկանց մոտ առողջական խնդիրներ առաջացնել: Այս եզրահանգման են եկել Նյու Յորքի բժշկական համալսարանի մասնագետները: Նրանց պնդմամբ` պետք չէ մեղադրել մարդկանց, որոնք այդ տոնական օրերին տրամադրության անկում են ունենում կամ առողջական խնդիրներ` հազ, գլխացավ եւ այլն: Մասնագետները վստահեցնում են, որ բնական եղեւնու վրա կա այսպես կոչված անտեսանելի սարդոստայն, որն …
ԿԳՆԱ ԱՎՍՏՐԱԼԻԱ Դեկ 20,2011 00:00 Ինչպե՞ս եւ որտե՞ղ են պատրաստվում Նոր տարին դիմավորել հայտնիները. այս հարցը հետաքրքրում է շատերին: «Ժողովուրդ» օրաթերթը խոստանում է առաջիկայում իր ընթերցողին ներկայացնել այս հարցի պատասխանը` հայազգի հայտնի աստղերի մասով: Իսկ հիմա պարզենք, թե Ամանորի գիշերը որտեղ է լինելու Շուշան Պետրոսյանը: Երգչուհու խոսքերով` ինքը սովորաբար նախօրոք է սկսում պատրաստվել տոնին, չի սիրում գնումները վերջին օրվան թողնել: …
ՊԱՅՔԱՐՈՒՄ Է Դեկ 20,2011 00:00 Ամստերդամում դեկտեմբերի 31-ին զբոսաշրջիկների լուրջ ներհոսք է սպասվում: Բանն այն է, որ Նոր տարվա առաջին օրից ուժի մեջ կմտնի սրճարաններում թեթեւ թմրանյութեր օգտագործել արգելող օրենքը: Տեղական իշխանությունների կանխատեսմամբ` տարվա վերջին օրերին զբոսաշրջիկների թիվը սովորականից 15%-ով ավելի կլինի: Ներկայումս Ամստերդամի սրճարաններում մարիխուանա պատվիրելու միակ պայմանը զբոսաշրջիկի չափահասությունն է: Սակայն քաղաքային իշխանությունները որոշել են փոխել կանոնները` նարկոտուրիզմը …
ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ՄԵՔԵՆԱ Է ՎԱՃԱՌՎԵԼ Դեկ 20,2011 00:00 2011-ի ընթացքում աշխարհում վաճառվել է ռեկորդային թվով ավտոմեքենա: 2010թ. համեմատությամբ` համաշխարհային վաճառքի ծավալն ավելացել է 4 տոկոսով եւ հասնում է 75 մլն-ի: Վաճառքի հատկապես մեծ աճ է գրանցվել Ռուսաստանի եւ Թուրքիայի շուկաներում, ինչպես նաեւ Հարավային Ամերիկայում:
12 Օգոստոս 17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են զինված մտնում Պ նախարարի կալանավորված խորհրդականի գործով դեպքի վայր, հրահանգում պառկել
12 Օգոստոս 11:44 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանկարծամահ եղած զինվորը դեպքից առաջ խոսել է հորաքրոջ հետ․ մայրը մահացել է տարիներ առաջ
12 Օգոստոս 11:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի ողբերգական ավտովթարը․ ArmLur լրատվականը դեպքի վայրում է
08 Օգոստոս 10:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uպանություն՝ Հրազդանում. ArmLur.am-ը դեպքի վայրում է. ողջ փողոցում արյան հետքեր են
09 Օգոստոս 01:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղարաբաղցիները կարո՞ղ են վերադառնալ իրենց բնակավայր. հարցը չլսելու տվեցին Թրամփն ու Փաշինյանը
06 Օգոստոս 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը ԱԺ նախկին պատգամավորի «տուն է մտել»․ հայր և որդի կռիվ են տալիս զենքերը պահելու համար
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
08 Օգոստոս 10:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uպանություն՝ Հրազդանում. ArmLur.am-ը դեպքի վայրում է. ողջ փողոցում արյան հետքեր են