ԳԱԼՈՒ ԵՆ Դեկ 22,2011 00:00 Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` արդեն հայտնի են ԵԽԽՎ մոնիթորինգի խմբի` Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի` Երեւան կատարելիք այցի ժամկետները: Մեր տեղեկություններով` նրանք Հայաստան կգան 2012թ. հունվարի կեսերին: Իսկ համազեկուցողների այցի օրակարգում լինելու են մարտի 1-ի զոհերի հարցը, ոստիկանական բարեփոխումներն ու ԱԺ առաջիկա ընտրությունները:
ՍԵՐԺԸ՝ ՎԿԱ Դեկ 22,2011 00:00 Սերժիկ Սարգսյանը որպես վկա է հանդես գալու այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվող դատավարությունում: Խոսքը ՀՀՇ անդամ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ Կոնգրեսի ակտիվիստ երիտասարդների դատաքննության մասին է, որը տեղի կունենա ժամը 12:00-ին: Դատավորն է Գագիկ Պողոսյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ձերբակալվել էին Կոնգրեսի ակտիվիստները, …
ԵԿԱՎ Դեկ 22,2011 00:00 Մոսկվայում գտնվող Ռոբերտ Քոչարյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, արդեն Հայաստանում է: Ըստ նրա պաշտոնական 2rd.am կայքի` դեկտեմբերի 17-ին Քոչարյանը մեկնել էր Մոսկվա` «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար:
ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ Դեկ 22,2011 00:00 Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ի կողմից ստուգումներ են իրականացվել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը պատկանող «Նարեկ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում: Խոսքը Գյումրի-Երեւան մայրուղու վրա գտնվող համալիրի մասին է: Ըստ լուրերի` այնտեղ հայտնաբերվել են հարկային պարտավորություններից խուսափելու փաստեր: Մարզպետ Սահակյանը, սակայն, հերքեց: «Նման բան չկա, Նաիրին (նկատի ունի եղբորը-Ա.Գ.) սաղ իրա կյանքը դրել է երկրի, պետության …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Դեկ 22,2011 00:00 ՆՐԱՆՔ ԵՆՌուսաստանում գործող «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը, «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացնելով իր վերլուծությունները հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, նշել էր, թե ՀԱԿ-ի հետ հանդիպումներում, բանակցություններում մշտապես ընդգծվում է, որ մի բան Է ակնկալվում` տարվի հայամետ քաղաքականություն: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկվա ասուլիսին նշել է, որ ոչ ոք չի կարող Կոնգրեսի առջեւ դնել հայամետ ուժ լինելու խնդիր, …
ԱՐԳԵՆՏԻՆԱՆ ՀԻՄԱ ԿՐԱՍՆՈՅԱ՞ՐՍԿ Է Դեկ 22,2011 00:00 Երեկ Մոսկվայի «Մոնարխ» հյուրանոցում երեկոյան 19:30-ին սկսվեց եւ 22:30-ին ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ջո՛ւր պարգեւիր Արցախին» հեռուստամարաթոն 2011-ի եզրափակիչ մասը` ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ ընթրիքով, որի ընթացքում տրվեց շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլար նվիրելու խոստում: Հիմնադրամի կայքի «Ոսկե մատյան» բաժնում գրանցված ռուսաստանցի ամենախոշոր գործարարը` Սամվել Կարապետյանը, Արցախի ջրամատակարարման համար նվիրաբերել է մեկ միլիոն դոլար, չնայած …
ԱՄԱՆՈՐՅԱ ՍԱՌԵՑՈՒՄ Դեկ 22,2011 00:00 «Ժողովուրդ»-ի ԲՀԿ-ական աղբյուրների տեղեկացմամբ` մինչեւ հունվարի 20-ը ԲՀԿ-ն չի անելու ո՛չ կուսակցության քաղխորհրդի, ո՛չ պատգամավորական կամ նախարարական կազմով հավաքներ: Միակ բացառությունը կուսակցության ամենամյա ամանորյա հավաքն է, որը, ըստ ամենայնի, այս տարի եւս տարեվերջին կանցկացվի «Օջախ»-ում` շուրջ 1000 կուսակցականի մասնակցությամբ: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը եւս հաստատել է ամանորյա հավաքի լուրը:
ՄԱՐԴ ՈՒ ԿԻ՞Ն Դեկ 22,2011 00:00 Երեկ խմբագրություն զանգահարած քաղաքացի Արա Սիմոնյանը «Ժողովուրդ»-ից հարցրեց, թե երբ են ամուսնանալու Սիլվա Համբարձումյանն ու Սուրեն Խաչատրյանը: Մեր այն հարցին, թե ինչու պետք է նրանք ամուսնանան կամ ինչու է մեզ նման հարց տալիս, քաղաքացին ասաց, որ բոլոր կայքերում, թերթերում նրանց նկարները միշտ կողք կողքի են. «Ես էլ մտածեցի` մարդ ու կին են, իրար ծեծել են»:
ՈՉՆՉԻ ՄԱՍԻՆ Դեկ 22,2011 00:00 ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից խոստացված զեկույցը, որը պետք է հրապարակվեր մինչեւ տարեվերջ, ՀՔԾ` «Ժողովուրդ»-ի աղբյուրների տեղեկացմամբ արմատական որեւիցե բան չի պարունակելու: Հնարավոր է` ինչ-որ շեշտադրումներ փոխվեն, հարցադրումներ բարձրացվեն, բայց դա չի վերաբերելու զոհերի մահվան հանգամանքների փաստական տվյալներին: Իսկ զեկույցի հրապարակումը ձգձգվում է տեխնիկական պատճառներով: Նրանք մտմտում են` ինչպես հանրության համար ընկալելի մատուցել այն, ինչ …
ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՃՈ Դեկ 22,2011 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերել «Toyota Prius» հիբրիդային շարժիչով մեքենաներ, որպեսզի չաղտոտի մթնոլորտը: Այս լուրը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մասամբ հաստատեց: Այսինքն` ձեռք է բերվել հիբրիդային շարժիչով 1 մեքենա: «Նպատակը` փորձարկել, տեսնել` վառելիքի ծախսն իրեն արդարացնո՞ւմ է, թե՞ ոչ»,-ասաց Աշոտ Ահարոնյանը: Փաստորեն, մեքենան ձեռք է բերվել, …
04 Նոյեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Գաբրիել Չեմբերջյանը, որ ճաշել է Աննա Հակոբյանի հետ և հանգանակել 50 հազար դոլար
05 Նոյեմբեր 07:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արշավ՝ Երեմյանների դեմ, Հակոբյանի ընթրիքի նվիրատուները, Քոչարյանի պաշտոնանկությունը․ մամուլի տեսություն
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան
31 Հոկտեմբեր 20:44 Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին
01 Նոյեմբեր 10:57 «Պատուհանից օղու և կոնյակի շշեր են նետվել մեքենայիս ուղղությամբ». վնասվել է Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի մեքենան
14 Հոկտեմբեր 13:37 Ձերբակալված ֆիզիկայի ուսուցիչը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին կից խորհրդի կազմում է. նախարարի անտեղյակությունը
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Հոկտեմբեր 20:16 «Դոմուս» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ և ընկերության դեմ հարուցված վարույթներ կան․ հրդեհի վերաբերյալ վարույթ չի հարուցվել
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան