ՍԵՐԺԸ՝ ՎԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժիկ Սարգսյանը որպես վկա է հանդես գալու այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվող դատավարությունում: Խոսքը ՀՀՇ անդամ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ Կոնգրեսի ակտիվիստ երիտասարդների դատաքննության մասին է, որը տեղի կունենա ժամը 12:00-ին: Դատավորն է Գագիկ Պողոսյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ձերբակալվել էին Կոնգրեսի ակտիվիստները, սակայն միայն Տիգրան Առաքելյանն է շարունակում գտնվել կալանքի տակ` ըստ մեղադրանքի` ոստիկանի քիթը կոտրելու համար: Իսկ գործով վկա Սերժիկ Սարգսյանն ընդդիմադիրների վրա հարձակված ոստիկաններից մեկն է:




Լրահոս