ԺԱՄԿԵՏԱՆՑ ՁԵԹԸ՝ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Դեկ 16,2011 00:00 Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը որոշել է ամենավերջին ձեւով ծաղրել ու ստորացնել սոցիալապես անապահով խավին: Եւ սա այն բանից հետո, երբ նույն Տիգրան Սարգսյանի կառավարության վարած ապաշնորհ քաղաքականության պատճառով, ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՀ յուրաքանչյուր երրորդ բնակիչը պարզապես աղքատ է: Վարչախմբի ցինիզմի գագաթնակետը կառավարության երեկվա նիստն էր, որտեղ Տիգրան Սարգսյանը հայտարարեց աղքատ ընտանիքներին Ամանորի կապակցությամբ 3-ական շիշ …
«ՎԻԿԻԼԻՔՍ» ԿԱՆԵՄ Դեկ 16,2011 00:00 «Առավոտ»-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, նշել էր, որ Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը, ով հայաստանյան հանրությանը ծանոթ է իշխանական վերնախավի ներկայացուցիչների ունեցվածքի մասին իր սկանդալային բացահայտումներով, սկսել է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ. ակտիվորեն ներգրավվել է երկու հայտնի հայ գործարարների շրջապատում` Կամո Ավագումյանի եւ Գենադի Ստեփանյանի, որոնք համարվում են Ռոբերտ Քոչարյանի եւ …
ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Դեկ 16,2011 00:00 ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի` ՀՀԿ ընտրացուցակում տեղ զբաղեցնելու հնարավորությունը բավականին փոքր է: «Ժողովուրդ»-ի ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ նրա ստացած նկատողությունը` ՀՀԿ-ի կողմից, հարցականի տակ է դրել ապագա կարգավիճակի հարցը: Նա շարունակվում է ԲՀԿ-ամետ ընկալվել:
ՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ Դեկ 16,2011 00:00 Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր, ԲՀԿ-ական Անահիտ Հարությունյանը երեկ բավական տհաճ խոսակցություն է ունեցել ԲՀԿ-ականների հետ` մեր թերթին տված հարցազրույցում հայտնած մտքի համար: Հիշեցնենք, որ Հարությունյանը, պատասխանելով հարցին՝ եթե առաջանա կա՛մ…կա՛մ-ի հարց, այսինքն` Գագիկ Ծառուկյանի հետ միասին Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալու խնդիր, ապա որ տարբերակը կընտրի, ասել էր, որ եթե իր քաղաքական ուժը …
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ Դեկ 16,2011 00:00 Եւ այսպես, երեկ ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության «Լյուստրացիայի մասին» (գաղտնազերծում) նախագծին: «Գաղափարական առումով լյուստրացիայի մասին օրենքներն ընդունվել են հիմնականում արեւելաեվրոպական նախկին սոցիալիստական պետությունների կողմից՝ 90-ականների սկզբներին կոմունիստական վարչակարգից ձերբազատվելու համար: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից նմանատիպ օրենքներ ընդունել են Մերձբալթյան հանրապետությունները եւ Վրաստանը: ԱՊՀ անդամ որեւիցե երկիր նման օրենք չի ընդունել»,-որպես եզրակացության մերժման …
«ՀՀԿ-Ն ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ» Դեկ 16,2011 00:00 Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դիմել է աննախադեպ քայլի` հրաժարվելով թե՛ գյուղապետությունից, թե՛ Հանրապետական կուսակցության անդամությունից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցի ժամանակ Ռաֆիկ Աթայանը շրջապատված էր իրեն աջակցող գյուղացիներով եւ մարզային թղթակիցներով: Հարցազրույցի ընթացքում գյուղացիներից Գալուստը, իրենց նախկին գյուղապետից վերցնելով հեռախոսը, փոխանցեց, որ իշխող Հանրապետական կուսակցությունը Սյունիքում ցեղասպանություն է իրականացնում. «Բարե՛ւ Ձեզ, եթե Դուք հայ …
Դեկ 16,2011 00:00 ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու Հայ հեղափոխական դաշնակցության նախաձեռնությանը ձեռնպահ էր քվեարկել չորս հոգի, այդ թվում՝ անկախ պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր քվեարկությունը պատճառաբանեց՝ «սխալվել էի»: Հիշեցնենք, որ Լյովա Խաչատրյանը մի կողմից «ձեռնպահ» էր քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, մյուս կողմից «կողմ» քվեարկել պետական բյուջեի նախագծին: «Երկու դեպքում էլ տեխնիկական վրիպակ է …
Դեկ 16,2011 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորների մի խումբ օգնականներ դիմել են ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` սոցիալական արդարությունը վերականգնելու պահանջով: Պատգամավորների օգնականները հայտնել են, որ այսքան ժամանակ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, ի տարբերություն իրենց, բոլոր տոների կապակցությամբ նվերներ եւ այսպես կոչված 13-րդ աշխատավարձ են ստացել: Ըստ մեր տեղեկությունների` Նիկոյանը նրանց խոստացել է առաջիկայում լուծել խնդիրը: …
Դեկ 16,2011 00:00 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից բավականին հետաքրքիր տեղեկություն են փոխանցել «Ժողովուրդ» օրաթերթին: Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր տանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նրան ասել, որ ինքը խորհրդարանական ընտրություններին չի խառնվելու` պայմանով, որ իշխող ՀՀԿ-ն «մաքուր» մեծամասնություն տանի: Իսկ եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի «մաքուրով» խորհրդարանական մեծամասնություն ձեւավորել` ՀՀԿ-ի ուժերով, այդ դեպքում Քոչարյանը …
ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ Դեկ 16,2011 00:00 Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով ցանկանում է կրկին զբաղեցնել նախագահի աթոռը, երեկ հայտարարել է, թե ինքը կլքի իր պաշտոնն այն ժամանակ, երբ այլեւս չի զգա իր ժողովրդի աջակցությունը. «Եթե ես չզգամ ժողովրդի աջակցությունը, ես ոչ մի օր չեմ մնա իմ աշխատանքային գրասենյակում»: Ժամանակին բավականին հետաքրքիր քաղտեխնոլոգիաների կիրառմամբ իշխանության եկած Պուտինը վերջին տարիներին արդեն անթաքույց կերպով …
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան