ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է Հուն 23,2011 00:00 Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոց է հոսպիտալացվել Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ 35-ամյա Ալեքսան Ներսիսյանը: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 21-ին, տուժածը օձի խայթոցի թունավորումից տեղափոխվել է հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:
ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ Հուն 23,2011 00:00 Շարունակում ենք ներկայացնել արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության կազմած «գաղտնի փաստաթղթում» արձանագրված խախտումները, որոնք վերաբերում են դատարաններին եւ դատական վճիռներին: Այս դեպքում ուսումնասիրությունը վերաբերում է դատարանների կողմից ոչ պատշաճ կատարողական թերթի տրամադրմանը: «ԴԱՀԿ մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են պահանջատերը եւ պարտապանը: Պահանջատերը այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, ՀՀ-ն է կամ …
ԱՆՏԱՆԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՎՆԱՍՈՒՄԸ Հուն 23,2011 00:00 Հայաստանում գործող 12 քրեակատարողական հիմնարկներում այնպիսի անտանելի վիճակ է տիրում, որ հանցագործներն ամեն քայլի դիմում են` ընդհուպ մինչեւ իրենք իրենց վնաս պատճառելը, որպեսզի որեւէ կերպ ուշադրություն հրավիրեն: «Ժողովուրդ»-ը հունիսի 15-ի համարում գրել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավոր են ծեծել, ինչի մասին, սակայն, պաշտոնապես ոչ մի տեղեկություն չի հաղորդվում: Մեզ հաջողվել էր պարզել, որ կալանավորի …
ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԻ Հուն 23,2011 00:00 ԵԽԽՎ-ում պատասխանելով պատգամավորների հարցին, Սերժ Սարգսյանը հայտարարել է. թե «Մարտի 1-ի դեպքերի հետաքննությունը չի ավարտվել, քանզի բոլոր հանցագործությունները դեռ չեն բացահայտվել, ինչը բավական մեծ եւ հիմքային պատճառներ ունի»: Սարգսյանը վստահեցրել է, որ վերոնշյալ դեպքերի քննության գործընթացում ներգրավված են լավագույն մասնագետները, ավելին դիմել են բոլոր երկրներին, կազմակերպություններին:
ԱՆՈՒՆՆԵՐ ԿԱՆ Հուն 23,2011 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սերոբ Տեր-Պողոսյանի գործով անցնող անձանց բանավոր ծանուցվել է, որ առաջին դատական նիստը նշանակված է հուլիսի 6-ին: Ինչպես վկայում են մեր աղբյուրները, չի բացառվում, որ Տեր-Պողոսյանի դատավարություն ընթանա դռնփակ` այն հիմնավորմամբ, որ դատաքննության մանրամասները վերաբերում են մարդու անձնական կյանքին: Նման նորմ Քր. դատ.օր-ում նախատեսվում է: Նշվում է, որ սրանում շահագրգռված են նաեւ Սերոբի հաճախորդ …
ԸՆԴԴԵՄ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ Հուն 23,2011 00:00 Իսկ ո՞վ է Եղիա Շամշյանը, որին Հանրապետականները առաջիկայում պատգամավոր պետք է դարձնեն: Նա պատգամավոր էր ընտրվել 2000 թվականին մայիսի ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքում թիվ 5 ընտրատարածքից: Մեկ անգամ էլ նրա նույն փորձը սահմանադրական դատարանում են անվավեր ճանաչել, իսկ 2003 թվականին արդեն առաջադրվել էր համամասնական ընտրակարգով. նա «Արդյունաբերողների եւ կանանց միություն» դաշինքի համամասնական ցուցակի 7-րդ համարն …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուն 23,2011 00:00 ՇԱՀԱՎԵՏ ԷՐ ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը հաստատել է այն տեղեկությունը, որ ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունը թուրքական տեխնիկա է գնել Ստեփանակերտի օդանավակայանի համար: «Ֆինանսական առումով դա շահավետ գործարք էր»,-նշել է Ադբաշյանը` շեշտելով. «Դա բիզնես է: Ես այնտեղ որեւէ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»: ՎՆԱՍ ՉՏԱՍտրասբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում Էդուարդ Նալբանդյանը հայտարարել է, որ անգամ ԵԱՀԿ …
Ո՞ՒՐ ԷՐ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑԸ 1998-ԻՆ Հուն 23,2011 00:00 ԵԽԽՎ ամբիոնից Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունները պարզապես կարելի է որակել սկանդալային ու ամոթալի: Երկրի առաջին դեմքը, ով նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարն է, երեկ պարզապես խոստովանել է՝ եթե պատերազմ լինի, Ադրբեջանն առավելություն կստանա:ԵԽԽՎ պատգամավորների՝ ԼՂ խնդրի մասին հարցին ի պատասխան` Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանն իր ժողովրդին մշտապես պատրաստել է խաղաղության, փոխզիջման, իսկ …
ԽԱՌՆ ԵՆ Հուն 23,2011 00:00 ԱԺ նիստերը երեկ պարբերաբար կաթվածահար էին լինում: Իսկ պատճառը կառավարության անդամներն էին, որոնք ժամանակին չէին հասցնում գալ խորհրդարան՝ արտահերթ նիստում ներկայացնելու իրենց նախագծերը: Օրինակ՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին պատգամավորները ստիպված եղան մոտ հինգ րոպե սպասել. երբ նիստը նախագահողը հրավիրեց նախագիծը ներկայացնելու, նա դահլիճում չէր: Մոլորված պատգամավորները սպասեցին, մինչեւ նա եկավ դահլիճ, ներկայացրեց նախագիծը, հարցեր տվողներ …
ԿՈՆԳՐԵՍԻ ՍՐՏՈՎ Հուն 23,2011 00:00 Քանի որ Հայ ազգային կոնգրեսը պաշտոնապես չի արձագանքել Սերժ Սարգսյանի` երեկ Ստրասբուրգում ունեցած ելույթին, Կոնգրեսից մեկնաբանությունները ներկայացվում են անանուն: Ըստ դրանցից մեկի` ՀԱԿ-ը բոլորովին էլ փակված չի համարում արտահերթ ընտրությունների թեման` նշելով, որ ՍերԺ Սարգսյանի ասածը բնական ինքնապաշտպանական մղումներից էր ուղղորդված. այսինքն` եթե ասի, «այո՛, արտահերթ» ապա էլ ի՞նչ բանակցությունների մասին է խոսք լինելու: Մեր …
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
03 Փետրվար 11:23 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պաշոլդ քաշի, գեղացին եկել մեզ ասումա գնա ծայրամասում ապրի. քաղաքացին` թանկացումների մասին
02 Փետրվար 21:14 Հայտնի երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել. ինչ է պատմել երգիչը իրավապահներին
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան