ՀԱՐԳԱՐԺԱՆ ՇԵ՛ՅԽ, ԴԱ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾԱՐՔ Է Մայիս 26,2011 00:00 ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց Կոտայքի մարզի Արտավազ գյուղում: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար …
ԻՆՉՔԱ՞Ն ԿՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ Մայիս 26,2011 00:00 Հայաստանի ներքաղաքական դաշտում վերադասավորումները, հատկապես երբ դրանք արվում են նախագահի մակարդակով ու վերջինիս հրամանագրով, միշտ որոշակի ազդակ են լինում` մի բան այն չէ: Օրինակ` նախորդ տարեվերջին Սարգսյանի վարած կադրային քաղաքականության արդյունքում կարծես թե թուլացվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմը, երբ Տիգրան Դավթյանը լքեց ֆինանսների նախարարի պաշտոնը: Բայց նրան փոխարինած Վաչե Գաբրիելյանն էլ Կենտրոնական բանկի «ջերմոցում աճեցրած» …
Մայիս 26,2011 00:00 «Իշխանությունը խաղալիք չէ, որ մեկը շատ ուզի` տանք իրեն»:Գալուստ Սահակյան «Իրավունք»Կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ հնարավորն անում են իշխանությանը վարկաբեկած լինելու եւ ընդհանրապես քաղաքականության հանդեպ պաթոլոգիկ ատելություն առաջացնելու համար: Գալուստ Սահակյանն իր անուրանալի ավանդն ունի այս գործում: Եվ չնայած նրա անհոդաբաշխ ձեւակերպումները սովորաբար դժվարությամբ են վերծանվում, այսուհանդերձ, տվյալ դեպքում պարզ է, որ Գրիգորիչը իշխանություն կոչվածը …
Մայիս 26,2011 00:00 «Հաջորդ ընտրությունները որակապես ավելի լավը կլինեն, քան նախորդները»:Դավիթ Հարությունյան «Ժամանակ»Ճիշտ են ասում` հույսը վերջինն է մեռնում: Դ.Հարությունյանը լավ կհիշի, թե նման լավատեսական հայտարարություններ ինքն ու իրպեսները ինչքան են հնչեցրել: Մինչդեռ այս օրերին Ընտրական օրենսգիրքը ոչ այնքան քննարկվում, որքան ծաղր ու ծանակի է ենթակվում: Չէ՞ որ նախորդ տարիների բոլոր ընտրությունները նման վերաբերմունքի հիմքեր լիովին տվել են: …
Մայիս 26,2011 00:00 «Մենք ամեն օր հոգսեր ունենք, որոնք կապված են մեր աշխատանքի, գիտական աշխատանքի հետ»:Արամ Սիմոնյան «Հրապարակ»Հոգնել է Արամ Սիմոնյանը: Չի բացառվում, որ հոգնածությանը նաեւ հոգսերն են գումարվել: Ի վերջո, ԵՊՀ նոր ռեկտորացուների ամենահավանական ու անհնարին թեկնածուների աստղաբույլում նրա անունը չի շոշափվում: Ամեն դեպքում Ա.Սիմոնյանի կորցնելիքն էլ մեծ չէ: Ընդունելության քննություններն էլ իրենց հերթին են բոլոր առումներով …
ԿԱԴՐԱՅԻՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Մայիս 26,2011 00:00 Այս տարի շրջանավարտների բացակայության արդյունքում Գյումրու բուհական հաստատությունները հայտնվել են աննախադեպ ծանր դրության մեջ: Բուհերի ռեկտորներն արդեն բարձրաձայնում են առաջիկա կրճատումների մասին:Խնդիրն այն է, որ ուսանողների պակասը հանգեցրել է նրան, որ որոշ բաժիններ դադարեցրել են իրենց գործունեությունը: Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի խոսքերով` եթե ֆինանսական դժվարությունը կարողանան հաղթահարել, միեւնույն է, կադրային կրճատումներ կլինեն: Հատկապես կտուժեն …
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Մայիս 26,2011 00:00 Երեւան-Արտաշատ միջքաղաքային տրանսպորտով երթեւեկելու համար մարդիկ իրար են «սպանում», որպեսզի առաջինը նստեն, իսկ «գծի» տերը, ըստ ուղեւորների, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Արտաշատ-Երեւան երթուղայինների կանգառը նախկին «Ռոսսիա» կինոթատրոնի հետնաբակում է գտնվում, որտեղ էլ հավաքվում են մարդիկ ու սպասում… «Ժողովուրդ»-ի ընթերցողները ներկայացնում էին այն անմարդկային պայմանները, որոնց «միջով» անցնելով` իրենք կարողանում են տուն հասնել: Մեր զրուցակիցները …
ՍԵՌԱՔԱՂՑԸ Մայիս 26,2011 00:00 Մայիսի 2-ին Հայաստան-ԵՄ համատեղ խորհրդակցության ժամանակ հեռախոսով լեսբուհիների պոռնոնկարներ դիտող պաշտոնյայի ինքնությունը պարզվել է: Նա ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գեւորգյանն է, որը մինչ այդ զբաղեցնում էր Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարի, նաեւ` էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնները: Ըստ լուրերի` լեսբուհիների «սիրահարը» ՀՀԿ անդամ է, որին նկարել են «թարս» պահին:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ Մայիս 26,2011 00:00 «Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱԿ ղեկավար մարմինների համատեղ խորհրդակցություն, որին մասնակցել են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամները, Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ղեկավարները, քաղխորհրդում կուսակցությունների ներկայացուցիչները, Կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քննարկվել են Կոնգրեսի առաջիկա հանրահավաքին, ինչպես նաեւ իշխանության հետ հնարավոր երկխոսությանն …
ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ Մայիս 26,2011 00:00 ԱԺ-ն երեկ մերժեց ՀՅԴ-ի նախաձեռնությունը` Սերժ Սարգսյանին առաջարկել անվստահություն հայտնել կառավարությանը: ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանն ընդգծեց, թե իրենց հարցապնդմանը կառավարության տված պատասխանում երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակի, գնաճի եւ արտագաղթի ողջ մեղքը բարդել է նախորդ կառավարությունների` Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի վրա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ, հիշելով իր նախկին` փոխվարչապետի պաշտոնը, դժգոհեց. «Անհասկանալի է, …
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
18 Նոյեմբեր 20:51 Գնել Սանոսյանը սխալ է զեկուցել Փաշինյանին. որն է եղել ՏԿԵ նախարարի պաշտոնանկության պատճառը
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան