Մայիս 26,2011 00:00 ՀԱՐՑ. Որքան հասկանում եմ, հանքերի շահագործումը խիստ շահութաբեր բիզնես է համարվում, ու շատ գործարարներ հիմա էլ կենտրոնացել են ընդերքը «բեռնաթափելու» գործի վրա: Հետաքրքիր է` այդ նպատակի համար արդյո՞ք համապատասխան արտոնագիր (լիցենզիա) է տրամադրվում նրանց, ի՞նչ սկզբունքով են վճարումներ կատարում պետությանը, ու ի՞նչ չափման միավորով են հաշվվում այդ գումարները: Ստեփան Վարդանյան, 45 տարեկան, տնտեսագետՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ Ընդերքի …
Մայիս 26,2011 00:00 ՀԱՐՑ. Ես կորցրել եմ վարորդական իրավունքս: Ի՞նչ պիտի անեմ, ի՞նչ փաստաթուղթ ներկայացնեմ, որ փոխեն:Կամո Պողոսյան, 40 տարեկան, վաճառողՊԱՏԱՍԽԱՆ. Կորցրած պլաստիկ քարտի տեսքով վարորդական իրավունքի վկայականի փոխարեն նորը ստանալու համար քաղաքացին իր բնակության վայրը սպասարկող հաշվառման-քննական ստորաբաժանում պետք է ներկայացնի՝ ա. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր),բ. վարորդական իրավունքի վկայական ստանալու համար պետական տուրքի (12 000 դրամ) մուծման …
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Մայիս 26,2011 00:00 Ներկայացնում ենք այսօր ընդունվելիք համաներման տեքստի նախագիծը, որը չնչին փոփոխությունների պետք է ենթարկվի: Քննարկելով ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին ՀՀ նախագահի առաջարկությունը եւ ղեկավարվելով ՀՀ Uահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետով`ՀՀ ԱԺ-ն որոշում է.1. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի`1) առավելագույնը երեք տարի …
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՍԱՐԻ ՃԱՄՓԱ Մայիս 26,2011 00:00 Իջեւան-Բերդ տանող ճանապարհին հազվադեպ կարելի է մեքենաներ տեսնել: Դրանք տարածաշրջանի խանութների համար մթերք եւ զանազան ապրանքներ կրող երեւանցի առաքիչների մեքենաներն են կամ էլ երթուղային միկրոավտոբուսներ: Ճանապարհին երթեւեկն այնքան սակավ է, որ հանրապետական նշանակության ճանապարհը սարի ճամփա է հիշեցնում: Փակուղու մեջ գտնվող Բերդի տարածաշրջանի բնակչության մի մասն անցած 20 տարում արտագաղթել է Ռուսաստան, հեռավոր արտերկիր կամ …
20 ՏԱՐԻ ՍՊԱՍՈՒՄ Է Մայիս 26,2011 00:00 1992թ. ադրբեջանական հրետակոծության հետեւանքով վնասվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի մշակույթի տունը: Այն կարեւոր նշանակություն ունի 3300 բնակիչ ունեցող համայնքի համար: Շենքը հիմնանորոգման կարիք ունի, սակայն առաջնահերթ է տանիքի նորոգումը, քանի որ անձրեւաջրերը ներս են թափանցում: Համայնքի սուղ միջոցները բավարար չեն հսկա շինության ծածկը նորոգելու համար: Բերդավանցիները մեծ ներդրում են ունեցել ոչ միայն հարազատ …
ԲՅՈՒՋԵՆ` ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ Մայիս 26,2011 00:00 2011 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 254.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 257.2 մլրդ դրամ: Կիսամյակային ծրագրային ցուցանիշերը կատարվել են համապատասխանաբար 63.4%-ով եւ 56.2%-ով: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշերը կատարվել են եկամուտների գծով` 30.3%-ով, ծախսերի գծով` 27.4%-ով: Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասորդով` նախատեսված շուրջ 56.2 …
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ Մայիս 26,2011 00:00 Հայաստանում 2011թ-ի հոկտեմբերի 12-ից 21-ն անցկացվելիք մարդահամարի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաղորդմամբ` այս պահին առաջնային խնդիրներից է ֆինանսավորման հարցը, եւ ներկայումս բանակցություններ են ընթանում դոնոր կազմակերպությունների հետ: Մասնավորապես, առայժմ ճշտված չեն մարդահամարն իրականացնող շուրջ 16 հազար աշխատակիցների աշխատավարձերի տրամադրման աղբյուրները: Ընդհանուր առմամբ, մարդահամարի համար անհրաժեշտ է 2,5 մլրդ դրամ` նախապատրաստական, նյութերի …
11 ՀԱԶԱՐ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿ Մայիս 26,2011 00:00 Գյուղատնտեսությանն արտոնյալ վարկեր տրամադրելու ծրագրով արդեն վարկավորում է ստացել շուրջ 11 հազար գյուղացի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ»-ի տվյալով, շուրջ 7 մլրդ դրամի արտոնյալ վարկեր են տրամադրվել Հայաստանի բոլոր մարզերում: Գյուղացիներին վարկերը տրամադրվում են 14 տոկոս տոկոսադրույքով, որի 4 տոկոսը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից: Առավել կարիքավոր շուրջ 225 համայնքներում սուբսիդավորումը կազմում է …
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԿԱՐՈՂ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ Մայիս 26,2011 00:00 Հայաստանի բանկային համակարգը այնքան կայացած է, որ հաճախ մտորումների տեղիք է տալիս: Հարցը ոչ միայն տնտեսությունից կտրվածությունն է, սեփական օրենքներով ապրելը, այլ տարբեր ոլորտներում բանկերի ներգրավվածության մակարդակը:Բանկերը չվճարված վարկերի դիմաց դրված գրավի` այդ թվում ձեռնարկությունների, սեփականատեր են, մարդկանց գումարները տնօրինող եւ այլն: Այսօր մեր երկրում այդ ֆինանսական կառույցները նաեւ պետական պարտատոմսերի շուկայի ակտիվ մասնակիցներ են: …
«ՎԱՅ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ Մայիս 26,2011 00:00 Կառավարության` գյուղատնտեսության հանդեպ ցուցաբերած ջերմեռանդ հոգատարությունը, որը ենթադրում էր հստակ մշակված ռազմավարություն, հետզհետե ավելի քիչ է հավատ ներշնչում: Համենայնդեպս, գյուղնախարարի՝ ավտոբուսով այցելություններն այլ բան էին խոստանում, մինչդեռ բանկերն իրենց հստակ մարտավարությունն ու շահն ունեն: Գյուղացիների բողոքները հատկապես վերջին շրջանում նվազելու փոխարեն ավելանում են: Դժգոհություններն առանձնապես շատ են հողագործների շրջանում, ովքեր հողը գրավադրելու հույսով դիմել են …
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
18 Նոյեմբեր 20:51 Գնել Սանոսյանը սխալ է զեկուցել Փաշինյանին. որն է եղել ՏԿԵ նախարարի պաշտոնանկության պատճառը
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան