Մոտոցիկլետը բախվել է Օպել-ին Նոյ 24,2011 11:24 Նոյեմբերի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, “Դնեպր” մակնիշի մոտոցիկլետը Արարատի մարզի Շահումյան-Այգեպատ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է “Օպել-Սինտրա” մակնիշի ավտոմեքենայի. մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Էրդողանի մայրը մահացել է սխալ բուժման հետեվանքո՞վ Նոյ 24,2011 11:18 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մորը՝ Թենզիլե Էրդողանին սխալ բուժում էին նշանակել։ “Վարչապետի մայրը ենթարկվել է լաբորասկոպիկ վիրահատության։ Այս մեթոդն օգտագործվում է միայն այն դեպքում, երբ հիվանդին պետք է դուրս գրեն 24 ժամվա ընթացքում։ Այդ դեպքում ինչո՞ւ էին պարոն վարչապետի մորը 5 օր շարունակ պահում հիվանդանոցում բժիշկիների խիստ հսկողության տակ։ Յուրաքանչյուր հիվանդի նման հսկողության տակ …
Ավազակային հարձակում Քանաքեռավանում Նոյ 24,2011 11:14 Նոյեմբերի 23-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել:Բնակարանի 17-ամյա բնակչուհին դեպքի վայր մեկնած ոստիկաններին հայտնել է, որ ժամը 19.10-ի սահմաններում դիմակավոր անձը դուռը թակելուց հետո մտել է ներս, հարվածել իր դեմքին, սպառնալիքներ տվել, գումար պահանջել և հափշտակելով մոտ 220.000 դրամ արժողության ոսկյա զարդեր` դիմել …
Օպել-ը գլխիվայր շրջվել է Նոյ 24,2011 11:12 Նոյեմբերի 23-ին, ժամը 2.30-ի սահմաններում, Օպել մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկում բախվել է մայթեզրին կայանված մեկ այլ ավտոմեքենայի և գլխիվայր շրջվել: Օպել-ի վարորդը ենթարկվել է բժշկական հետազոտության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում: Կատարվում է քննություն:
94-ի վարորդը կտրուկ արգելակել է. ուղեվորը ստացել մարմնական վնասվածքներ Նոյ 24,2011 11:10 Նոյեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, թիվ 94 երթուղու “ՌԱՖ-22031” մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորներից մեկը մեքենայի սրահում վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն:
Հայպետհիդրոմետ. Եղանակն այսօր Նոյ 24,2011 11:08 Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների նոյեմբերի 24-ին եղանակը պայմանավորված կլինի հյուսիսից ներխուժող ցուրտ ճակատի ազդեցությամբ:Նոյեմբերի 24-ի գիշերը հյուսիսային շրջաններում, ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Լոռիում, Տավուշում և Սյունիքում զգալի: Առանձին վայրերում ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն: Նոյեմբերի 25-ին …
Պահանջում են 4 տարվա ազատազրկում Նոյ 24,2011 11:05 Մեղադրող կողմը խնդրել է դատավորին Մայքլ Ջեքսոնի նախկին բժիշկ Քոնրադ Մյուրային դատապարտել առավելագույն՝ 4 տարի ազատազրկման՝ անզգուշությամբ մարդասպանություն գործելու մեղադրանքով,-գրում է The Telegraph-ը :Դատական նիստը, որտեղ դատավորը կներկայացնի իր վճիռը, տեղի կունենա նոյեմբերի 29-ին:
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Նոյ 24,2011 10:53 ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունն armlur.am -ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի, ժամը 08.30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են:
Հայաստանում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձեվավորված միջազգային փորձագիտական խումբը Նոյ 24,2011 10:46 armlur.am -ին ՀՀ ՊՆ -ից հայտնում են, որ նոյեմբերի 23-ից 26-ը հերթական այցով Երևանում է գտնվում ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակելու նպատակով ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը: Խմբում ընդգրկված են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Չեխիայի, Լիտվայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական և քաղաքացիական բաղադրիչների ներկայացուցիչները:Այցի առաջին օրը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպված …
Ինտեր ՌԱՈ-ն դժգոհում է հայաստանյան պայմաններից Նոյ 24,2011 10:41 “Ինտեր ՌԱՕ” -ն դժգոհ է այն պայմաններից, որոնց հիման վրա ընկերությունն իրականացնում է Հայաստանի ատոմակայանի կառավարումը, և ցանկանում է ժամկետից շուտ դադարեցնել ատոմակայանի շահագործման վերաբերյալ պայմանագիրը։ Այս մասին “Կոմերսանտի” հետ զրույցում ասել է “Ինտեր ՌԱՕ”-ի աղբյուրը։Աղբյուրը թերթին ասել է, որ “Ինտեր ՌԱՕ”- ի միակ այլընտրանքը “Ռոսատոմ” պետական կորպորացիան է։ Սակայն “Ռոսատոմը” առայժմ հետաքրքրված է ոչ …
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
03 Մարտ 22:53 Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներում դրամահավաքների մասին
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը