Ավազակային հարձակում Քանաքեռավանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել:Բնակարանի 17-ամյա բնակչուհին դեպքի վայր մեկնած ոստիկաններին հայտնել է, որ ժամը 19.10-ի սահմաններում դիմակավոր անձը դուռը թակելուց հետո մտել է ներս, հարվածել իր դեմքին, սպառնալիքներ տվել, գումար պահանջել և հափշտակելով մոտ 220.000 դրամ արժողության ոսկյա զարդեր` դիմել է փախուստի:Աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր:Կատարվում է նախաքննություն:




Լրահոս