Պետք է անել ամեն ինչ, որպեսզի իրանական հիսուն հարկանի շենքի նախագիծը կյանքի չկոչվի Նոյ 21,2011 12:15 “Մոսկվա” կինոթատրոնի հարևանությամբ իրանական հիսուն հարկանի շինության կառուցման նախագիծ է ներկայացրել իրանական կիսապետական մի ընկերություն,-այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:Երեւանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանն իր հերթին նկատեց, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իր հետ զրույցում ասել է, որ Նկարիչների միության տարածքում գտնվող տարածքն արդեն …
Ոստիկանները բռնություն են գործադրում ցուցարարների վրա (տեսանյութ) Նոյ 21,2011 12:09 ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Դեւիս քաղաքում տեղի ունեցած Occupy խաղաղ ցույցի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է ցույցի մասնակից ուսանողներին` նպատակ ունենալով հավաքել նրանց վրանները (ուսանողները փակել են նրանց ճանապարհը): Խաղաղ ցույցի մասնակից որոշ ուսանողներ խնդրել են ազատել ձերբակալվածներին, ի պատասխան`ոստիկանները առանց հիմնավորման արցունքաբեր գազ (pepper spray) են ցանել նրանց երեսին:
Դուրս է եկել երթեվեկելի գոտուց եվ շրջվել Նոյ 21,2011 11:59 Նոյեմբերի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան Պառավաքար-Բերդ ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:Վթարի հետևանքով 15 և 17-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Մեքենաների բախումներ մայրաքաղաքում եվ մարզերում Նոյ 21,2011 11:54 Նոյեմբերի 19-ին, ժամը 16.00-ին, Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել ԲՄՎ-532 և Մերսեդես Բենց մակնիշի ավտոմեքենաներ. ԲՄՎ-532-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:Կատարվում է քննություն:Նոյեմբերի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել Մերսեդես-Բենց E-320 և ՎԱԶ-2103մակնիշի ավտոմեքենաներ:ՎԱԶ-2103ե-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Նոյեմբերի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՎԱԶ-21214 …
Վրաերթ Մասիսում Նոյ 21,2011 11:49 Նոյեմբերի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մերսեդես Բենց մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքում վրաերթի է ենթարկել 39-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Թունավորում Շմոլ գազից Նոյ 21,2011 11:46 Նոյեմբերի 20-ին, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Արծվանիստ գյուղի 2 բնակիչ:Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը, խոհանոցում ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:Կատարվում է հետաքննություն:Նոյեմբերի 21-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության …
Շեվարդնաձեի կանխատեսումները կիրկանանան Նոյ 21,2011 11:09 Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանն ապագայում դառնալու է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ։ “Հիշեք խոսքերս, Ռուսաստանը դառնալու է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ”: Շեւարդնաձեն նաեւ հավելել,–Ռուսաստանի անդամակցությունն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը եւ այլ միջազգային կազմակերպություններին կարեւոր է ողջ աշխարհի համար”։
Թեյլոր Սվիֆթը` տարվա լավագույն երգչուհի Նոյ 21,2011 11:00 Երեկ երեկոյան կայացել է Ամերիկայի երաժշտական մրցանակաբշխությունը: Տարվա լավագույն երգիչ անվանակարգում հաղթել է Թեյլոր Սվիֆթը, ով շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին, ընկերներին եւ երկրպագուներին, ինչպես նաեւ Սելենա Գոմեսին, որին անվանել է իմ փոքրիկ քույրիկը, որ երբեք չեմ ունեցել:Մրցանակների են արժանացել նաեւ երգչուհիներ Ադելեն, Բեյոնսեն եւ Ջենիֆեր Լոպեսը:
Գործարար է ձերբակալվել Նոյ 21,2011 10:52 Ադրբեջանում իրավապահների կողմից իրականացված գործողության ժամանակ գործարար է ձերբակալվել,-տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը: 51-ամյա գործարար Ռուստամ Նուրուօղլու Սաֆարովը ձերբակալվել է Բաքվում ապօրինի զենք պահելու կասկածանքով։Նշվում է, որ գործարար Սաֆարովին է պատկանում Բաքվի խոշոր առեւտրային կենտրոններից մեկը։
Փնտրվում է նոր մամլո խոսնակ Նոյ 21,2011 10:48 Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մամուլի քարտուղար Ալի Աքբար Ջեւ անֆիքրեն դատապարտվել է 1 տարվա ազատազրկման։Ահմադինեժադի մամուլի քարտուղարին, որը նաև “Իրան” թերթի գլխավոր խմբագիրն է, 3 տարի ժամկետով արգելել է զբաղվել լրատվական գործունեությամբ։Ջեւանֆիքրեի ազատազրկման պատճառ է դարձել “Իրան” թերթում լույս տեսած “Խաթուն” խորագրով հոդվածը։ Հրապարակումը, որում զետեղված են եղել նաեւ լուսանկարներ, մասնավորապես նվիրված է եղել կանանց։Դատարանի …
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
11:01 «Գրեցիայից Արամո», «Չերեմուշկեցի Պրո». Արմավիրում քրեական հեղինակություների գործողություններ են կանխվել. ինչ կապ ունի ադրբեջանցին
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը