Պետք է անել ամեն ինչ, որպեսզի իրանական հիսուն հարկանի շենքի նախագիծը կյանքի չկոչվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Մոսկվա” կինոթատրոնի հարևանությամբ իրանական հիսուն հարկանի շինության կառուցման նախագիծ է ներկայացրել իրանական կիսապետական մի ընկերություն,-այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:Երեւանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանն իր հերթին նկատեց, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իր հետ զրույցում ասել է, որ Նկարիչների միության տարածքում գտնվող տարածքն արդեն իսկ վաճառվել է եւ  պատկանում է պարսկական ընկերությանը: Նման շինություն կարող էր կառուցվել, ասենք, Երեւանյան լճի ճանապարհին կամ մեկ այլ տեղ, բայց ոչ` Երեւանի այդքան առանցքային կետում: Թեպետ դեռեւս նախագիծը քաղաքապետարանում չի քննարկվել, սակայն ավելի լավ է` օր առաջ անհանգստանանք և բարձրաձայնենք այս մասինե,- նկատեց Պողոսյանը` միաժամանակ հավելելով, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ զրույցից ենթադրում է, որ քաղաքապետարանը հազիվ թե ցանկանա այդ տարածքում նմանօրինակ շենքի կառուցապատում թույլ տալ:Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ պետք է անել ամեն բան, որպեսզի իրանական նախագիծը կյանքի չկոչվի` անգամ քսանհինգ հարկով: Նրա խոսքով` լավ կլիներ, որ տարածքում կրկին ցուցասրահներ եւ մշակութային այլ շինություններ կառուցվեին:




Լրահոս