Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հովանու ներքո գտնվող հայորդաց տները 8-ն են, որոնցից 4-ը գործում են Երեւանում` Նոր Նորքում, Մալաթիա-Սեբաստիայում, Արաբկիրում եւ Քանաքեռում:Այս հաստատություններում ուսուցանվում է երգ, պար, նկարչություն, թատերական արվեստ, գորգագործություն, հարվածային գործիքների վրա նվագել եւ այլն: Ի դեպ, հարվածային գործիքներն ու երգն ուսուցանվում են անվճար: Զարմանալի է հնչում անվճար ուսուցում, այն էլ մեր օրերում: …