ՎՈՎԱՆ` ՎՐԱՑԻՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ Նոյ 11,2011 00:00 ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանի քաղաքականությունը համակարգում սկսել են կոչել «վրացական»` նկատի ունենալով, որ նոր նշանակվածների մեջ բավական շատ են երիտասարդ կադրերը: Երեկ ակտիվորեն շրջանառվում էր ոստիկանության Արմավիրի վարչության պետ Տիգրան Եսայանին ոստիկանության քրեականի պետ նշանակելու մասին լուրերը:
ՇՈՌՆ ՈՒ ՇՈՐՇՈՌԸ Նոյ 11,2011 00:00 2012 թվականի պետական բյուջեի ոլորտային քննարկումների պատճառով վերջին տասն օրը խորհրդարանում գրեթե «գիշերող» ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ վերջապես ավարտեցին իրենց առաքելությունը: Նրանք ԱԺ բյուջետային քննարկումների ավարտից հետո բավական բարձր տրամադրությամբ զբոսնում էին Հանրապետության հրապարակի մոտակայքում` մեկը մյուսին փոխանցելով, որ հորով-մորով արեցին հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:
ՀՅԴ-ԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ Նոյ 11,2011 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կառավարությանն է ներկայացրել Լիլիթ Գալստյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Ռուզան Առաքելյանի եւ Արա Նռանյանի` «Նվազագույն ամսական աշխատավարձի» եւ «Եկամտահարկի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը հաստատել ամեն տարվա բյուջեով: Ըստ նախագծի` միջին աշխատավարձը պետք է լինի տվյալ տարվա առաջին եռամսյակի միջին …
ՍՏԱՄԲՈՒԼԸ` ԱՐՅԱՆ ԾՈՎ Նոյ 11,2011 00:00 Միջազգային ասպարեզում ահաբեկչական կազմակերպության համբավ ունեցող ՀՅԴ-ն ոչ միայն որեւէ քայլ չի անում այդ պիտակից ազատվելու համար, այլեւ կարծես թե փորձում է իր քայլերով հիմնավորել դա: Եվ այսպես` ՀՅԴ-ն ցանկանում է ընդլայնել հրազեն կրելու իրավունք ունեցողների շրջանակը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանը «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել` առաջարկելով ակոսավոր որսորդական հրազեն …
ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ Նոյ 11,2011 00:00 «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ «իշխանությունից դուրս եկածներին կարծես պարտադրում են Մայր Թերեզայի կեցվածքով ու նվիրվածությամբ հայտարարել, որ մնալու են ՀՀԿ-ում եւ մինչեւ կյանքի վերջ ծառայելու են ՀՀԿ-ին»: -Պարո՛ն Սարգսյան, կխնդրեի մեկնաբանել վերջին շրջանի պաշտոնանկությունները. Ձեր կարծիքով, ի՞նչ էր այս ամենը նշանակում:-Ես վաղուց արդեն իշխանությունների արածի ու ասածի մեջ տրամաբանություն չեմ …
Նոյ 11,2011 00:00 Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ, այժմ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի ղեկավար Սամվել Ֆարմանյանի քույրը` Անահիտ Ֆարմանյանը, օրերս նշանակվել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի միջազգային կապերի գծով պրոռեկտոր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մինչ այդ պրոռեկտորի հաստիքը գոյություն չի ունեցել, եւ ինստիտուտի ԲՀԿ-ական ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը հատուկ նրա համար ստեղծել է իր երրորդ տեղակալի հաստիքը: Այս փաստը, սակայն, …
Նոյ 11,2011 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ԱԺ դեռեւս նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որոնք ծնունդով Արարատի մարզից են, հանդիպել են իրենց մարզի գյուղապետերի հետ: Չի բացառվում, որ պատճառը պաշտոնական է եղել` Հայաստանի ՏԻՄ 15-ամյա հոբելյանի կապակցությամբ, բայց ներկաներն այլ տպավորություն են ստացել: Նրանք գյուղապետերին փորձել են ցույց տալ, որ իրենց պաշտոնանկություններից …
Նոյ 11,2011 00:00 Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշչյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է դատի տալ գործարար Սիլվա Համբարձումյանին` իր անունից հայտարարություններ անելու համար: Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի իր ասուլիսում գործարար Համբարձումյանը հայտարարել էր. «Սերոբ Տեր-Պողոսյանի կինը շատ բան ունի ասելու, 99 թվականի մասին պատմելու: Նա պահել է դա, որ ամուսնուն շուտ բաց թողնեն: Ինքն ասաց` եթե …
ՄՐՑԱՆԱԿԱՏԱՇՏ Նոյ 11,2011 00:00 Ինչպես տեղյակ եք, այս տարի լրացավ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակը: Եւ, բնականաբար, հայրենի իշխանությունները չէին կարող այս հոբելյանն ըստ արժանվույն չնշել` հատուկ հավաքներ ու մրցանակաբաշխություններ կազմակերպելով: Մոտ քսան օր առաջ Սերժ Սագսյանի մասնակցությամբ Ջերմուկում կայացած ՏԻՄ 15-ամյակին նվիրված միջոցառմանը հաջորդեց նախօրեին Մատենադարանում տեղի ունեցած մրցանակաբաշխությունը, որի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանն ուրախ-ուրախ մրցանակներ հանձնեց տարբեր …
ԼԱՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ Նոյ 11,2011 00:00 Երեկ «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մոտալուտ հրաժարականի առթիվ «մխիթարել» է Աժ աշխատակազմին եւ «պրեմիա» տվել` մեկ ամսվա աշխատավարձի չափով: Բայց, ինչպես միշտ, Հովիկ Աբրահամյանի արած անգամ ամենալավ քայլը վատ հետեւանքներ է ունեցել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմում լուրջ դժգոհության ալիք է բարձրացել, քանի որ հերթական անգամ պարգեւատրումներից չեն օգտվել ԱԺ …
14 Մարտ 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխաներ առևանգելու փորձ կատարած 57-ամյա տղամարդը ազատ է արձակվել․ մանրամասներ
13 Մարտ 23:03 Բաքվից հայտարարում են՝ խաղաղության համար «ՀՀ կողմից հասցված վնասի փոխհատուցման հարցը» պետք է քննվի
14 Մարտ 07:43 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրից․ «Ժողովուրդ»
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
11 Մարտ 21:18 Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում․ խուզարկությամբ մեծ քանակի թմրանյութ ու հոգեմետ հաբեր են հայտնաբերվել
12 Մարտ 14:24 8 հազար ԱՄՆ դոլար՝ Հովիկ Աղազարյանի ընկերուհուն հեռախոս և մատանի գնելու համար․ ցուցմունք
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում