ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆԸ ՄՈՏ Նոյ 11,2011 00:00 Վերջին տուրից առաջ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը լուրջ շանսեր ունի դառնալու Եվրոպայի թիմային չեմպիոն: Երեկ Հոլանդիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ու եթե այսօր եւս Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան քառյակը կարողանա հաղթել մրցակցին, ապա կնվաճի նաեւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ մինչ այս մրցաշարային աղյուսակը գլխավորող …
ՄԵՐԺԵԼ ԵՆ Նոյ 11,2011 00:00 Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի եւ Տիգրան Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու մասին: Փաստաբանը պատրաստվում է հատուկ քննչականի գործողությունները բողոքարկել գլխավոր դատախազությունում:
ՏՈՒՆԴՐԱՆ ԶԱՐԳԱՑՆԵ՞ՆՔ Նոյ 11,2011 00:00 Սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը երեկ հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի «բարձր հովանու» ներքո իրականացվող երիտասարդ ընտանիքներին աջակցության ծրագրով 500-ից ավելի երիտասարդ ընտանիք օգտվել է հիփոթեքային վարկից եւ բնակարաններ ձեռք բերել: Այս լուրը վրդովեցրել էր Տավուշի մարզի Իջեւան քաղաքում վարձով բնակվող բազմազավակ` 4 երեխաների հայր Դավիթ Սահակյանին, ով խնդրեց ՀՀ իշխանություններին փոխանցել. «Բազմազավակ …
«ՍՈԼՅԱՐԿԱ ՀՅՈՒՐԱՍԻՐԵԼՈՎ»` ԽԵՂԴԵԼ Է ՄՈՐԸ Նոյ 11,2011 00:00 Նոյեմբերի 5-ի առավոտյան Երեւանում դժբախտ եւ սահմռկեցուցիչ մահ է գրանցվել. 53-ամյա տղամարդը հարազատ մորն անողոքաբար խեղդել է, այնուհետեւ զանգահարել ոստիկանություն եւ նշել, թե մայրը մահացել է իրենց բնակարանում: Վերջինիս դատաբժշկական եզրակացություն են տվել եւ ուղարկել Ավանի հոգեբուժարան:Ոստիկանության Արաբկիրի բաժնում Էդուարդ Ռամազյանից ահազանգ է ստացվել, որ մայրը` ՌԴ քաղաքացի 79-ամյա Ռաիսա Պոստոգովան, իրենց բնակարանում մահացել է: …
ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է Նոյ 11,2011 00:00 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, թե առաջիկա ընտրություններում հավասար պայմանների դեպքում ԲՀԿ-ն կհաղթի: «Բոլոր դեպքերում, այլ հավասար պայմանների պարագայում թերեւս կարող է տպավորություն թողնել, որ, կարծեք թե, «Բարգավաճ»-ն ավելի մեծ ընտրազանգված պետք է ունենա»,-ասել է նա: Հարցին` ՀՀԿ-ից էլ շա՞տ, Բոստանջյանը պատասխանել է. «Ես չեմ ուզում որեւէ …
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ Նոյ 11,2011 00:00 Երեկ` երեկոյան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երգիչ Թաթա Սիմոնյանի մենահամերգը, որը կազմակերպել էր Հանրապետական կուսակցությունը: Համերգին մասնակցում էր նաեւ անձամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը երգերի «ընդմիջման» ժամանակ ելույթ ունեցավ, Սերժ Սարգսյանի շնորհավորանքները փոխանցեց երիտասարդներին` իրենց օրվա կապակցությամբ:
ՎԻՐՏՈՒԱԼ ՊԱՅՔԱՐ Նոյ 11,2011 00:00 Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի միջեւ հեռակա մրցակցությունը շարունակվում է: Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել ՏԻՄ կազմավորման 15-ամյակի կապակցությամբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած համերգին: Ու մինչ նա Քոչարյանի երբեմնի օգնական Արմեն Գեւորգյանի հետ վայելում էր համերգի հնչյունները, Ռոբերտ Քոչարյանի 2rd.am կայքը հրապարակել է, որ 2006թ. ՏԻՄ կազմավորման 10-ամյակի կապակցությամբ ՀՀ 12 …
ՏԽՐԱՀՌՉԱԿ ԲԱԲԱԽԸ Նոյ 11,2011 00:00 Երեկ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով Արամ Տեր-Թովմասյանը ազատվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից եւ գրանցվել կադրերի ռեզերվում: Նրա փոխարեն նշանակվել է Կարեն Բաբակեխյանը, որը ԿՀԴՊ (6-րդ) գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալն էր: Կարեն Բաբակեխյանը համարվում է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մտերիմներից: Նրանք արմատներով սերում են նույն գյուղից եւ հիմա երկուսով պետք …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Նոյ 11,2011 00:00 ՎԵՐՋԻՆ ԱԼԻՔԵրեկ` երեկոյան, երբ մեզանից շատերը սրտի թրթիռով սպասում էին Փարիզում ընթացող աշխարհի առաջնության շրջանակներում հայ ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի ելույթին, Հ1-ը 20:50-ի սահմաններում ընդհատեց մեր մարզիկի ելույթը եւ սկսեց ցուցադրել գովազդային հոլովակներ ամբողջ 10 րոպե, իսկ հետո, երբ սկսվեց «Առաջին լրատվական»-ը եւ միացում եղավ Փարիզի հետ, մեր մարզիկն արդեն ավարտել էր իր ելույթը: …
ՊԵՏՔ ՉԷ ՊՈԿԵԼ ԿԱՐԱՊՆԵՐԻ ԹԵՎԵՐԸ Նոյ 11,2011 00:00 Երբ 1861 թվականին ճորտատիրությունը վերացրած Ալեքսանդր Երկրորդին զեկուցում են, որ դրանից հետո Ղրիմից բոլոր կարապները չվում են, եւ հարցնում`«թեւերը պոկե՞նք», Ալեքսանդր Ռոմանովը պատասխանում է. «Թեւերը պետք չէ պոկել, պետք էր նրանց լավ կերակրել»: Սա որպես բնաբան` երեկ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի: Նշենք, որ երկարատեւ «տվայտանքներից» …
14 Մարտ 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխաներ առևանգելու փորձ կատարած 57-ամյա տղամարդը ազատ է արձակվել․ մանրամասներ
13 Մարտ 23:03 Բաքվից հայտարարում են՝ խաղաղության համար «ՀՀ կողմից հասցված վնասի փոխհատուցման հարցը» պետք է քննվի
14 Մարտ 07:43 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրից․ «Ժողովուրդ»
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
11 Մարտ 21:18 Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում․ խուզարկությամբ մեծ քանակի թմրանյութ ու հոգեմետ հաբեր են հայտնաբերվել
12 Մարտ 14:24 8 հազար ԱՄՆ դոլար՝ Հովիկ Աղազարյանի ընկերուհուն հեռախոս և մատանի գնելու համար․ ցուցմունք
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում