Սերժ Սարգսյանը օրենքներ է ստորագրել Նոյ 09,2011 14:13 armlur.am -ին նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին”, “ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին”, “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Գ. Մինասյան. 2012-ի բյուջեն սոցիալական է Նոյ 09,2011 14:06 Օտարերկրյա պետություններից ստացվող ֆինանսական աջակցության կրճատման արդյունքում ՀՀ բյուջեի ծախսային մասը 57 մլրդ դրամով կկրճատվեր, եթե այլ աղբյուրներ չգտնվեին,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գագիկ Մինասյանը` հավելելով, որ 2012 -ի բյուջեով նախատեսվող 4.2% ՀՆԱ աճը կապահովվի ՀՆԱ կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ, որոնց արդյունքում շինարարության չափաբաժինը 10%-ով նվազել է նախաճգնաժամային ՀՆԱ կառուցվածքի համեմատ: Այդ 10%-ը, ըստ Գ. Մինասյանի, …
Բանկը 7.8 մլրդ դոլարի օգնություն է խնդրում կառավարությունից Նոյ 09,2011 13:11 ԱՄՆ ամենախոշոր հիպոթեքային բանկը` Fannie Mae-ը, 7.8 մլրդ դոլարի օգնություն է խնդրել դաշնային կառավարությունից կրած ֆինանսական վնասները փակելու համար,- հաղորդում է Bloomberg -ը: 2008-ին Fannie Mae-ը և ևս մեկ հիպոթեքային բանկ` Freddie Mac-ը, կառավարությունից ստացել էին հսկայական ֆինանսական օգնություն՝ 169 մլրդ դոլարի չափով: Այս երկու բանկերին օգնության ծրագիրը համարվում է ԱՄՆ կառավարության կողմից բոլոր ժամանակներում ձեռնարկած ամենաթանկ …
Վիետնամում ուժգին ջրհեղեղ է Նոյ 09,2011 12:26 Վիետնամում հորդառատ անձրեւների պատճառով առաջացած ջրհեղեղի հետեւանքով երկրի կենտրոնական եւ հարավային մասերում մոտ 100 մարդ է մահացել,- հայտնում է gazeta.ru -ն:Ինչպես տեղեկացնում են իշխանության ներկայացուցիչները, խեղդվածների մեծ մասը` 78 մարդ, երկրի հարավային մասերի բնակիչներն են:Արտակարգ իրավիճակների նախարարոթյան ներկայացուցչի խոսքով`իրենք ստիպված են եղել տարհանել 25 000 մարդու: Վերջին 10 տարում նման ուժգին ջրհեղեղ Վիետնամում չէր գրանցվել:
Ոստիկանությունը առաջարկում է աջակցել ընթացող բարեփոխումներին Նոյ 09,2011 12:15 Վերջին օրերին ոստիկանությունում կատարվող կադրային փոփոխությունները որոշակի ասեկոսեների ու բամբասանքների տեղիք են տվել, որոնք խանգարում են ոստիկանության բնականոն աշխատանքին եւ ազդում անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:Հայտնում ենք, որ համակարգում ընթացող կադրային փոփոխությունները ինքնանպատակ չեն եւ աշխատանքի կատարելագործման ու արդյունավետության բարձրացման նպատակ են հետապնդում: Ոստիկանությունը գործում է հրապարակային ու թափանցիկ եւ շարունակելու է հավաստի ու լիարժեք տեղեկատվություն տրամադրել …
Facebook -յան հերթական վիրուսի թիրախը Ռիհաննան է Նոյ 09,2011 12:02 Facebook սոցցանցում շրջում է նոր վիրուս, որը մի քանի ժամում հասցրել է բավական տարածվել: Խայծն այս անգամ երգչուհի Ռիհաննան է: Վնասակար էջն առաջարկում է դիտել մի տեսանյութ, որից հետո “կատես Ռիհաննային” (You will hate Rhianna after watching this video):Իրականում տեսահոլովակը կեղծ է, դիտելուց առաջ էջը զգուշացնում է տարիքային սահմանափակման մասին ու պահանջում հաստատել, որ օգտագործողը …
Ազատում` Վլադիմիր Գասպարյանի նոր հրամանով Նոյ 09,2011 11:56 ՀՀ Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ` 6-րդ վարչություն պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Սիսակ Ավետիսյանը: Ավետիսյանն ընդամենը վերջերս էր նշանակվել այդ պաշտոնին` ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի հրամանով:
Մանուկ Վարդանյանը կմեկնի Թբիլիսի Նոյ 09,2011 11:53 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունից armlur.am ին տեղեկացնում են, որ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պավիրակությունը կմասնակցի նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում Համաշխարհային բանկի կազմակերպած` Հարավային Կովկասի տրանսպորտի ոլորտի հեռանկարներին նվիրված բարձրաստիճան ներկայացուցիչների համակարգման տարածաշրջանային ժողովին:Ժողովի նպատակն է առավելագույնի հասցնել դոնորների ծրագրերի ազդեցությունը տնտեսության զարգացման վրա` դրանք համապատասխանեցնելով ազգային ծրագրերին և ամրապնդել դոնորների …
Լոնդոնի կենտրոնում տեղ չկա ցույցերի համար Նոյ 09,2011 11:25 Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոբը ոչ կառուցողական է համարել Լոնդոնի կենտրոնում բողոքի ակցիաների անցկացումը,-հաղորդում է The Telagraph -ը: Կառավարության նախագահը դժգոհություն է հայտնել հակագլոբալիստների որոշումից՝ վրանային ճամբար դնել մայրաքաղաքի կենտրոնում` Սուրբ Պողոսի տաճարի մոտ: “Ես կարծում եմ, որ խորհրդարանի կամ տաճարի մոտ վրաններ դնելը ոչ կառուցողական գաղափար է,- հայտարարել է վարչապետը”: Նշենք, որ վերջին մի քանի …
Բերման են ենթարկել փաստաթղթերի կեղծման մեղադրանքով Նոյ 09,2011 11:20 Նոյեմբերի 8-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի սկզբնամասից հայտնաբերել և բերման են ենթարկել 48-ամյա Վարդան Հակոբյանին, որը ս/թ հուլիսի 1-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի՝ փաստաթղթերի կեղծման, մեղադրանքով:Վարդան Հակոբյանը կալանավորված է:Կատարվում է քննություն:
18 Նոյեմբեր 20:51 Գնել Սանոսյանը սխալ է զեկուցել Փաշինյանին. որն է եղել ՏԿԵ նախարարի պաշտոնանկության պատճառը
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան