Նոյ 04,2011 00:00 «Սերժ Սարգսյանը, իր էությամբ լինելով չափազանց բարի մարդ, չէր ցանկանում կտրուկ քայլերի դիմել»:Յուրի Վարդանյան «Հրապարակ»Լավ է, որ Սերժ Սարգսյանի բարությունն անսահման չէ, այլապես ստիպված էինք լինելու հավերժ հանդուրժել զզվելի պաշտոնյաներին: Մյուս կողմից էլ ստացվում է, որ պաշտոնանկությունների շղթան վաղուց է հասունացած եղել, ու հանրապետության նախագահին վճռականությունն է պակասել` կտրուկ որոշում ընդունելու համար: Թեեւ ծանրամարտիկի խոսքից …
Նոյ 04,2011 00:00 «Իմ հրաժարականն այլ օպերա է, չի կարելի կապել այլ հրաժարականնների շարքի հետ, սա իմ որոշումն է»:Հովիկ Աբրահամյան «ՀԺ»Բացառիկության զգացողությունը հանգիստ չի տալիս մխչյանցի Հովիկին: Հրաժարականներ եղել են, եւ, ըստ ամենայնի, էլի են լինելու, բայց օպերայի ու էլի տարբեր նման բաների հետ իր որոշումը կապելով` ԱԺ նախագահն ինքն իրեն ներշնչել է, թե ՀՀԿ շտաբի պետն այն …
ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ Նոյ 04,2011 00:00 Երեկ Հունաստանում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում տղամարդկանց հավաքականը 3.5-0.5 հաշվով հաղթանակ է տարել Ավստրիայի թիմի նկատմամբ: Սերգեյ Մովսիսյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել են: Կանանց հավաքականը 1.5-1.5 հաշվով ոչ-ոքի է խաղացել Չեխիայի հավաքականի հետ. Էլինա Դանիելյանը հաղթել է, Լիլիթ Գալոյանը` պարտվել, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու …
ՓՈՂԻ ԿՌԻՎ Նոյ 04,2011 00:00 Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում չեն սպասարկվել «Արմավիա» ավիաընկերության չվերթերը: «Արմավիա»-ից սա պատճառաբանել են նրանով, որ չեն կարողանում «Զվարթնոց» օդանավակայանի հետ պայմանավորվածության գալ սպասարկման առաջարկվող նոր գների շուրջ, քանի որ օդանավակայանը ձմեռային շրջանում բարձրացրել է սպասարկման գները: Իսկ օդանավակայանից հայտնել են, որ ավիաընկերությունը գրեթե երկու անգամ գերազանցել է օդանավակայանի հանդեպ պարտքի համաձայնեցված սահմանաչափը, թեեւ երեկ` ժամը 18-ից …
ԴԱՏ Նոյ 04,2011 00:00 Այսօր` ժամը14:30-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա.Սուքոյանի նախագահությամբ տեղի կունենա «Ժամանակ» օրաթերթի դեմ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացրած հայցի քննությունը: «Գլենդել Հիլզ»-ը պահանջում է հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները եւ փոխհատուցել պատճառված վնասը. սրանք էլ թերթից պահանջում են 2,5 մլն. դրամ եւ դատական ծախսերի փոխհատուցում:
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱԿԱՌԱԿ Նոյ 04,2011 00:00 Երեկ, երբ ԱԺ պատգամավորները հարց ուղղեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի ժամանակավոր անդամության կարգավիճակի վերաբերյալ, ԱԳ նախարարը հայտարարեց, թե դրան պետք չէ այդքան ուշադրություն հրավիրել կամ կարեւորել, քանի որ միեւնույն է, ԼՂՀ հակամարտությունը լուծվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: «Այդ կապակցությամբ շատ են զգացողական հայտարարությունները, որոնք հիմնված են Ադրբեջանի քարոզչության վրա, թե տեսե՛ք, Ադրբեջանն ինչի հասավ …
ԲՈՒԶԱՆԴԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ «ՔՑԵԼ» ԵՆ Նոյ 04,2011 00:00 Անշարժ գույքի շուկայում տիրող ներկա իրավիճակում որոշ օլիգարխների մոտ բավականին լուրջ ֆինանսական դժվարություններ են առաջացել: Իսկ այն մարդիկ, որոնք պայմանագիր են ստորագրել, որով իրացված անշարժ գույքի փոխարեն իրենց համարժեք բնակարաններ են տրամադրվելու, մինչեւ այսօր անտուն են:Մենք տեղեկացրել էինք, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաեւ Երեւանի Արամի փողոցում կառուցապատում իրականացնող «Գապբնակշին» ընկերությունը: Մեզ են դիմել այդ …
ԼԵՎՈՆԸ ԵՎ ՎԶԵԲ-Ը Նոյ 04,2011 00:00 Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակության հետ: Այն Հայաստանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ, որը նպատակ ունի պատրաստել եւ հրապարակել ՎԶԵԲ-ի` 2012-15թթ. Հայաստանի հետ համագործակցության ռազմավարությունը:
ՈՒՇԱՑԱԾ Նոյ 04,2011 00:00 Երեկ մոտ տասը րոպե ուշացումով սկսվեց Աժ արտաքին ու ֆինանսաբյուջետային հանձնաժողովների համատեղ նիստը, քանի որ ուշանում էին ինչպես հանձնաժողովի նախագահներ Գագիկ Մինասյանը եւ Արմեն Ռուստամյանը, այնպես էլ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Փոխարենը, ինչպես միշտ, ներկա էին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ իր փոխնախարար Պավել Սաֆարյանը, որն, առհասարակ, տարվա այս եղանակին օրերը մթնեցնում է խորհրդարանում:
ՄՈՒՇԵՂ ԹՈՒՐԻՆՋԻՆ Նոյ 04,2011 00:00 ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Մելիքյանի լիազորությունները դադարեցվելուց հետո ԿԸՀ-ն երեկ պատգամավոր է գրանցել Մուշեղ Թուրինջի Պետոյանին: Եթե այս անձն անգամ որոշ ԲՀԿ-ականների համար անհայտ մեկն է կամ ինչպես «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի հերոսների օրինակով արտահայտվեց նրանցից մեկը` «նեիզվեստնի նաուկի զվեր», ապա Արթիկում նրան լավ են ճանաչում: Սույն Պետոյանն Արթիկի ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով 2007-ի ընտրություններին իր թեկնածությունն էր …
18 Նոյեմբեր 20:51 Գնել Սանոսյանը սխալ է զեկուցել Փաշինյանին. որն է եղել ՏԿԵ նախարարի պաշտոնանկության պատճառը
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան