ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ՉԵՆ Սեպ 13,2011 00:00 Հայաստանի ներքաղաքական անցուդարձի մասին WikiLeaks-ի հրապարակումներից հետո լարվել են կոալիցիոն կուսակցությունների հարաբերությունները: Իհարկե, մինչ այդ էլ կոալիցիայի ներսում հարաբերությունները լավագույն ցանկության դեպքում անգամ չէր կարելի կոչել բարիդրացիական. նրանցից յուրաքանչյուրը միշտ էլ չարախնդացել է գործընկերների սխալների վրա ու հրճվել անհաջողություններով: Սակայն հիմա իրավիճակը բոլորովին այլ է: WikiLeaks-յան բացահայտումները, որոնց արդյունքում երեւան եկավ կոալիցիայի ողջ ներքին խոհանոցը, …
ՎԵՐՋ ԲՈՅԿՈՏԻՆ Սեպ 13,2011 00:00 Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստի ընթացքում, ըստ news.am-ի, որոշում է կայացվել, որ խորհրդարանական խմբակցությունը մասնակցելու է Ազգային Ժողովի` սեպտեմբերի 13-ին մեկնարկող աշնանային նստաշրջանին: Հիշեցնենք, որ 2011-ի փետրվարին իշխող կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո «Ժառանգություն» խմբակցությունն առկախել էր իր մասնակցությունը խորհրդարանի լիագումար նիստերին, սակայն ակտիվորեն մասնակցում էր հանձնաժողովների աշխատանքին:
ՉԻ ԳՐԱՆՑՈՒՄ Սեպ 13,2011 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի եւ անշարժ գույքի պետական կադաստրի Չարենցավանի մասնաճյուղի ղեկավար Գագիկ Այվազյանի հարաբերությունները բավական լարված են: Գագիկ Այվազյանը, որն, ի դեպ, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հորեղբորորդին է, պարբերաբար խոչընդոտներ է ստեղծում կադաստրում Շահգալդյանի գործարքների, նրա կողմից վաճառված տարածքների պետական գրանցման ուղղությամբ: Ասում են՝ Այվազյանը չի գրանցում, մինչեւ չի ստուգում վերջին …
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է Սեպ 13,2011 00:00 Նախորդ օրը` երեկոյան, կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին, թե Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, սրտի հետ ունեցած լուրջ խնդիրների պատճառով, հայտնվել է «Էրեբունի» հիվանդանոցում: Նույնիսկ նշվեց, թե ամեն ինչ այնքան լուրջ է, որ երկու օր է` բժիշկները չեն կարողանում վերակենդանացնել: «Ժողովուրդ»-ը զրուցեց Սաշիկ Սարգսյանի հետ, ով ասաց, որ որեւէ լուրջ բան չկա: Ընդամենը ստամոքսի հետ կապված …
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ՉԻ ԳՆԱՑԵԼ Սեպ 13,2011 00:00 «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ով եւս հետեւել է «Վիկիլիքս»-ի բացահայտումներին, այն տպավորությունն է ստացել, որ մեր քաղաքական գործիչները հենվում են ոչ թե ժողովրդի ներուժի վրա, «խոսում են ժողովրդի ցավերից», այլ բարձրախոսում են դրսի ուժերի համար, կամ իր խոսքով` «պաս են տալիս»: Ավելի կոնկրետ` «եթե հանկարծ ստավկայի խնդիր լինի, իրենց վրա ստավկա անեն» ու «իբրեւ …
Ի՞ՆՉ ԱՆԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ Սեպ 13,2011 00:00 ՀՀ նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո Հանրապետական կուսակցության ներսում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Խորհրդարանական խմբակցության եւ պարզապես կուսակցության անդամները, որոնք «թայֆաների» են բաժանված, մի մասով էլ գտնվում են նույն Կարեն Կարապետյանի հովանավորության ներքո: Նրանք «օդից կախված» վիճակում են:Հայտնի է, որ ՀՀԿ-ում կան մի քանի շերտեր, որոնց մի մասը Հովիկ Աբրահամյանի, …
ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ Է Սեպ 13,2011 00:00 «Ձեզ` լրագրողներիդ, տալիս եմ նախադեպային իրավունքը, որ այն ճիշտ օգտագործվի եւ բոլորն անեն այն կոչը, որը չի կարող անել օմբուդսմենը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՍԴ որոշմամբ դատական ընթացիկ գործերին միջամտելու արգելանքով կաշկանդված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:-Պարո՛ն Անդրեասյան, առանց թերթի անունը նշելու, բայց մտահոգություն էիք հայտնել դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հայցի մասին: Հայց, որի հիման …
Սեպ 13,2011 00:00 Երեկ ԿԸՀ նախկին նախագահ Գարեգին Ազարյանի հոգեհանգիստն էր, եւ չնայած ՀՀԿ-ական շրջանակները պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես խուսափում էին ԿԸՀ նոր նախագահի թեկնածուների մասին խոսելուց` նշելով, թե նման հարց դեռ չի քննարկվում, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներից հաջողվեց պարզել, որ իրականում քննարկվում է այդ հարցը, այն էլ շատ հրատապ: Ըստ այդմ, առայժմ որոշված է, որ ԿԸՀ թեկնածուն արդեն …
Սեպ 13,2011 00:00 «Ժողովուրդ»-ի` Հայաստանի հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից հրաժարական տված Կարեն Կարապետյանը չի հեռանալու քաղաքականությունից: Նա շարունակելու է գլխավորել կուսակցության տնտեսական հարցերի հանձնաժողովը եւ զբաղվել կուսակցական աշխատանքով: Ինչպես ասաց ՀՀԿ-ականներից մեկը, Սերժ Սարգսյանը չի կարող կորցնել Կարապետյան ընտանիքին, քանի որ նրանք կարեւոր ծրագրերի ժամանակ մշտապես լուրջ ներդրումներ են …
Սեպ 13,2011 00:00 ՀՀ նախագահի նստավայրում որոշում է կայացվել, որ պաշտոնապես որեւէ իշխանավոր չպետք է արձագանքի «Վիկիլիքս»-ի հայկական թղթապանակից արված հրապարակումներին: «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ այսպիսի մի որոշում էլ կայացվել էր ոչ վաղ անցյալում ռուսական մամուլում եղած հրապարակումների մասով: Երբ ռուսական պարբերականները մանրամասն թվարկեցին ու խայտառակեցին հայրենի պաշտոնյաներին` նկարագրելով, թե ինչպես են նրանք թալանել երկիրը, կրկին …
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը