ԴԵՌ ՈՒՇ ՉԷ Սեպ 13,2011 00:00 Մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի ծանր հիվանդության մասին: Տարբեր լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով հայտարարություններ տարածվեցին` բանաստեղծի կյանքը փրկելու նպատակով դրամական աջակցության խնդրանքով: Անցավ մեկ շաբաթ, սակայն անհրաժեշտ 50 հազար ԱՄՆ դոլարն այդպես էլ չհավաքվեց: Այդ ընթացքում միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց` «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացնելով, որ բանաստեղծի փրկության …
ՓԱԿԵ՞Լ, ԹԵ՞ ՉՓԱԿԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Սեպ 13,2011 00:00 Facebook-ում մի քանի ամիս առաջ մեկնարկած «Կողմ եք արդյո՞ք, որ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը դադարեցնի իր գործունեությունը Հայաստանում» հարցմանը մինչեւ հիմա մասնակցել է 756 մարդ: Հարցմանը կողմ է արտահայտվել 232-ը, դեմ` 524-ը: Այս պատկերը բավականին մտահոգիչ է, եւ ՀՅԴ հայաստանյան գրասենյակի պատասխանատուները պետք է որ հետեւություններ անեն. փաստորեն, 756 մարդուց 232-ը կողմ է Դաշնակցության «փակմանը»: …
Զորամասի տարածքը լքած զինվորներից մեկը ավտովթարի հետեվանքով մահացել է Սեպ 12,2011 19:15 Հայաստանի Ռազմական ոստիկանությունից armlur.am -ին հայտնում են, որ այսօր ավտովթարի հետեւանքով մահացել է Էջմիածնի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Գագիկի Խաչատուրովը, իսկ կրտսեր սերժանտ Ռաֆայել Արթուրի Ալոյանը անրակի կոտրվածքով տեղափոխվել է հոսպիտալ:Mercedes E 230 մակնիշի 20 ՕՏ 929 համարանիշի մեքենայով նրանք բախվել են Երեւանի Մյասնիկյանի պողոտայի մայթեզրի ծառին, ինչի հետեւանքով շարքային Խաչատուրովը եւ …
Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասադ Ալամին Սեպ 12,2011 18:57 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շուրջ ընթացող ծրագրերի իրականացմանն ու համաշխարհային տնտեսության ներկա իրավիճակի հնարավոր զարգացումներին: Տիգրան Սարգսյանն Ասադ Ալամին է ներկայացրել մեր երկրի տնտեսական համակարագում իրականացվող զարգացմանն ուղղված քայլերը եւ գործողությունները, …
Սովը նպաստում է երեխաների վաճառքի աճին Սեպ 12,2011 18:49 Քենիայում կան ընտանիքներ, որտեղ սովամահությունից խուսափելու համար ծնողները վաճառում են իրենց երեխաներին: Տեղի բնակիչների խոսքերով` դա արվում է լուռ, առանց ուշադրություն գրավելու:ՄԱԿ-ն արդեն հայտարարել է, որ Սոմալիի հարավում երեխաների 30%-ը սնունդ գրեթե չի ստանում: Միայն Սոմալիում սովի պատճառով ամեն օր երեխաներ են մահանում:
Չավեսը հավատում է մոգերի զորությանը Սեպ 12,2011 18:45 Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին բուժելու են հնդկացի շամանները,-գրում է Deutche Welle -ն: Մի քանի ցեղերի մոգեր այցելել են Վենեսուելայի մայրաքաղաքում գտնվող նախագահական նստավայր: Նրանք լքել էին Ամազոնի ջունգլիները եւ հարյուրավոր կիլոմետրեր կտրելով` հասել Կարակաս, որպեսզի իրենց ծիւսակատարություններով օգնեն Չավեսին վերականգնվել քաղցկեղից հետո:Չնայած նախօրեին Չավեսը հայտարարել էր, թե քաղցկեղը հաղթահարված է, այդուհանդերձ, չի հրաժարվել մոգերի ծառայությունից:
Մահվան ելքով վրաերթ Երեվանում Սեպ 12,2011 18:37 Այսօր` սեպտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Թևոսյան փողոցում ՎԱԶ 2107 մակնիշի 14 ՏԼ 670 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ:Վրաերթի հետևանքով կինը մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:Արդեն պարզվել է մահացածի ինքնությունը. նա Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, …
Հայ ծանրամարտիկները 5-րդ եվ 6-րդ տեղերում Սեպ 12,2011 18:35 Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող մինչեւ 20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցաշարում Հայաստանի ծանրորդուհի, 53 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը 166 կգ քաշային կարգում, երկամարտում զբաղեցրել է 5-րդ տեղը:Այս քաշային կարգում չեմպիոնուհու կոչումը նվաճել է Մոլդովան ներկայացնող Քրիստինա Յովուն: Վերջինս երկամարտում ցույց է տվել 195 կգ արդյունք:Հիշեցնենք նաեւ, որ տղամարդկանց մրցաշարում 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը զբաղեցրել է …
Սարկոզին կայցելի Ադրբեջան Սեպ 12,2011 18:23 Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերին կայցելի Ադրբեջան,-հայտնում է Agence France Prsess -ը։ Սարկոզիի ադրբեջանական այցը տեղի է ունենալու Հարավկովկասյան շրջագայության շրջանակներում։ Այցը պլանավորված է հոկտեմբերի առաջին տասնօրյակին։ Այցի ծրագիրն ու կոնկրետ ժամկետը դեռ գտնվում են մշակման փուլում եւ հայտնի կդառնան ավելի ուշ։ Ըստ աղբյուրի Ֆրանսիան հնարավոր է փոխարինի ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջատար միջնորդի դերում Ֆրանսիան կարող է …
Վանես Մարտիրոսյան-Ալֆրեդո Անգուլո մրցամարտը չի կայանա Սեպ 12,2011 18:14 Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հրաժարվել է մրցել բռնցքամարտի համաշխարհային խորհրդի՝ WBC վարկածով, թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում` Ալֆրեդո Անգուլոյի հետ: Վանես Մարտիրոսյանի ներկայացուցիչներն այս մասին տեղեկացրել են WBC-ին: Որոշման պատճառը դեռեւս չի հրապարակվում:
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը