ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ Օգո 31,2011 00:00 Տարվա ընթացքում Հայաստանի մայր բուհում ոչ մի դասախոս չի ազատվել աշխատանքից կաշառք վերցնելու համար. երեկ հայտնել է Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը` հավելելով. «Կարեւոր է, որ մենք գիտակցում ենք նման միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը եւ չենք քողարկում այդ ոլորտում խնդրի առկայությունը: Ամենակարեւորն այն է, որ համալսարանի դասախոսներն ու ուսանողները գիտակցում են, որ կաշառակերությունը վատ երեւույթ …
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Օգո 31,2011 00:00 Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը երեքշաբթի օրը նախագահ Բակո Սահակյանի առաջարկությամբ համաներման մասին որոշում է ընդունել ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ: Անկախության հռչակման օրվանից մինչ այսօր այս համաներումը ԼՂ-ում թվով վեցերորդն է: Սպասվում է, որ ազատ է արձակվելու ազատազրկման մեջ գտնվող անձանց մոտ 20 տոկոսը:
ԸՆԴԴԵՄ ՄԱԴԼԵՆԻ Օգո 31,2011 00:00 Ախթալայի մի խումբ կանանց անունից «Հետք»-ը ստացել է նամակ, որում գրում են Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ` Մադլեն Թաշճյանի կողմից Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում աշխատող իրենց ամուսիններին խոստացված ու չվճարված պարգեւատրումների մասին. «Կարծես թե ֆաբրիկայի եւ հանքերի աշխատողներն են մեղավոր իր ամուսնու գործած սարսափելի հանցագործության համար, եւ հիմա նա կատաղած իր մուռը հանում է հիմնարկում աշխատող մեր ամուսիններից, …
ԹԱԼԱՆ Օգո 31,2011 00:00 «Միլանո» խանութի տնօրեն Հովհաննես Ղուկասյանը երեկ տարածված հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը` առավոտյան ժամը 7-ին, շենքը գետնին է հավասարեցվել, հաջորդ օրն իրեն կանչել են ոստիկանություն` ցուցմունք տալու, որտեղ նա ներկայացրել է շենքում եղած գույքի ցանկն ու իրականացված գործողությունների անօրինականությունը: Իսկ ոստիկանները հետաքրքրվել են, թե գույքը ձեռքբերման ինչ հիմքեր ունի: Ըստ հաղորդագրության` խանութի շենքը քանդելուց …
ՊԱՐԶ ՉԷ Օգո 31,2011 00:00 Ստեփան Շահումյանի անվան դպրոցի 240 աշակերտներն այսօրվա երկրորդ կեսին նոր միայն կիմանան` սեպտեմբերի 1-ին գնա՞լ դպրոց, թե՞ ոչ: Դեռ դպրոցի շենքի արտաքին նորոգումը շարունակվում է, երկաթյա կոնստրուկցիաները շենքի ողջ բարձրությամբ ամրացված են մնում:
ԱՊԱՑՈՒՑՎԵՑ Օգո 31,2011 00:00 Դատարանն ապացուցված է համարել խուլիգանություն կատարելու համար ՀՀ քաղաքացի Կարեն Սահակյանին առաջադրված մեղադրանքը, ով մայիսի 20-ին Սուրբ երրորդություն եկեղեցու մոտ անպատվել ու վիրավորանքներ է հասցրել եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանին:
ԴԱՏԱՐԱՆ ԵԿԱՆ ՍԵՐՈԲԻ «ԱԽՐԱՆԱՅԻ» ՀԵՏ Օգո 31,2011 00:00 14 տարին չլրացած անչափահասների հետ բռնի ուժով սեռական հարաբերություններ ունենալու համար մեղադրվող «Մեթլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի նախագահ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը շարունակվում է: Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում հերթական նիստը` 1 ամիս ընդմիջումով, երեկ շարունակվեց: Դատական դռնփակ նիստի ընթացքում ներկայացած 3 տուժողներից դատարանը հասցրեց քննել միայն մեկին, ուստի լրագրողները ժամը …
ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է Օգո 31,2011 00:00 Հայաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ երեկ կայացած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն անխուսափելի է համարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը: Ըստ Սարգսյանի` այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի պաշտոնական մոտեցումներին: «Կազանյան հանդիպումը յուրատեսակ փորձաքար էր հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով եւ հնարավորինս արագ կարգավորելու` …
ՆՈՒՅՆ ԹԻՄԻՑ ՉԵՆ Օգո 31,2011 00:00 Արդեն մի քանի օր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը միմյանց դեմ փոխադարձ մեղադրական հայտարարություններով են հանդես գալիս: armlur.am-ը տարաձայնության պատճառը փորձել է պարզել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից` հետաքրքրվելով, թե նախարարն ինչով է բացատրում ՄԻՊ-ի «հարձակումն» իր վրա, եւ ընդհանրապես ինչ տարաձայնություններ կան նրանց միջեւ` հաշվի առնելով այն, որ Աշոտյանն …
ՍԿՍՎԵՑԻԻԻ՜Ն Օգո 31,2011 00:00 «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը լայնամասշտաբ ստուգումներ է սկսել ՀՀ դատական դեպարտամենտում: Այնտեղ սկսել են ուսումնասիրել դատական դեպարտամենտի ֆինանսական փաստաթղթերը: Մեր աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում բավական լուրջ չարաշահումներ կհայտնաբերվեն նաեւ այնտեղ:
28 Փետրվար 13:09 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդանյանն ում լավություն է արել, եթե այստեղ լինեին, տեղ ու դադար չէր լինի. Գլումով
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան