ԱՌԱՆՑ ԿՏՐՈՆԻ Օգո 31,2011 00:00 Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն պատկանող, Հյուսիսային պողոտայում տեղակայված «Մոսկվիչկա» սուպերմարկետը շարունակում է խախտել օրենսդրությունը: Այս սուպերմարկետում գնումներ կատարողներին պարզապես չեն տրամադրում ՀԴՄ կտրոն: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես սուպերմարկետից գնումներ կատարողները հեռացել են առանց ՀԴՄ ստանալու: Մեր թղթակիցը եւս առեւտուր է արել այնտեղից, գումարը գանձելուց հետո նրան եւս ՀԴՄ կտրոն …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Օգո 31,2011 00:00 ՊԱՐԳԵՎ ԶՈՐԻԻՆԵԿՄ վարչությունը «Երկրապահ»-ի բարձրագույն` «Սպարապետ» շքանշանով է պարգեւատրել գրող, հրապարակախոս Զորի Բալայանին, ԼՂՀ «1-ին աստիճանի մարտական խաչի ասպետ»` Երջանիկ Մանասյանին: Մանվել Գրիգորյանի գլխավորած արցախյան ուխտագնացության շրջանակներում երեկվա միջոցառմանը մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:110 ՀԱԶԱՐ ԵՎՐՈԱզգային Ժողովի նախկին պատգամավոր, 2008 թվականի մարտի 1-ի գործով դատապարտված Մյասնիկ Մալխասյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը երեքշաբթի օրը Եվրոպական …
ՔԱՄԻ ՏԱՏԱՆՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ Օգո 31,2011 00:00 «Մեր ժողովուրդը, արդեն մայիս-հունիս ամիսներից սկսած, պետք է զգա իր կենցաղային հոգսերի թեթեւացում, մարդիկ պետք է տեսնեն, որ սննդի եւ հատկապես գյուղմթերքի անասելի բարձր գները վերադառնում են իրենց աչքին սովոր մակարդակին: Սա խնդիր է, որ մենք պետք է անպայման լուծենք` կանգ չառնելով որեւէ դժվարության առջեւ»,-այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է: Այս տարվա մարտի 11-ին հրավիրված …
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ Օգո 31,2011 00:00 Օրերս ԼՂՀ ՊԲ Եղնիկների N զորամասում տեղի ունեցած 18-ամյա Աղասի Աբրահամյանի սպանության առնչությամբ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ առաջին գծում դիրքերն ուսումնասիրելուց հետո հայտարարություն է արել: Ըստ նախարարի` արդեն պարզվել է, որ զինվորի դիակի վրա իսկապես կան բռնության հետքեր, հայտնի է նաեւ հանցագործությունն իրականացրած անձանց շրջանակը: Արդեն երկու օր է` Արցախում են …
ՉԻՆՔՆԱՍՊԱՆԸ Օգո 31,2011 00:00 Երեկ կեսգիշերին «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցի` «Ֆեյսբուք» սոցիալական կայքի էջում հայտնվել է գրություն. «Ես ինքնասպան եղա Գայանե Նազարյանի պատճառով», որոշ ժամանակ անց եւս մեկ գրություն. «Ինքնասպան է եղել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը»: Այդ գրառումից հետո անհնար է եղել Սուրենյանցին գտնել կամ նրա հետ կապ հաստատել: Անհանգստացած ընկերները դիմել են անգամ ոստիկանություն: Ողջ գիշեր նրա …
ՓԱԿ ՀԱՎԱՔ Օգո 31,2011 00:00 Օգոստոսի 30-ին եւ 31-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը: Առաջին օրվա աշխատանքները հիմնականում նվիրված են եղել օրենսդիր եւ գործադիր իշխանություններ-դիվանագիտական ներկայացուցչություն աշխատանքների համակարգմանը` ՀՀ նախագահի նստավայր, կառավարություն, խորհրդարան-դիվանագիտական ներկայացուցչություն: Երեկ մարզահամերգային համալիր են այցելել Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան …
ՄԱՐՏԻ 1-ՈՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՂԱՎ Օգո 31,2011 00:00 WikiLeaks կայքի գաղտնազերծած փաստաթղթերից մեկի համաձայն` Հայաստանում ԱՄՆ գործերի նախկին հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը պետքարտուղարություն ուղարկած նամակում գրել էր. «Հազիվ թե երբեւիցե բացահայտվի մարտի 1-2-ի բախումների մասին ողջ ճշմարտությունը»: Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մինչեւ այս պահը դեռ բազմաթիվ մանրամասներ շարունակում …
ՄԱՐԴԻԿ ԳՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻՑ, ՆՐԱՆՔ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ Օգո 31,2011 00:00 «Երեւի կարոտել էիք իմ ազնիվ տեսքին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը, ով, պարզվեց, դեռ չի կորցրել հումորի իր հանրահայտ զգացումը: -Պարո՛ն Խաչատրյան, օրերս որպես խորհրդարանի ոչ լեգիտիմության ապացույց` Հայ ազգային Կոնգրեսը հրապարակեց այն 76 պատգամավորների անուններով ցուցակը, որոնք զբաղվում են գործարարությամբ: Սա նոր երեւույթ չէ, բայց …
Օգո 31,2011 00:00 Ինչպես հայտնի է, ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո կուսակցականներին արգելվում է դառնալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներ: Բայց Հայաստանում ձեւավորված գրեթե բոլոր ԸԸՀ-ները հենց կուսակցականներով են կազմավորվել: Օրինակ` Լոռու մարզի ԸԸՀ նախագահներն ու անդամները «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասել են, թե իրենք դուրս են եկել կուսակցություններից (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ), որպեսզի ընտրություններն օբյեկտիվ անցնեն, սակայն կուսակցությունների …
Օգո 31,2011 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում նախատեսված են նաեւ ՀՀ նախագահի ոլորտային հյուրասիրություններ: Այսինքն` Սերժ Սարգսյանը մի օր էներգետիկայի ոլորտի աշխատակիցների պատվին հյուրասիրություն կկազմակերպի, հաջորդ օրը` արտաքին գործերի նախարարության աշխատակիցների եւ այսպես շարունակ: Փաստորեն, ընտրվել է ամանորյա հյուրասիրությունների տարբերակը, որոնք կազմակերպվում են նախագահի նստավայրում` ավելի ընդգրկուն եղանակով: Ըստ մեր տեղեկությունների` պետական ճաշկերույթները …
28 Փետրվար 13:09 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդանյանն ում լավություն է արել, եթե այստեղ լինեին, տեղ ու դադար չէր լինի. Գլումով
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան