ԲԱՑԱՌՈՒՄ Է Դեկ 14,2011 00:00 ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի ներկայիս խորհրդական Ալիկ Սարգսյանը «սուտ, անհեթեթ» խոսակցություններ համարեց «Առաջին լրատվական»-ում եղած լուրն այն մասին, որ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո ինքն է նշանակվելու ԱԱԽ քարտուղար: Ալիկ Սարգսյանը մի քանի անգամ կրկնեց, որ չի դառնալու ԱԱԽՔ. «Հարցնում եք, ես ասում եմ` բացառված է»: Թեեւ նախընտրական շրջանում Հայաստանում ոչինչ բացառված չէ:
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ Դեկ 14,2011 00:00 ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկվանից արդեն տեղափոխվել էր Սամվել Նիկոյանի նախկին սենյակ, իսկ վերջինս` ԱԺ նախագահի սենյակ: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի սենյակն էլ գտնվում է ՀՀԿ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի սենյակի դիմաց:
ՈՐՈՇՎԵԼ Է ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ Դեկ 14,2011 00:00 Արձագանքելով «Ժողովուրդ»-ի երեկվա հրապարակմանը, թե ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջում է ոստիկանական լուսաձայնային ազդանշաններով մեքենայի ուղեկցությամբ, ԱԺ նախկին նախագահի մերձավորագույն շրջապատից մեկը նկատեց, որ դա որոշվել է այլ վայրում այլ մարդու կողմից: Այլ խոսքով` Սերժ Սարգսյանի կողմից նախագահական նստավայրում: Ամենայն հավանականությամբ, պաշտոնանկությունից հետո օրենքի կոպիտ խախտմամբ «մխիթարում» են Արգամիչին:
ԱԺ ԵՎՍ ՄԵԿ ԱՐՏԱՀԵՐԹ Դեկ 14,2011 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` կառավարությունը, մի շարք օրինագծերի հետ կապված, պատրաստվում է այս տարվա մեջ ԱԺ եւս մեկ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ: Սակայն այն առայժմ հետաձգում է, քանի որ մտավախություն կա, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ինչպես նախորդ անգամ, կարող է տապալել օրինագծերի քվեարկությունը: Հիշեցնենք, որ 2012թ. բյուջեն ընդունվեց աննախադեպ սահմանային ձայներով: Ի պատասխան մեր …
ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿՐԿԻՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է Դեկ 14,2011 00:00 Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը հերթական սկանդալային հայտարարություններն է արել. նա Հայաստանի իշխանություններին մեղադրել է երկրի ներսում ցեղասպանություն իրականացնելու մեջ:«Ներկայում իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հայաստանի իշխանությունները, հնարավորություն չտալով երկրին շնչել, երկիրը զրկում են երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է …
ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԷՍՊԵՍ Է, ԱԽՊԵ՛ՐՍ Դեկ 14,2011 00:00 «Քննչական, վեցերորդ վարչություն, ուր ասես տարել-բերել են, նպատակը ճնշման ենթարկելն է եւ էս շարունակությունը, ուղղակի ես չէի կարող պատկերացնել, որ կարող էին այդ աստիճան անարդար վարվել, այդ աստիճան անարդար վերաբերմունք ցույց տալ: Շատ-շատ տաօրինակ էր»,-ՊԵԿ քննչական բաժանմունքում կալանքի տակ պահվող, ապա անսպասելի քաղաքից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակված «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը երեկ …
Դեկ 14,2011 00:00 Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս պատասխանել է ՀՀ ԱԳՆ նախկին աշխատակիցների դիմումին: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք աշխատանքից ազատվել էին 2008թ. փետրվարին շուրջօրյա հանրահավաքների ժամանակ իշխանությանն ու ընդդիմությանը զսպվածություն ցուցաբերելու կոչ անող հայտարարություն տարածելու համար: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԵԴ-ից ստացվել է պատասխան այն մասին, որ նրանց հայցն իրավաչափ է: Հիմա ԵԴ-ն հարցում է ուղարկել …
Դեկ 14,2011 00:00 Գեղամ Ղարիբջանյանը` ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ով ԱԺ-ի համարանիշերով միանգամից երկու ավտոմեքենա ունի` մեկը` իրեն, մյուսը` դստերը սպասարկելու համար, վերջին շրջանում լուրջ խնդիրների առջեւ է հայտնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ժամանակին, երբ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, պաշտոնական արարողակարգային փաստաթղթերում Գեղամ Ղարիբջանյանի անուն-ազգանունն իր իսկ պահանջով գրվում էր Աբրահամյանի անունից անմիջապես հետո: Եւ միայն իր ազգանվան տակ էին …
Դեկ 14,2011 00:00 Ազգային Ժողովի նորանշանակ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդարանում հավատարմագրված լրագրողների առջեւ ԱԺ դռները բացելու իր որոշումը կայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի խորհրդով: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ԿԳ նախարարն այս օրերին դարձել է ԱԺ նախագահի ոչ պաշտոնական PR խորհրդատուն: Ավելին, առհասարակ, ՀՀԿ-ում Արմեն Աշոտյանին է վստահված կուսակցության քարոզչությունը: Հենց նա է ՀՀԿ-ական …
ՀԱՄԱՐԺԵՔ ԵՆ Դեկ 14,2011 00:00 Երեկ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործը: Պարզվեց` Լիսկան իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարվածի համար: Ինչպիսի «մեծահոգություն», իսկական տղամարդուն ու օրինակելի հայ պաշտոնյային բնորոշ ինչպիսի «վեհանձնություն»: Պատկերացնո՞ւմ եք` մարզպետը՝ նույն ինքը` Լիսկան, այնքան «բարի» է գտնվել, որ ցուցմունքում ասել է, …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին