ԸՆԿԱՆ ԻՐԵՆՑ ՓՈՐԱԾ ՓՈՍԸ Հուլ 12,2011 00:00 «Եթե մինչ օրս մեզ ասում էին, որ գիտե՞ք` միջազգային կառույցներ, տարբեր պետություններ փայլուն գնահատականներ են տալիս վարվող տնտեսական քաղաքականությանը, եւ ամեն մի արեւմտյան կազմապերպության գնահատական` գրված օտար լեզվով, մեզ հրամցնում էին որպես մեծագույն հաջողություն, որին արդեն իրենք էլ էին հավատում, ապա այսօր հենց այդ թակարդի մեջ են»,-ասում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ խմբակցության …
Հուլ 12,2011 00:00 Ըստ իշխանական մեր աղբյուրների` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Աբրամ Բախչագուլյանը ԿԸՀ նոր կազմում չի ընդգրկվելու: Փոխարենը Բախչագուլյանն առաջիկայում նոր պաշտոն է ստանալու գործադիր մարմնում: Համաձայն մեր աղբյուրների՝ նա շուտով նշանակվելու է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար: Ուշագրավն այն է, որ բավական չէ՝ այս տարիների ընթացքում վարչախումբն ընտրակեղծարար դարձրեց մանկավարժներին, հիմա էլ գլխավոր ընտրակեղծարարներից մեկին …
Հուլ 12,2011 00:00 Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Վերջինս այդ դիմումի հետ ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել նաեւ արձակուրդ գնալու դիմում: Սա նշանակում է, որ Արամ Քոչարյանի հրաժարականի հարցը կառավարությունում կքննարկվի նրա արձակուրդից վերադառնալուց հետո` մեկ ամսից: Երեկ մեր աղբյուրները տեղեկացրին, որ ամեն ինչ դեռ վերջացած չէ: Չի բացառվում, որ Քոչարյանի …
Հուլ 12,2011 00:00 Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը վերջերս հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ հանդիպման ընթացքում Քոչարյանը Սարգսյանին բարեկամաբար խորհուրդ է տվել օր առաջ ազատվել վարչապետ Տիգրան Սարգսյանից՝ պատճառաբանելով, որ վերջինս պարզապես քանդում է ՀՀ տնտեսությունը, եւ նրա պաշտոնավարման ամեն մի օրը վնաս է տալիս երկրին: Սերժ Սարգսյանը, սակայն, հստակ պատասխան չի տվել: Այս լուրը փորձեցինք ճշտել …
ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Հուլ 12,2011 00:00 Այն, որ Հայաստանում իշխանությունները չեն ձեւավորվում ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում, աքսիոմատիկ ճշմարտություն է, որը Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի կասկածի տակ չի դնի, անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Գարեգին Ազարյանը, որի ճակատագիրը ներկայումս բավական մշուշոտ է: Ընդամենը մեկ օրից ներկայիս ԿԸՀ կազմն իր գործունեությունը դադարեցնում է եւ համաձայն նոր օրենսդրության՝ ԿԸՀ նոր անդամներին …
Հուլ 12,2011 00:00 Մինչ վերջերս իշխանական կոալիցիայի անդամ կուսակցության գրեթե բոլոր ներկայացուցիչները մեծից փոքր շտապում էին վարժ առոգանությամբ հայտարարել, որ ընդդիմության հետ երկխոսելու անհրաժեշտություն չկա: Հետո հասկացան, որ կա, բայց պատվիրակություններ ձեւավորելու ձեւաչափի մասով էին դիմադրում: Շատ չանցած` նրանց մի մասը դարձավ պատվիրակության անդամ` այդպիսով ուղղակի վկայելով իրողությունը, որ Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվում են երկու հոգի` Սերժ Սարգսյանն …
Աճուրդի է հանվել Ջոյսի անձնագիրը Հուլ 11,2011 19:22 Sotheby՝s աճուրդի տունը վաճառքի է հանել հայտնի իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի անձնագիրը:Աճուրդի տան ներկայացուցիչների խոսքերով, այն կվաճառվի նվազագույնը 78 հազար եվրոյով։ Փաստաթուղթը Ջոյսին տրվել է 1915 թվականին Ցյուրիխի բրիտանական հյուպատոսության կողմից։ Գրողի նկարից բացի անձնագրի մեջ կա նաեւ նրա ապագա կնոջ եւ երկու երեխաների լուսանկարը։ Փաստաթղթում Նորան գրանցված է որպես Ջոյսի կին, մինչդեռ նրանք պաշտոնապես …
Հարսանյաց զգեստ` ընդամենը 4 զուգարանի թղթից Հուլ 11,2011 18:51 ԱՄՆ-ում կայացել է զուգարանի թղթից պատրաստված լավագույն հարսանյաց զգեստի մրցույթը, որին մասնակցում էին ավելի քան հազար աշխատանք:Առաջին տեղը զբաղեցրել է Սյուզան Բրենանը, ով զգեստը կարելու համար օգտագործել է ընդամենը չորս հատ զուգարանի թուղթ, որոնց ամրացրել է սոսնձով: Առաջին տեղի համար աղջիկը ստացավ 1000 ԱՄՆ դոլար դրամական պարգև: Cheap Chic Weddings-ի երկրորդ տեղում Լորա Լին էր …
Էդուարդ Շեվարդնաձեն մտահոգված է վրացական տարածքների համար Հուլ 11,2011 18:36 “Չի բացառվում, որ Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելուց հետո Հայաստանը հողային պահանջներ ներկայացնի Վրաստանին”,- ասել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, ում կարծիքով՝ օրենքում տեղ գտած որոշ դրույթներ հնարավորություն կտան հայերին պահանջներ ներկայացնել,- հաղորդում է Georgian Post-ը:Շեւարդնաձեն նաեւ հույս է հայտնել, որ խելացի մարդիկ չեն մոռանա Վրաստանի արած լավությունը եւ որ իր երկիրրը …
Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ չեն բանակցում Ասադի հետ Հուլ 11,2011 18:17 Սիրիական Հոմս քաղաքում կառավարական ուժերի եւ ցուցարարների բախման արդյունքում մեկ մարդ է զոհել, ավելի քան 20 մարդ վիրավորվել է,- գրում է Reuters-ը:Կիրակի օրը Սիրիայի իշխանությունները հայտարարել էին ընդդիմության հետ բանակցությունների մեկնարկի մասին:Հատկանշական է այն փաստը, որ ընդդիմության մի շարք առաջնորդներ չեն մասնակցում այս բանակցություններին:
07 Փետրվար 18:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյուղը բաժանել են երկու մասի, որդիս մարդու կյանք խլող չի․ Մերձավանում ավտոմատը ձեռքին պահած տղայի մայր
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
05 Փետրվար 12:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորաքրոջ որդու հարսանիքին մասնակցելու համար դիրքը լքած զինվորին քննչական են տարել ու մեղադրանք առաջադրել
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան