ՁԱԽԵՐՈՎ Հուլ 12,2011 00:00 Շաբաթ օրը կառավարության նիստերի դահլիճում կայացավ «Հնչակյան» եւ «Դեմոկրատական» կուսակցությունների նախաձեռնած համաժողովը` «Դեմոկրատական սոցիալիզմի համակարգի հաստատման հեռանկարը Հայաստանում» խորագրով: Հայաստանի ձախ ուժերի հավաքին մասնակցում էին «Ժառանգության», ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, «Ազգային միաբանության», ԱԺՄ-ի ներկայացուցիչները: Նրանք լսեցին Վահան Շիրխանյանի եւ Արամ Գասպարի Սարգսյանի ելույթները:Ժողովում առաջարկվեց ՀՀ-ի համար զարգացման այլընտրանքային ուղին, ինչպես նաեւ ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու մոդելը` …
ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ Հուլ 12,2011 00:00 ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ի հայտ եկած լարված իրավիճակի առթիվ: Կազմակերպությունը նախօրեին ընդունել է ամփոփիչ հռչակագիր, որում կոչ է արել ավելի ակտիվ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման, ինչպես նաեւ Մոլդովայում եւ Վրաստանում առկա հակամարտությունների ուղղությամբ: Ամփոփիչ փաստաթղթում ԵԱՀԿ-ն հավանության է արժանացրել 23 բանաձեւ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուլ 12,2011 00:00 ԵՐԿԱՐ ԿՍՊԱՍԵՔՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Վաշինգթոն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Իսկ մինչ այդ, ամփոփելով Երեւան եւ Բաքու կատարած այցերը, Լավրովը Ռուսաստանի ԱԳՆ Twitter-ի պաշտոնական էջում գրել է. «Ժամանակն է պայմանավորվելու, մենք նրանց պատասխանին ենք սպասում»: Գրառման մեջ …
ՀՀԿ-Ն ՈՒ ԳԱՅԼԵՐԻ ՈՀՄԱԿԸ Հուլ 12,2011 00:00 Հարսնացուն դիմադրեց, գոռգռաց, կծեց, քացի տվեց, բայց այդպես էլ ուշադրություն դարձնող չեղավ. հին կովկասյան սովորույթ է. հասնացուն իրեն այդպես է պահում, իսկ վերջում համաձայնում լինել հնազանդ:Ճիշտ այդպես` հին կովկասյան սովորույթի համաձայն էր իրեն պահում նաեւ Հայաստանի իշխանությունը: Հատկապես ՀՀԿ-ականները սկզբում չէին ուզում Հայ ազգային կոնգրեսի պահանջները կատարել ու երկխոսել: Սակայն հետո տեղի տվեցին. անշեղորեն կատարեցին …
ԱՌԱՆՑ «ԲՈՍՏԱՆԻ» Հուլ 12,2011 00:00 Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Երեւանի բակերի «բոստանային կուլտուրաները» պատրաստվում է վերացնել: Բակերում «բոստանների» փոխարեն կսարքվեն հանգստի գոտիներ` «Փյունիկ» հիմնադրամի միջոցներով: Հիշեցնենք, որ «Փյունիկ»-ը Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանինն է: Ի դեպ, Երեւանի շուրջ 60 բանուկ խաչմերուկներում տեղադրվել են տեսախցիկներ:
ՔԱՅԼ ՉԿԱՐ Հուլ 12,2011 00:00 «Ստեղծված իրավիճակից ելնելով՝ այլեւս հնարավոր չէր ուրիշ քայլ անել, իշխանությունները պետք է գնային երկխոսության, այլ քայլ չկար, այլ տարբերակ չկար: Չե՞ք տեսնում՝ ինչ վիճակի է երկիրը… Ժամ առ ժամ մենք դեպի անդունդ ենք գնում… Իսկ թե երկխոսության արդյունքն ինչպիսին կլինի` կերեւա ապագայում»,-«Առաջին լրատվականին» է ասել «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ Հուլ 12,2011 00:00 ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Գեղարքունիքի Սեւան քաղաքի ոստիկանապետ Սամվել Գալստյանը շուտով կնշանակվի Վարդենիսի ոստիկանապետ: Իսկ Վարդենիսի ոստիկանապետը մոտ մեկ ամիս է, ինչ նշանակվել է Մեծամոր քաղաքի ոստիկանապետ: Թե ով կլինի Սեւանի ոստիկանապետ, դժվար է ասել, քանի որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դեռ թեկնածու չունի:
ԿՈՐՈՇՎԻ ՏԵՂՈՒՄ Հուլ 12,2011 00:00 Կոալիցիայի` Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության օրակարգը դեռեւս պարզ չէ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ընդգրկվել է Կոնգրեսի հետ երկխոսության նպատակով կոալիցիոն պատվիրակության կազմում, մեզ հետ զրույցում ասաց. «Եթե երկխոսություն է, եթե քննարկումներ են, բնական է, որ պիտի լինի կոնսենսուս՝ օրակարգի հարցով: Իսկ թե ինչպիսին կլինի օրակարգը, կարծում եմ՝ կքննարկենք առաջին աշխատանքային նիստի …
13.000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հուլ 12,2011 00:00 Կիրակի օրն ավարտվեց «Սարդարապատ» նախաձեռնության անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին քաղաքացիություն շնորհելու համար շուրջ մեկ ամիս առաջ սկսված ստորագրահավաքը: Սէֆիլյանի ծննդյան 44-րդ ամյակի առթիվ «Հայազն» երիտասարդական միության անդամներն ամփոփեցին ստորագրահավաքի արդյունքները եւ թղթապանակը` 10.000 ձեռագիր եւ 3000 էլեկտրոնային ստորագրություններով, երթով տարան նախագահի նստավայր: armlur.am-ի հարցին, թե ինչ արդյունքներ է ունեցել երիտասարդների ակցիան, Ժիրայր …
ԿՐԱԿԵԼ ԵՆ ՏԱՆ ԴԻՄԱՑ Հուլ 12,2011 00:00 Սեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 2 տան մոտ երեկ գիշերը կրակոցներ են հնչել, որի արդյունքում սպանվել է Սեւան քաղաքի բնակիչ, 38-ամյա Մերուժան Մովսիսյանը:«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Մերուժան Մովսիսյանը «Էյ Ի ՋԻ» սերվիս ընկերության Սեւան քաղաքի տնօրենն է: Այդ ընկերությունը պայմանագիր ունի կնքած «Հայռուսգազարդ» ընկերության հետ եւ զբաղվում է ներտնային ծառայություններով: Նրանք ստուգում են տան գազի …
07 Փետրվար 18:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյուղը բաժանել են երկու մասի, որդիս մարդու կյանք խլող չի․ Մերձավանում ավտոմատը ձեռքին պահած տղայի մայր
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
05 Փետրվար 12:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորաքրոջ որդու հարսանիքին մասնակցելու համար դիրքը լքած զինվորին քննչական են տարել ու մեղադրանք առաջադրել
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան