Երեկ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում եռուզեռ էր, հատկապես Բաքվի թաղամասում, ժողովուրդը հավաքվել էր` լսելու «Սասուն» ջոկատի հրամանատար, Հրազդանի առաջին քաղաքապետ Սասուն Միքայելյանին: Մարդիկ, Սասուն Միքայելյանի նկարով պաստառները ձեռքներին, եկել էին նրա հետ զրուցելու, իրենց կարծիքն արտահայտելու: Իսկ ոմանք էլ, շարքերում կանգնած, մտածում էին, որ հանկարծ իրենց նկատող չլինի, որ եկել են Սասուն Միքայելյանի ելույթը լսելու: …