ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 11-22-ը անցկացվել է “Երիտասարդ հայրենասերների” հավաք-մրցույթը, որին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: Միջոցառումը, որի կազմակերպիչը ՌԴ ՆԳ նախարարությունն է, անցկացվում է ՌԴ նախագահի “Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության” ծրագրի շրջանակներում: Հավաքներին մասնակցել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Հայաստանի ներքին գործերի, զինվորական, ռազմահայրենասիրական ակումբների, կադետական կրթական …