Սերժ եւ Ռիտա Սարգսյանները մասնակցել են “”Կարին”” երգի-պարի համույթի համերգին Փետ 02,2012 23:01 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր` փետրվարի 2-ին, “”Արամ Խաչատրյան”” համերգասրահում ներկա են գտնվել “”Կարին”” ավանդական երգի-պարի համույթի “”Դարձ յարմատս”” խորագրով համերգին: Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգը նվիրված է եղել համույթի 10-ամյա հոբելյանին:
Սոցիալական ցանցերից կախվածությունն ավելի ուժեղ Է, քան ալկոհոլից ու ծխախոտից Փետ 02,2012 19:51 Facebook, Twitter եւ այլ սոցիալական ցանցերում նորություններն իմանալու ցանկությանը դիմակայելը շատ ավելի դժվար Է, քան սիգարետից կամ ոգելից խմիչքից հրաժարվելը: Ինչպես հաղորդում Է “”Արմենպրես””-ը, այս եզրակացությանն են եկել Չիկագոյի համալսարանի Բիզնեսի դպրոցի գիտնականները` ԱՄՆ-ում 250 մարդկանց հարցում անելով նրանց ամենօրյա ցանկությունների մասին: Օրվա ընթացքում իրենց ամենաուժեղ երկու ցանկությունների թվում նրանք նշել են սեքսը եւ քունը: Ընդ …
Լուսինը զբոսաշրջիկներն հասանելի կլինի 2017-ին Փետ 02,2012 19:00 Ռուսական “Սոյուզ” տիեզերանավերով տուրիստական չվերթերի կազմակերպմամբ զբաղվող Space Adventures ընկերությունը ծրագրում է 2017 -ին իրականացնել առաջին կոմերցիոն չվերթը դեպի Լուսին,-հաղորդում է vz.ru-ն: Հիշեցնենք, որ Space Adventures ընկերությունը “Սոյուզ”-ով տուրիստական ուղեւորությունների մասին հայտարարել էր դեռ 2005 թվականի օգոստոսին: Այդ ժամանակ մեկ տոմսի արժեքը 100 մլն դոլար էր:2011 թվականի հունվարին ընկերությունը հայտնել էր, որ երկու տոմսերից մեկը 150 …
FBI-ի գործակալները սխալմամբ անմեղ մարդու տան դուռն են սղոցել Փետ 02,2012 18:16 Ամերիկյան FBI գործակալները Ֆիթչբուրգ քաղաքում ստուգումների ժամանակ սխալմամբ սղոցել են բոլորովին այլ բնակարանի դուռը:Բանդան վնասազերծելու համար, 2F բնակարանի փոխարեն, առավոտյան ժամը 7-ին ներխուժել են 2R բնակարան, որտեղ գտնվել է մի կին իր երեքամյա երեխայի հետ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, բյուրոն այդ օրը ձերբակալել է 16 մարդու:
Տնտեսական ճգնաժամը ավելի կխորանա Փետ 02,2012 18:03 ԱԺ առաջիկա ընտրություններն ավելի կսրեն Հայաստանում տիրող տնտեսական ճգնաժամը,- համոզված է տնտեսագետ Մովսես Արիստա կեսյանը: Տնտեսագետը համոզված է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը կշարունակվի նաեւ այս տարի եւ իր ազդեցությունը կունենա շատ երկրների վրա: “Տնտեսական ճգնաժամը զուտ մեր իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքն է: Եվ 2-րդ, այն, որ երկիրը տնտեսական այսպիսի ճգնաժամի մեջ է, արհեստածին երեւույթ …
Կախվածությունը սոցցանցերից ավելի ուժեղ է, քան ալկոհոլից ու ծխախոտից Փետ 02,2012 17:56 Չիկագոյի համալսարանի գիտնականները բացահայտել են որ սոցիալական կայքերի գայթակղությանն ավելի դժվար է դիմանալ, քան սիգարետին ու ալկոհոլին՝ կատարելով հարցում 250 մարդկանց շրջանում:Հարցվածները նշել են, որ օրվա ընթացքում ամենից շատ զգում են սեքսի եւ քնի կարիք, իսկ ամենադժվարը հրաժարվում են սոցցանցերից: Ալկոհոլն ու սիգարետը ցուցակի վերջում են, -գրում է The Daily Telegraph-ը:
Դոլարը բարձրանում է Փետ 02,2012 17:42 Այսօր “ՆԱՍԴԱՔ OMX” ԲԲԸ-ում կայացել է 1.1 միլիոն դոլարի առք և վաճառք` 388.79 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 389 դրամ:Կենտրոնական բանկից armlur.am -ին հայտնեցին, որ արժութային շուկայում դոլարի փոխարժեքն ավելացել է 0.46-ով և կազմել 387.31 դրամ:Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 389-392 դրամով և գնել՝ 385-388 դրամով:
Երեվանում այս գիշեր եվ փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Փետ 02,2012 17:36 Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի անտիցիկլոնային դաշտի ազդեցությամբ:Փետրվարի 3-ին գրեթե ամբողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ, տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում` տեղ-տեղ. armlur.am -ը “Մետեո Թի Վի”-ից տեղեկանում է, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կտրուկ կնվազի 8-10 աստիճանով: Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում կհասնի 18-20մ/վրկ-ի, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, …
Պան Գի Մունի մեքենայի վրա Պաղեստինում կոշիկներ են նետել Փետ 02,2012 17:32 Գազայի հատվածում քարկոծման է ենթարկվել այցով Մերձավոր Արեւելքում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ավտոմեքենան: Նրա մեքենայի վրա քարեր, կոշիկներ եւ փայտեր են նետել:Պաղեստինցիները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մեղադրում են կողմնակալ վերաբերմունքի մեջ: Մուսուլմանական աշխարհում կոշիկ նետելը համարվում է ամենալուրջ վիրավորանքը: Վերջին տարիներին հաճախակի են դարձել տարբեր քաղաքական գործիչների վրա կոշիկ նետելու դեպքերը:
Գինեսի նոր ռեկորդ՝ աշխարհի ամենակարճահասակ մարդը Փետ 02,2012 17:16 Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հայտարարել են աշխարհի նոր ռեկորդի հավանականության մասին, “աշխարհի ամենացածրահասակ մարդն” այսուհետ Նեպալում բնակվող Չանդրա Բահադուր Դանգին է՝ ասված է գրքի պաշտոնական կայքում: 72-ամյա Դանգին ընդամենը 56սմ հասակ ունի:Հիշեցնենք, որ նախկին ռեկորդակիրը Ֆիլիպինների բնակիչ Ջունրեյ Բալավինգն էր պատկանում, ում հասակը 59.93սմ է:
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
26 Ապրիլ 07:47 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
23 Ապրիլ 16:25 Ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի պիտակի տակ հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
19 Ապրիլ 16:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
29 Մարտ 13:25 Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց