Կատուն տանտերերին փակել է պատշգամբում Փետ 06,2012 14:57 Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում կատուն տանտերերին փակել է պաշգամբում,- գրում է SpickMich-ը:Դեպքի ժամանակ դրսում եղել է 11 աստիճան ցուրտ:Տերերը ինքնուրույն չեն կարողացել բացել դուռը եւ բնակարան մտնել:Նրանց նկատել է հարեւանը, եւ ոստիկանություն է դիմել:Դեպքի վայր ժամանած ոստիկանությանը եւ հրշեջ ծառայության աշխատակիցներին մոտ մեկ ժամ է պահանջվել տղամարդուն եւ կնոջը պատշգամբից դուրս բերելու համար:
Հադրութում զինվոր է զոհվել Փետ 06,2012 14:48 Փետրվարի 5-ին ժամը 19.20-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը Վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: Միջադեպի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:
Նալբանդյան 106/1 շենքի հարցով բնակիչները բաց նամակ են հղել Տարոն Մարգարյանին Փետ 06,2012 13:25 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Թումանյան, Սայաթ-Նովայի պողոտա, Նալբանդյան և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներիցՀարգելի պարոն քաղաքապետ,2010 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության N 1258-Ն որոշմամբ Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, և տարածք ձեռք բերող է սահմանվել Ավագ Շին ՍՊԸ-ն:Նույն որոշման հիմնավորման 1ա. կետում …
Վ. Սաֆարյան, ստվերաին տնտեսությունը պետք կրճատվի Փետ 06,2012 12:49 Անցած տարի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը 14.1-ական տոկոսով են աճ արձանագրել, այսօրվա ասուլիսին այս ցուցանիշը դրական գնահատեց ինչը Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյան: Նա բնական համարեց շինարարության շուրջ 11% անկումը: Նրա խոսքով՝ հարկային մուտքերում եկամտահարկն ու շահութահարկը նվազել են մոտ 28%-ով, պետք է դրանք ավելացնել եւ հասցնել մինչեւ 50%-ի:”Անցած տարվա տվյալները հուսադրող են հատկապես արդյունաբերության …
Աշխարհի ամենաբարակ գոտկատեղով մոդելը (լուսանկարներ, տեսանյութ) Փետ 06,2012 12:43 Գերմանուհի Իոանա Սպանգենբերգն ամենաբարակ գոտկատեղն ունի,- հայտնում է The Sun ը: 30-ամյա Սպանգենբերգն 38կգ է կշռում, իսկ նրա գոտկատեղի տրամագիծն ընդամենը 50սմ է, ինչը մոդելների համար ռեկորդ է համարվում:Զարմանալին այն է, որ մոդելի խոսքերով, նա օրական 3 անգամ նորմալ ուտում է, սակայն դրանից ոչինչ չի փոխվում:Նրա խոսքերով նա մոդել է դարձել իր ամուսնու առաջարկով:
Ավիավթարի հետեվանքոմ մահացել է հայտնի վավերագիր Մայքլ դե Գրեյը Փետ 06,2012 12:35 Ավստրալիայում ավիավթարի հետեւանքով մահացել է աշխարհահռչակ ռեժիսոր-վավերագիր եւ մի շարք ֆիլմերի հեղինակ Մայքլ դե Գրեյը,- հաղորդում է BBC-ն: Ուղղաթիռը, որում, բացի սցենարիստից, եղել է պրոդյուսեր Էնդրյու Ուայթը, ընկել է շաբաթ օրը՝ թռիչքից անմիջապես հետո: Նրանց մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է մարմինները ճանաչելուց հետո: Դե Գրեյը նաեւ մասնակցել է Ջեյմս Քեմերոնի “Տիտանիկ” ֆիլմի ստորջրյա նկարահանումներին:
Հ. Բիշարյան. ՕԵԿ-ը լավ է աշխատում, ինչն էլ գուցե որոշ ուժերի մոտ քաղաքական խանդի տեղիք է տալիս Փետ 06,2012 12:19 ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վստահ է, որ կալանքի տակ պահվող ՀԺ լրագրող Հայկ Գեւորգյանին ազատ են արձակելու,- ասաց նա այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:Նրա խոսքով՝ լրագրողի` անազատության մեջ հայտնվելը կոալիցիայի, մասնավորապես՝ ՀՀԿ-ի խնդիրն ու դիտավորությունը չէ, պարզապես ոստիկանությունն իր գործն է արել, եւ միջամտելու կարիք չկա: “Գուցե տեսախցիկները ֆիքսել են վթարը, առայժմ ոչինչ ասել չեմ …
Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժից երեխա է տուժել Փետ 06,2012 11:51 Ֆիլիպիններում այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժերի զոհ է դարձել երեխա: 6,7-ից 4,8 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել Նեգրոս կղզում` երկրի մայրաքաղաք Մանիլայից մոտ 500 կմ հեռավորության վրաՏարերքի զոհ է դարձել մի երեխա, որը ճզմվել է բետոնե պատի հարվածից: Մի շարք բնակավայրերում երկրաշարժից անմիջապես հետո խուճապ է առաջացել` մարդիկ լքել են տները, խանութներն ու հաստատությունները: Տեղական իշխանությունների …
Դատախազը հանձնարարել է փոխել Հայկ Գեվորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը. Նրան ազատ արձակեցին Փետ 06,2012 11:38 Հայկ Գևորգյանի քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը քիչ առաջ որոշում է կայացրել փոխել Հայկ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը և ազատ արձակել վերջինիս: Որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Հայկ Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր: Նման պայմաններում, ըստ դատախազության, …
վարորդը վրաերթի է ենթարկվել անվադողը փոխելիս եվ մահացել Փետ 06,2012 11:35 Փետրվարի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Գյումրի ճանապարհին դիակ կա:Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 1960թ. ծնված Խաչատուր Մեդոյանը Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին իր ԳԱԶ-31105 մակնիշի ավտոմեքենայի անիվը փոխելիս վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից և տեղում մահացել:Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ …
02 Փետրվար 21:14 Հայտնի երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել. ինչ է պատմել երգիչը իրավապահներին
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից զրկել են․ երգիչն ընկել է դատարանի դռները
30 Հունվար 07:21 Տղամարդկություն ունեցի՛ր, հրապարակի’ր ձայնագրությունը, չե’նք հերքելու մեր գրածը. «Ժողովուրդ»
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան