ՖՐԻՑԸ ՍՊԱՆԵԼ Է ՎԱՐՈՐԴԻՆ Փետ 15,2012 00:00 Փետրվարի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դիմիտրովի փողոցի 55 տան հյուրասենյակում հանկարծամահ է եղել 53-ամյա Ալբերտ Մարտիրոսյանը: Էրեբունու բաժնի օպերատիվ-քննչական խմբի ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մարտիրոսյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն փողոցի բնակիչ, նախկինում 3 անգամ դատված Ֆրից մականունով Արթուր Խաչատրյանը: Ըստ նախաքննության` Ֆրիցը տաքսու վարորդին սպանել է փետրվարի 10-ին` ժ. 19:00-ի սահմաններում, …
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՉՀԱՅՏԱՐԱՐԵՑ Փետ 15,2012 00:00 Փետրվարի 14-ին Իջեւանում կայացավ 2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի «Մեհրաբ» զորամասում լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը: Դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց Վաղարշապատի ոստիկանապետ, գնդապետ Խաչատրյանի տված տեղեկանքն այն մասին, որ Գայ գյուղի բնակիչ Արման Նավասարդյանն անկողնային հիվանդ է, ուստիեւ դատին չի կարող ներկայանալ, տեղեկանքին կցված էր նաեւ նրա հիվանդության էպիկրիզը: Դրանից …
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է Փետ 15,2012 00:00 Փետրվարի 6-ին` ժամը 17:45-ին, Մայիսյան գյուղի համայնքապետից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 1928թ. ծնված Ցողիկ Մարտիրոսյանը տանը հանկարծամահ է եղել: Փետրվարի 13-ին Շիրակի մարզի դատաբժշկական նախնական փորձաքննության եզրակացությամբ` Մարտիրոսյանը մահացել է անհայտ էթիոլոգիայի սուր թունավորումից: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
«ՓԵՇՔԵՇ» Փետ 15,2012 00:00 Երեկ Երեւանի ավագանու նիստի ժամանակ հավանություն է տրվել Երեւանում աղբահանության վճարների 10 տոկոսը որպես խրախուսում` նվիրատվության ձեւով հատկացնել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին: Երեւանի ավագանու միաձայն կողմ քվեարկությամբ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված Երեւանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին: Նախագիծը հիմնավորվում է Երեւան քաղաքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի N 359-Ն …
ԿԱՆԽԵ՛Ք ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ Փետ 15,2012 00:00 ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետերին ու Երեւանի քաղաքապետին` առաջարկելով քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված «ապօրինի դրամահավաքը կանխելու եւ արգելելու ուղղությամբ»: Աշոտյանի շրջաբերականի համար հիմք են ծառայել նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով եւ սոցիալական ցանցով ստացված ահազանգերը: Ա. Աշոտյանը կարգադրել է …
ՏՈՒԳԱՆՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ Փետ 15,2012 00:00 ՏՄՊՊՀ-ն ներկայումս լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում պետական գնումների ոլորտում: Առաջիկա 10 օրվա ընթացքում հանձնաժողովը կհրապարակի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները եւ որոշ ընկերությունների հանդեպ վարույթ կհարուցի: Ուսումնասիրությունների նախնական փուլն արդեն ավարտվել է, եւ արդեն տեսանելի են օրինախախտ ընկերությունները, իսկ վարույթից հետո պարզ կդառնա, թե տվյալ ընկերություններն ինչ չափով են խախտումներ կատարել:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է Փետ 15,2012 00:00 Օրինաչափ է երեւի, որ հայաստանյան մամուլն աննշան ուշադրություն դարձրեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում փետրվարի 7-ին ծավալված բուռն իրադարձություններին: Դե, տեղի ունեցածը թաղային հեղինակությունների փոխանակած «հաճոյախոսություններ» չէին, որ լայնորեն լուսաբանվեին ու քննարկվեին, այլ գուցե թե հայկական իրականության համար սակավ հետաքրքիր դըրսեւորում` քաղաքակրթությունների բովանդակության մասին հայեցակարգորեն հակասական պատկերացումներից առաջացած լարվածություն: «Մեղավորը» Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, նախագահ Սարկոզիի թիմակից …
ԱՂՋԻԿՆԵՐԸ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ Փետ 15,2012 00:00 Երեկ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը մասնակցեց իր գործով դատական նիստին: Հիշեցնենք, որ նա վերջին երկու նիստերին բացակայում էր, քանի որ դատավոր Գագիկ Պողոսյանը նրա նկատմամբ սանկցիա էր կիրառել: Դատական նիստը շարունակվեց գործով որպես տուժող անցնող ոստիկան Հայկ Նաջարյանի հարցաքննությամբ:Նախ մի քանի բառով հիշեցնենք գործի նախապատմությունը. 2011 թվականի օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման …
«ԲԱՆԴԱՅԻ» ԱՆԴԱՄԸ ՎԱՏ Է Փետ 15,2012 00:00 2011թ. սեպտեմբերի 25-ին հայտնի «բանդայի» գործով կալանավորված Արման Դալլաքյանը գտնվում է հիվանդանոցում: Ինչպես նշում է վերջինիս փաստաբան Վաչագան Քոսյանը, Արման Դալլաքյանի առողջական վիճակը շատ ծանր է: Փաստաբանի խոսքերով` դատապարտյալին այնքան են ծեծել խոստովանության համար, որ վերջինս հոկտեմբերի 26-ին ինքնասպանության փորձ է կատարել. «Ինքնասպանության փորձից հետո վիրահատության կարիք է եղել, սակայն վիրահատությունը ճիշտ չիրականացնելու պատճառով առաջացել …
ԵՐԱԶԱՆՔԸ ԵՐԵՎԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱ Փետ 15,2012 00:00 Երջանիկ մարդ է Գալուստ Սահակյանը եւ երջանիկ ծնող: Մոտ 20 տարի աշխատելով կրթական ոլորտում, մետաքսի գործարանի բանվորից հասնելով դպրոցի փոխտնօրենի, ապա նաեւ տնօրենի պաշտոններին` 1991-ից եղել է շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, իսկ 1995-ից մինչ օրս` ուղիղ տասնյոթ տարի, հարկատուների հաշվին իր երջանիկ օրերն է անցկացնում Ազգային Ժողովում, ունեցվածքը բազմապատկում եւ զավակներին բարձր պաշտոնների տեղավորում: Երբեք …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին