Երեկ քաղաքական դաշտում համառ լուրեր էին շրջանառվում, որ «Ժառանգություն» կուսակցությունը եւ նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ»-ը, այնուամենայնիվ, դաշինք չեն կազմելու: Հավանական է, որ նրանք ԱԺ առաջիկա ընտրություններին միայնակ մասնակցեն, քանի որ այդպես էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ համամասնական ընտրացուցակի մասով: Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, Երեւանի նախկին ոստիկանապետ, գնդապետ Վոլոդյա Թորոսյանից, ով ասաց, …