Հատված սոճենիներ Մար 01,2012 13:38 ՀՀ ոստիկանությունից armlur.am -ին, որ Փետրվարի 29-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Ծափաթաղ գյուղի բնակիչներից մեկի տան բակից հայտնաբերել են նոր հատված 14 սոճենի: Կատարվում է հետաքննություն:
Այսօր գարեջրի միջազգային օրն է Մար 01,2012 13:33 Այսօր գարեջրի միջազգային օրն է: Տոնը գալիս է վիկինգների հայրենիքից՝ Իսլանդիայից: Այս օրը իսլանդացիները խորհուրդ են տալիս խմել այնքան գարեջուր, ինչքան հնարավոր է: Մարտի 1-ը պատահական չէ ընտրված, քանի որ 1989 թ. հենց այս օրը Իսլանդիայում ընդունվեց թունդ գարեջրի մասին օրենք, որով չեղյալ էր համարվում երկրում 75 տարի գործած “չոր օրենքը”: Տոնի շրջանակներում այս երկրում …
Պատահար Լենինգրադյան փողոցում Մար 01,2012 13:25 ՀՀ ոստիկանությունից armlur.am -ին հայտնում են, որ Փետրվարի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, “ԳԱԶ-31029” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Չինական ավտոբուսները ներկրվեցին Երեվան Մար 01,2012 13:20 Չինաստանից ներկրված 249 ավտոբուսներն ու պահեստամասերը Երևան համայնքը կնվիրաբերի ուղղակի “Երևանի ավտոբուս” ՓԲԸ-ին: Այս մասին որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարեց Երևանում տրանսպորտի խնդիրները քննարկելու նպատակով խորհրդակցություն կազմակերպել:
Հյուրընկալվելու եվ գողանալու սովորություն Մար 01,2012 13:13 ՀՀ-ի ոստւկանությունից armlur.am -ին հայտնում են, որ Փետրվարի 29-ին, ժամը 16.00-ին, Գուգարք գյուղի մի բնակչուհուց ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի զգեստապահարանում դրված գրքի միջից՝ 160.000 դրամից, գողացել են 40.000 դրամը: Պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի 59-ամյա մի բնակչուհի՝ փետրվարի 8-ին տուժողի տանը հյուրընկալվելու ընթացքում: …
Քլինթոնը փոձել են համոզել Մար 01,2012 13:03 ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում փետրվարի 29-ին տեղի ունեցած նիստի ժամանակ կոնգրեսական Ադամ Շիֆը պետքարտուղար Հիլարի Քլինթոնից պահանջել է մեկնաբանել վերջերս Հայոց ցեղասպանության առնչությամբ արած հայտարարությունը: “Կարծում եմ, որ արդարացի կլինի ասել, ես ևս այդպես եմ կարծում, որ Հայոց ցեղասպանության հարցը (ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ցեղասպանությունը պատմական հարց է, ոչ թե …
Վտանգը չեզոքացվել է Մար 01,2012 12:55 Փետրվարի 29-ին, ժամը 11.57-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան 7 շենքի 9-րդ բնակարանի պատշգամբը պոկվել ու կախվել է` վտանգ ներկայացնելով անցորդների համար: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Ք. Գրիգորյանին պատկանող բնակարանի պատշգամբի երեսպատման քարերը թուլացել են և առկա է ընկնելու վտանգ: Փրկարարները քարերն ապամոնտաժել և տեղափոխել …
Իտալիայում համապետական գործադուլ է Մար 01,2012 12:40 “Ռադիո Մայակ”-ը գրում է, որ այսօր Իտալիայում համապետական գործադուլ է հայտարարվել, երկրի ողջ տարածքում չորս ժամով կանգ կառնի տրանսպորտը`գնացքներն ու լաստանավերը: Գործադուլի կազմակերպիչներն են տրանսպորտի աշխատակիցների արհմիությունները, որոնք դժգոհ են վարչապետ Մարիո Մոնտիի գործունեությունից: Սա, ի դեպ, միակ բողոքավոր ակցիան չի լինելու, մարտին սպասվում են մի շարք նմանատիպ ակցիաներ: Մասնավորապես, մարտի 3-ին գործադուլ են հայտարարել …
4 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԲՌՆԱԶԱՎԹՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԺՈՂՈՎՈՒՐԴ Մար 01,2012 12:29 Որքան էլ ՀՀԿ-ի PR-շչիկները փորձում են Սերժ Սարգսյանին պրոպագանդել որպես բարի, խաղաղասեր, ներողամիտ, շրջահայաց մարդ, միեւնույն է, չի ստացվում այն զուգորդել իրականության հետ: Այսօր` մարտի 1-ին` հայտնի ոճրագործությունից չորս տարի անց, ՀՀ ԱԺ-ն քվեարկելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Այնտեղ կա դրույթ, համաձայն որի՝ արտակարգ դրության ժամանակ թույլատրվում է նաեւ բանակի օգտագործումը, …
Սելիմի լեռնանցքը կրկին փակ է Մար 01,2012 12:22 Փետրվարի 29-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ է Սելիմի լեռնանցքը`Գեղարքունիքի մարզի հատվածում, դժվարանցանելի է Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհը և Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է զերծ մնալ …
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը