Բերման է ենթարկվել Ապր 11,2012 10:29 Ապրիլի 10-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 1974-ի ծնված Արարատ Խ.-ին։ Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ Արարատ Խ.–ն, ս/թ ապրիլի 6-ից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեջ։
Մեծ ութնյակի արտգործնախարարների հանդիպում Ապր 11,2012 10:25 Այսօր Վաշինգտոնում տեղի կունենա “Մեծ ութնյակի” արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Մերձավոր Արեւելքի իրավիճակի, ահաբեկչության ու ծովահենության դեմ պայքարի ու զանգվածային ոչնչացման զենքի չտարածման հետ կապված հարցեր։
Պայթուն Կարմենում Ապր 11,2012 10:20 Ֆիլիպինների հարավում ավտոբուսի պայթյունին զոհ է գնացել 10 մարդ, եւս 2-ը վիրավորվել են, տեղեկացրել են ֆիլիպինյան բանակի ներկայացուցիչները։ Պայթյունը տեղի է ունեցել Մինդանաո կղզու Կարմեն քաղաքում, որտեղ ակտիվ գործունեություն են ծավալում ապստամբ մահմեդակաները։
վրաերթի է ենթարկել 10-ամյա տղային Ապր 11,2012 10:16 Ապրիլի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հեծանվով ընթացող 10-ամյա մի տղայի, պատճառել վնասվածք և դիմել փախուստի: Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ տղային վրաերթի է ենթարկել 1986-ի ծնված Ռոբերտ Ա.-ն՝ վարելով Ֆոլքսվագեն Վենտո մակնիշի ավտոմեքենա: Կատարվում …
հովտային շրջաններում ցրտահարություն չի սպասվում Ապր 11,2012 10:11 Հանրապետության տարածքում ապրիլի 11-ին օրվա ընթացքում, 13-14-ը՝ օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 15-ին հարավ-արևելյան 1-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 2-3, 15-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով:Երևանում ապրիլի 11-ին, 13-14-ին՝ օրվա երկրորդ կեսին, 12-ին …
Ժողովուրդ. Աշոտյանի դեմ մարտում Զոլյանին “”քաջալերողը”” ԲՀԿ-ն՞ է Ապր 11,2012 09:03 Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում լուրջ սկանդալ է հասունանում, լարվել են հարաբերությունները ռեկտոր Սուրեն Զոլյանի և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջև: Զոլյանն իր հարցազրույցում անուղղակի կերպով Աշոտյանին անվանել է ոչնչություն: Իսկ Աշոտյանը երեկ տեղեկացրել է, որ ԿԳՆ-ն ստուգումներ է իրականացրել այդ բուհում և առաջիկայում կհրապարակի արդյունքները: Տեսակետ կա, որ նրանց միջև հարաբերությունների լարումը …
Չորրորդ ինքնիշխանություն. Մարդիկ գրանցված են նաև եկեղեցու բակում և վառելիքի օբյեկտ-բազաներում Ապր 11,2012 08:52 Էրեբունի և Շենգավիթ համայնքներն րնդգրկող թիվ 12 ընտրատարածքում գրանցված ընտրողների ցուցակներում բավականին գսւվեշտալի «տեսարաններ» է հայտնաբերելօ թերթը: Մասնավորապես` այս համայնքում ընդհանուր հաշվով մի քանի հագար քաղաքացիների հասցեների դիմաց գրված է “”Եկեղեցու բակ””, “”Հարակից շենքի հարակից ավտոտնակ””, “”Նկուղ””, “”Վառելիքի օբյեկտ, բազա””: “”Բերենք ընդամենը մի քանի օրինակ. Սուրեն Սարիբեկյանը գրանցված է Ավանեսովի փողոցի 3/3 ավտոտնակ հասցեում, Ավանեսովի …
Հայկական ժամանակ.Սերժ Սարգսյանի այցելության կապակցությամբ այսօր դասերից ագատվել են էջմիածնի դպրոցականները Ապր 11,2012 08:49 Երեկ թերթը Էջմիածնից տեղեկություններ է ստացել, որ Սերժ Սարգսյանի այցելության կապակցությամբ այսօր դասերից ագատվել են էջմիածնի դպրոցականները, և չեն գործելու մանկապարտեզները: Դպրոցների ուսուցիչները, մանկապարտեզների աշխատակիցները հրահանգ են ստացել երեխաների ծնողների հետ միասին ներկայանալ Էջմիածնի կենտրոնական հրապարակ, որտեղ տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հանրահավաքը:
Երկիր. ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կփոխանակեն առողջապահության և կրթության ու գիտության նախարարների պորտֆելները Ապր 11,2012 08:47 Քարոզարշավը դեռ նոր-նոր է հունի մեջ մտնում, բայց վերևներում, թերթի տեղեկություններով, արդեն նախարարական պաշտոնների փոխատեղումների քննարկում է ընթանում: Թերթի աղբյուրները պնդում են, որ, երբ ձևավորվի նոր կառավարություն, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կփոխանակեն առողջապահության և կրթության ու գիտության նախարարների պորտֆելները` առողջապահության նախարարը կնշանակվի ՀՀԿ քվոտայով, իսկ ԿԳ նախարարի պորտֆելին կտիրանա ԲՀԿ-ն: Ի դեպ, ըստ թերթի տեղեկությունների` կրթության …
Ապր 11,2012 00:00 Լուսանկարն արվել է Երեւանի Արաբկիր վարչական շրջանումՊոլիկլինիկայի հետնամասում տեղադրված աղբամանների կողքին այն վիճակում են, որ ավելի լավ էր` դրանք չլինեին: Մարդիկ իրենց աղբը միանգամից կդնեին փողոցում ու կհեռանային: լուսանկարը ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
24 Հուլիս 22:13 Ալիևի կողմից հորինված Արևմտյան Ադրբեջան համայնքը կոչ է արել ՀՀ-ին ապահովել ադրբեջանցիների վերադարձը
25 Հուլիս 10:30 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուսինս աշխատում է, իսկ մենք հանգստանում. ինչպե՞ս են ռուսները հանգստանում Բիձու գյոլում
25 Հուլիս 22:17 «Սա երազ է… սա նույնիսկ երազի մեջ տեսնվող երազ է»․ Ռիչարդ Մադլենյանն աշխարհի ամենաերջանիկ մարդն է, որովհետև ՀԷՑ-ից զանգել են իրեն
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16
23 Հուլիս 07:21 Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
23 Հուլիս 19:11 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արբիտրաժային դատարանով մի վախեցրեք մեզ. Փաշինյանը՝ պարտվելուց 7 օր առաջ. հիշեցում
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16