Ժողովուրդ. Աշոտյանի դեմ մարտում Զոլյանին “”քաջալերողը”” ԲՀԿ-ն՞ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում լուրջ սկանդալ է հասունանում, լարվել են հարաբերությունները ռեկտոր Սուրեն Զոլյանի և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջև: Զոլյանն իր հարցազրույցում անուղղակի կերպով Աշոտյանին անվանել է ոչնչություն: Իսկ Աշոտյանը երեկ տեղեկացրել է, որ ԿԳՆ-ն ստուգումներ է իրականացրել այդ բուհում և առաջիկայում կհրապարակի արդյունքները: Տեսակետ կա, որ նրանց միջև հարաբերությունների լարումը նաև քաղաքական ենթատեքստ ունի, ավելին, ըստ շրջանառվող տեսակետի` Աշոտյանի դեմ մարտում Զոլյանին «քաջալերողը» ԲՀԿ-ն է: Ու հատկապես այն բանից հետո, երբ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանն ամիսներ առաջ ֆինանսավորել ու կրթաթոշակներ է տվել այս բուհի ուսանողներին ու դասախոսներին, Զոլյանը հայտնվել է նրանց տիրույթում: “”Ժողովուրդ””-ին երեկ հայտնի է դարձել, որ ավելի քան մեկ տասնյակ դասախոսներ վերջերս լքել են “”Բրյուսովը””: Նրանց թվում են “”Արմքոմեդի””-ի հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, նաև`վաստակաշատ դասախոս Մելանյա Աստվածատրյանը:    




Լրահոս