Ոստիկանությունը ձերբակալման որոշում է կայացրել այսօր` ապրիլի 19-ին, հարազատ տատին կացնահարած երիտասարդի նկատմամբ: Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ապրիլի 19-ին, ժամը 15.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի 8 շենքի 34 բնակարանի տանտիրուհին հանկարծամահ է եղել:Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, տանը, …