Թունավորվել է ֆոսֆորի օրգանական լուծույթ խմելու հետեվանքով Ապր 19,2012 12:15 Ապրիլի 18-ին, ժամը 13:14-ին 1-03 ծառայությանից տեղեկություն է ստացվել, որ թունաքիմիկատ (ֆոսֆորի օրգանական լուծույթ) խմելու հետևանքով ,Արմենիաե ԲԿ է հոսպիտալացվել Երևան քաղաքի բնակիչ` 1977թ ծնված Ա. Օհանջանյանը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ամփոփ տեղեկագրի՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Գողությունը բացահայտվեց Ապր 19,2012 11:15 Ապրիլի 18-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նոր-Խարբերդից բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա 2011-ի գարնանը և ս/թ մարտին ցանկապատից մուտք գործելով Նոր Խարբերդի տներից մեկը՝ գողացել տարբեր տեսակի շինարարական ու տնտեսական ապրանքներ:Կատարվում է հետաքննություն:
Մերսեդեսը շրջվել է Ապր 19,2012 11:12 Ապրիլի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան Արաքս-Սարդարապատ ճանապարհի 3-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Քննարկվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը Ապր 19,2012 11:08 Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող “Գեոթիմ” ընկերությանը և բոլոր բնապահպահպան հասարակական կազմակերպություններին տվեց ևս երկու շաբաթ ժամանակ, որպեսզի արվեն բոլոր անհրաժեշտ ուսումնասիրություններն ու ներկայացվեն փաստաթղթերը: Որոշումը կայացվեց երեկ՝ նախարարի կողմից հրավիրված Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ քննարկման ընթացքում, որին ներկա էր հանքը շահագործող Գեոթիմ ընկերության հիմնադիր “Լիդիան ինթերնեյշնլի” ղեկավար Թիմ Հոֆլինը: Նա իր …
Վանում կրկին երկրաշարժ է գրանցվել Ապր 19,2012 11:02 Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 55 կմ հեռավոության վրա ապրիլի 19-ին` 02.30-ին երկրաշարժ է գրանցվել: Ամերիկյան երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժը տեղի է ունեցել 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.5 մագնիտուդ:
Վրաերթի է ենթարկվել 44-ամյա մի կին Ապր 19,2012 10:58 Ապրիլի 18-ին, ժամը 13.45-ին, ԳԱԶ-3302 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 44-ամյա մի կնոջ։ Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Եկեղեցում դանակահարել է երկու տարեկան երեխայի Ապր 19,2012 10:56 Մոսկվայի շրջանի Դմիտրով քաղաքի եկեղեցում խելագարը դանակով վնասել է երկու տարեկան երեխայի:Անծանոթուհին վազելով մոտեցել է մորն ու երեխային, վերջինիս դանակով հարվածել եւ փորձել է փախչել, սակայն ոստիկաններին հաջողվել է նրան տաք հետքերով բռնել,- գրում է utro.ru-ն:Իրավապահների տվյալներով` Դմիտրովի 17-ամյա բնակչուհին հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում, նա աննշան վնասվածքներ է ստացել վերջույթային …
Գյուղացիներին անվճար ջուր կմատակարարվի Ապր 19,2012 10:48 Մինչև 2012- մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը գյուղացիական տնտեսություններին կմատակարարվի անվճար: Հիշեցնենք, որ ամեն տարի գարնանը գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափվում են, որի արդյունքում գյուղացիներն առաջին ջուրն անվճար են ստանում: Այդ իրավունքից կօգտվեն մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողները:
ՑՈՒՅՑ ԵՊՀ-Ի ԴԻՄԱՑ.ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ.(լուսանկարներ) Ապր 19,2012 10:45 Երևանի պետական համալսարանի դիմաց, մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում: ՈՒսանողները նշում են ,որ ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի ուսանողներից 2-ը վարակվել են տուբերկուլյոզով, վարակված կա ևս մեկ դասախոս: Բողոքի ակցիա իրականացնող ուանողները armlur.am-ի հետ զրույցում նշեցին, որ չեն պատրաստվում գնալ դասի, ուսանողները պահանջում են բուժզննում: “Մեզ ասում են, որ ոչ մի վտանգ …
Չորրորդ ինքնիշխանություն.Ով փորձեց ստեղ գլուխ բարձրացնել` իմացեք, որ ոտով-գլխով պատասխան եք տալու Ապր 19,2012 08:45 “ՉԻ” տեղեկություններով, երեկ Սյունիքի մարզում ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ չնախատեսված հավաք է կազմակերպվել: Հավաքի հիմնական նպատակը հետևյալն է եղել, մարզպետ Սուրեն Խաչատրյանը իր թիմակիցներին ու ակտիվին, այդ թվում նաև որոշ գյուղական համայնքների ղեկավարներին, որոնք Գորիս քաղաքում խնամիներ և բարեկամներ ունեն, խստագույնս հանձնարարել է ՀՀԿ-ի կենտրոնական ուժերը տեղակայել իր հայրենի Գորիսում, քանի որ կոնկրետ այդտեղ փոքր …
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
14:25 ՖՈՏՈ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ասեցին գնում ենք զբոսնելու, հետո տեսանք՝ ուր ենք եկել․ դիմում ԱԱԾ․ բողոքի ակցիաներին մասնակցելու համար գումար են տվել
14 Մայիս 22:21 ԱՄՆ-ում հայտարարել են, որ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կարող է վերանայվել
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով