Շտապ` ահազանգ բոլորին Մայիս 04,2012 18:25 Ստացվող լուրերի և մամուլի հրապարակումների համաձայն, Ջավախքից ավտոբուսներով մեծ թվով մարդիկ են բերվում Հայաստան: Ընդ որում, նրանք թեև Վրաստանի քաղաքացի են, բայց ունեն հայկական անձնագիր և ներառված են ընտրացուցակներում: Ընդ որում, վրացական օրենքներով արգելվում է երկքաղաքացիությունը: Այնպես որ, գործ ունենք ջավախահայերին տրամադրված անօրինական հայկական անձնագրի մասին, ինչը Հայաստանում քվեարկության իրավունք է տալիս: Ջավախահայերի զանգվածային տեղափոխությունը, …
Հիմա էլ խմբակային բռնաբարություն Մայիս 04,2012 18:03 Ֆրանսիական դատախազությունը նոր հետաքննություն է սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Ստրոս Կանի դեմ ներկայացված ցուցմունքների հիման վրա, համաձայն դրանց Ստրոս Կանը նաեւ խմբակային բռնաբարության է մասնակցել: Հետաքննությունը սկիզբ է առել բելգիացի մարմնավաճառուհու ցուցմունքների հիման վրա: Ստրոս Կանը կտրականապես հերքել է տեղեկատվությունը: Նշենք, Դոմինիկ Ստրոս Կանը սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանք է նախորոդ տարվա մայիսին հրաժարական …
115.000 դոլար` մահացած մոր կերպարի համար Մայիս 04,2012 17:48 Ամերիկաբնակ Թոմաս Փարքինը, իր մահացած մոր կերպարն ընդունելով, կարողացել է ստանալ 115 000 դոլար գումար,-հայտնում է BBC -ին :Նյու Յորքի Բրուքլին թաղամասի, 51-ամյա բնակիչ Թոմաս Փարքինը 6 տարի շարունակ օգտագործել այս հնարքը ՝ կիրառելով տարբեր տեսակի շպարներ: Փարքինը, օգտագործելով այս հնարքը, տարեց կնոջ խնամակալ ներկայացած Միլտոն Ռիմոլոսի օգնությամբ, 6 տարի շարունակ ամեն ամիս ստացել է …
Հացադուլ Վճռաբեկ դատարանում (տեսանյութ) Մայիս 04,2012 17:46 Այսօր armlur.am-ին ահազանգած ՀՀ Վանաձորի բնակիչ Հովսեփ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հացադուլ է հայտարարել Վճռաբեկ դատարանում: Ինչպես armlur.am-ի հետ զրույցում նշեց նա .”Որդուս անօրինաբար ձերբալակալել են զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով: Ես պահանջում եմ այս հարցին տալ արդարացի լուծում և ազատ արձակեն տղայիս, այլապես ես պատասխանատու չեմ իմ քայլերի համար”:
սխալ Metropolitan թանգարանի քարտեզում Մայիս 04,2012 17:39 Նյու Յորքի հանրահայտ Metropolitan of Art թանգարանի 13-ամյա այցելու Բենջամին Լերման Քոուդին, մի կարեւոր սխալ է գտել թանգարանում Բյուզանդիայի վերաբերյալ քարտեզի վրա:Քարտեզն ուսումնասիրելու ժամանակ տղան նկատել է, որ Բյուզանդիայի սահմանները սխալ են գծված: 13-ամյա տղան, անմիջապես փորձել է տեղյակ պահել թանգարանի աշխատակցին, որը, սակայն, նրան չի հավատացել: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Քոուդին էլեկտրոնային փոստով նամակ է …
Աշխարհի ամենավատ ծնողները (լուսանկարներ) Մայիս 04,2012 17:17 Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը մի զավեշտալի ֆոտոշարք է հրապարակել, որտեղ ներկայացված են աշխարհի ամենավատ եւ անշրջահայց ծնողները:
Մեկնարկում է հոկեյի աշխարհի առաջնությունը (տեսանյութ) Մայիս 04,2012 16:58 Այսօր Ֆինլանդիայում ու Շվեդիայում մեկնարկում է հոկեյի աշխարհի առաջնությունը: Ռուսաստանի հավաքականը համարվում է հաղթանակի գլխավոր հավակնորդը: Նախնական փուլում ռուսները կխաղան Բ խմբում ընդգրկված Շվեդիայի, Չեխիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Դանիայի ու Իտալիայի թիմերի հետ: Առաջին չորս տեղերը գրաված թիմերը դուրս կգան քառորդ եզրափակիչ: Հոկեյի աշխարհի առաջնության գործող չեմպիոնը Ֆինլանդիայի թիմն է:
14 հազ տուն հոսանքազրկվել է օձի պատճառով Մայիս 04,2012 16:56 ԱՄՆ-ի Օկլահոմա-սիթի քաղաքի մոտ 14 հազ տուն զրկվել էներգիամատակարարումից ենթակայաններից մեկում հայտնված օձի պատճառով,- գրում է Reuters -ը: Խափանումը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերվա 2-ին, երբ օձը հորդառատ անձրևից պատսպարվելու համար ապաստան է գտել ենթակայանում: Հնարավոր չի եղել պարզել, թե մասնավորապես ինչ ցեղատեսակի օձն է դարձել վթարի պատճառ, քանի որ օձն հոսանքահարվել է:
Բասեն գյուղում 60-ամյա կնոջ են բռնաբարել Մայիս 04,2012 16:47 Շիրակի մարզի Բասեն համայնքում մոտ երկու շաբաթ առաջ բռնաբարություն է տեղի ունեցել: Միայնակ ապրող 60-ամյա Գոհարիկ Բենոյանին ծեծել և բռնաբարել է համագյուղացի, նախկինում դատված, 53 տարեկան Իշխան Հովսեփյանը: Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանը նշեց, որ 2008 թվականից համայնքի ղեկավարն է ու ինչպես այս տարիներին, այնպես էլ դրանից առաջ գյուղում երբևէ բռնաբարության դեպք չի գրանցվել, իսկ տեղի …
կցուցադրվի վեց հեռուստաալիքներով Մայիս 04,2012 16:36 Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը միանգամից ուղիղ եթերում կհեռարձակվի ռուսական վեց հեռուստաալիքներով` Первый канал, Россия 1, ТВ Центр, НТВ, Пятый канал եւ Россия 24 հեռուստաալիքներով։ Թերթը նշում է, որ նախկինում ՌԴ նախագահների երդմնակալության արարողությունն ուղիղ եթերում առավելագույնը հեռարձակել են ռուսական երեք հեռուստաալիքներ։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7–ին։
07 Հոկտեմբեր 17:26 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարաքարի ՔՊ-ական ավագանի Դավիթ Ախտոյանը՝ Մերձավանից հեռանալու և երեխաներին դպրոց չտանելու մասին
08 Հոկտեմբեր 12:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԷՑ-ի գործով ՀՀ-ն վճարել է 199 մլն դրամ, Կարապետյանները՝ 189 մլն դրամ․ փաստաթուղթ
02 Հոկտեմբեր 07:21 Ո՞ր կաթնամթերքի հիմքում է պարսկական կասկածելի ծագումով սերուցքը. ցանկ․ «Ժողովուրդ»
01 Հոկտեմբեր 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունն առանց իր ներկայության դարձել է իրականություն
27 Սեպտեմբեր 11:49 14-ամյա տղային նստեցրել են ավտոմեքենան, տարել «Ազատի» ջրամբարի հարակից տարածք և ստիպել, որ խոստովանի վերջերս կատարված մի գողությունում իր մասնակցությունը
25 Սեպտեմբեր 14:22 Սպшնված Վոլոդյա Գրիգորյանի հետ զենքից վիրավորում ստացածին հարցաքննել են, նա խոսել է․ մանրամասներ
14 Սեպտեմբեր 21:50 Հայաստանը և նրա հետևում կանգնած ուժերը մեր հողերը վերադարձնելու մտադրություն չունեին․ Ալիև