սխալ Metropolitan թանգարանի քարտեզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նյու Յորքի հանրահայտ Metropolitan of Art թանգարանի 13-ամյա այցելու Բենջամին Լերման Քոուդին, մի կարեւոր սխալ է գտել թանգարանում Բյուզանդիայի վերաբերյալ քարտեզի վրա:Քարտեզն ուսումնասիրելու ժամանակ տղան նկատել է, որ Բյուզանդիայի սահմանները սխալ են գծված: 13-ամյա տղան, անմիջապես փորձել է տեղյակ պահել թանգարանի աշխատակցին, որը, սակայն, նրան չի հավատացել: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Քոուդին էլեկտրոնային փոստով նամակ է ստացել թանգարանի փոխտնօրենից այն մասին, որ նր տեսած սխալն ուսումնասիրվել է մասնագետների կողմից եւ պարզվել է, որ տղան իսկապես ճիշտ էր: Այժմ մասնագետներն աշխատում են քարտեզում առկա թերությունը շտկելու ուղղությամբ: 
 




Լրահոս