1963 տեղամասերից ստացված տվյալները Մայիս 07,2012 12:50 Հենց նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ողջ հանրապետության 1963 տեղամասերից ստացված տվյալները։ 19 տեղամասի տվյալները ԿԸՀ-ում դեռևս մուտքագրված չեն։ Այդպիսով՝ ՀՀԿ–ն ստացել է ձայների 44,11 տոկոսը, ԲՀԿ–ն՝ 30,14 ՀԱԿ–ը՝ 7,11 “Ժառանգությունը”՝ 5,79 ՀՅԴ-ն՝ 5,17 ՕԵԿ-ը՝ 5,5 ՀԴԿ-ն՝ 0,37 ՀԿԿ-ն՝ 1,6 Միավորված հայերը՝ 0,21 տոկոս։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու ժամը …
Հեռուստաընկերությունները հավասար հնարավորություններ են տվել կուսակցություններին Մայիս 07,2012 12:40 Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն “Ուրբաթ” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման վերջնսական արդյունքներն: Հիշեցնենք, որ մարտ ամսից ԵՄԱ-ի կողմից մոնիտորինգի են ենթարկվելՀանրային ռադիոն, Հանրային եւ “Շողակաթ”, Հայկական երկրորդ, “Արմենիա”, “Շանթ”, “Կենտրոն”,”Երկիր Մեդիա” եւ “Արմնյուզ” հեռուստաընկերությունների աշխատանքները:”Նախընտրական քարոզչության ժամանակշրջանում հեռարձակող լրատվամիջոցները բավական հավասար …
ՀԱԿ-ը Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի Մայիս 07,2012 12:29 Վաղը՝ մայիսի 8-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը։ Հիշեցնենք, որ նախորդ հանրահավաքին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր.”Այդ օրը մենք կամփոփենք ընտրությունների արդյունքները և կորոշենք մեր հետագա անելիքները: Մայիս 8-ի հանրահավաքին կգա 2 անգամ ավելի մարդ, քան եկել է այսօր”։
Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Մայիս 07,2012 12:26 Ադրբեջանում այսօր` մայիսի 7-ին, 4,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը, ստորերկյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 09:39-ին, Զաքաթալա քաղաքից 16 կմ դեպի հարավ-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության տակ:
ՊՆ Կամազն ու Գազելը բախվել են իրար. Մայիս 07,2012 12:23 Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.30-ի սահմաններում Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել “Կամազ” մակնիշի ՊՆ 3321 Տ համարանիշի և “ԳԱԶ 32213” մակնիշի 1981 Տ համարանիշի թիվ 98 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության …
Մայիս 07,2012 12:15 Armlur.am-ի “Հատուկ կարծիք” խորագրի հյուրը “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է:
Հայաստանի խորհրդարան են անցնում 5 կուսակցություն եւ 1 դաշինք Մայիս 07,2012 12:11 Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է արդյունքները 1883 ընտրատեղամասերում, ինչը կազմում է բոլոր քվեարկողների մոտ 95 տոկոսի ձայները: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. ՀՀԿ – 44,05% (624 426) ԲՀԿ – 30,32% (429 738) ՀԱԿ – 7,07% (100 223) “Ժառանգություն” – 5,76% (81 569) ՀՅԴ – 5,70% (80 790) “Օրինաց երկիր” – 5,47% (77 497) ՀԿԿ …
Հայաստանում հաղթում է Աշոտյանը Մայիս 07,2012 12:00 Լրագրող Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում կարճ ու դիպուկ բնութագրել է երեկ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները: Նա մասնավորապես գրել է. “Երեկ Մերկելը պարտվել է տեղական ընտրություններում, Ահմանիդեջադը պարտվել է Իրանում, Սարկոզին պարտվել է Ֆրանսիյաում, և միայն Աշոտյանն է շռնդալից հաղթանակ տարել Հայաստանում”:
Պայթյուն գազալցակայանում Մայիս 07,2012 11:55 Այսօր, ժամը 10:10 րոպեին Գեղարքունիքի մարզում` Սեւան-Լճաշեն ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում գազալցակայանում լիցքավորվելիս պայթել է գազ 31-10 11ՍԼ834 պետհամարանիշով մեքենայի գազի բալոնը: Նախնական տվյալներով, կա մեկ տուժած, ով տեղափոխվել է Սեւանի հիվանդանոց: Մանրամասները քիչ ուշ:
Պուտինի երդմնակալությունից առաջ 650 մարդ է ձերբակալվել Մայիս 07,2012 11:53 Երեկ`նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունից մեկ օր առաջ, ընդդիմությունը Մոսկվայում “Միլիոնների երթ” էր կազմակերպել: Ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին արտահերթ նախագահական ընտրություններ և քաղաքական բարեփոխումներ: Նրանք մտադիր էին գիշերն անցկացնել փողոցում, կազմակերպիչները նստացույցի կոչ են արել. “Մեզ մնացել է դիմակայել 12 ժամ մինչև երդման արարողությունը: Մենք երեք պահանջ ունենք. Դաշնային հեռուստաալիքների եթերում …
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 19:41 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լափամանից կտրված աբիժնիկը իրենք էին, որ մի փոր հացի համար եկան Արցախը տվեցին.դերասան Գեւորգ Գեւորգյան
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին