Հայաստանի լիբերալ կուսակցությունը, կարևորելով իր մասնակցությունը Հայ ազգային կոնգրեսին, գտնում է, որ 2008թ. սկսած ՀԱԿ-ը լուրջ դերակատարություն է ունեցել երկրի քաղաքական-հասարակական կյանքում, քաղաքական օրակարգի ձևավորման հարցերում, քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներում, երկրում վախի մթնոլորտի հաղթահարմանն ուղղված գործողություններում: Նշված բոլոր ուղղություններով հատկապես զգալի էր ՀԱԿ-ի հաջողությունները 2008-2009թթ.-ին: Սակայն, ցավոք, հետագայում ՀԱԿ-ի գործողությունները դարձան պասիվ, երբեմն անհասկանալի, ընդ …